Տալիթա Բեյթման

ամերիկացի դերասանուհի

Տալիթա Բեյթման (անգլ.՝ Talitha Bateman, սեպտեմբերի 4, 2001(2001-09-04)[1], Turlock, Ստանիսլաուս շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պատանի դերասանուհի։

Տալիթա Բեյթման
անգլ.՝ Talitha Bateman
Ծնվել էսեպտեմբերի 4, 2001(2001-09-04)[1] (22 տարեկան)
ԾննդավայրTurlock, Ստանիսլաուս շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի

Անձնական կյանք

Բնակվում է Հարավային Կալիֆոռնիայում[2]։ 9 կրտսեր երեխաներից մեկն է և դերասան Գաբրիել Բեյթմանի քույրն է[2]։

Գործունեություն

2014 թվականին Բեյթմանը նշանակալի դեր է ունեցել գիտաֆանտաստիկ «Ռոյ» սարսափ ֆիլմում, որտեղ նկարահանվել են նաև Գաբրիել Բասոն, Քեթրին Փրեսքոթը և Ջեյքոբ Զահարը[3][4]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 19-ին «Fantastic Fest»-ում։

2015 թվականին Սքարլեթ Քինքեյդի դերում նկարահանվել է «The CW» հեռուստաընկերության «Հարավային նահանգից Զոյի Հարթը» կատակերգական դրամայում[5][6]։

Բեյթմանը Քլոյե Գրեյս Մորեցի և Նիք Ռոբինսոնի հետ խաղացել է «Հինգերորդ ալիքը» ֆիլմի գլխավոր դերում[6][7][8]։ Ռեժիսորը Ջեյ Բլեյքսոնն է։ Պրեմիերան կայացել է 2016 թվականի հունվարի 22-ին «Columbia Pictures»-ում[9]։

Միևնույն ժամանակ Քևին Սփեյսիի, Ռոբբի Ամելլի, Ջենիֆեր Գարների, Քրիստոֆեր Ուոքենի և Բարրի Զոնենֆելդի հետ նկարահանվել է «9 կյանք» ֆիլմում[5]։ Ֆիլմի ռեժիսորն է Բարրի Զոնենֆելդը և 2016 թվականի ապրիլի 29-ին տեսավարձույթով ցուցադրել է «EuropaCorp» ընկերությունը[10]։

Բեյթմանը խաղացել է նաև «So B. It» ֆիլմում, որը Սառա Վիքսի համանուն վեպի էկրանավորումն էր։ Ռեժիսորը Սթիվեն Ջիլենհալն է[7]։

«HBO» հեռուստացանցի «Mamma Dallas» կատակերգության մշտական դերակատարներից է, նկարահանվում է եղբոր՝ Գաբրիել Բեյթմանի և Ավգուստ Պրյուի հետ[8]։

2017 թվականին Ջենիսի դերով հանդես է եկել «Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը» ֆիլմում և խաղացել է «Գեոփոթորիկ» աղետ-ֆիլմ։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տալիթա Բեյթման» հոդվածին։