Աննա Գարդներ

ամերիկացի աբոլիցիոնիստ, մանկավարժ, գրող

Աննա Գարդներ (անգլ.՝ Anna Gardner, հունվարի 25, 1816(1816-01-25)[1], Նանթաքետ, Nantucket, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] - փետրվարի 18, 1901(1901-02-18), Նանթաքետ, Nantucket, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]), ամերիկացի աբոլիցիոնիստ, մանկավարժ, ռեֆորմատոր, կանանց իրավունքների անսասան կողմնակից, արձակ և չափածո մի քանի հատորների հեղինակ[2][3]։

Աննա Գարդներ
Ծնվել էհունվարի 25, 1816(1816-01-25)[1]
ԾննդավայրՆանթաքետ, Nantucket, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
Վախճանվել էփետրվարի 18, 1901(1901-02-18) (85 տարեկան)
Վախճանի վայրՆանթաքետ, Nantucket, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
Մասնագիտությունգրող, աբոլիցիոնիստ, ուսուցչուհի և բանաստեղծուհի
Քաղաքացիություն ԱՄՆ
 Anna Gardner Վիքիպահեստում

Գարդներն ունի քվակերներական ծագում. ծնվել է 1816 թվականին Մասաչուսեթսի Նանթաքետ շրջանում, մահացել նույն վայրում 1901 թվականին։ Պատանի տարիքում կարդացել է ամերիկյան «The Liberator» աբոլիցիոնիստական թերթը և տարվել աբոլիցիոնիստական հարցերով։ 1841 թվականին նա Նանթաքետում մասնակցել է առաջին հակաստրկական ժողովին, որի ընթացքում Ֆրեդերիկ Դուգլասն իր առաջին հրապարակային ելույթն ունեցավ և էլեկտրահարեց իր լսարանին։ Գարդներն Ամերիկայի քաղաքացիական պատերազմին նախորդող տարիների ընթացքում դասավանդել է Վիրջինիայի, Հյուսիսային Կարոլինայի և Հարավային Կարոլինայի ազատ արձակված ստրուկների դպրոցներում։ 1878 թվականին նա վերադարձել է Նյու Յորք, որտեղ վթարի հետևանքով ծանր վնասվածք է ստացել։ Շաբաթներ շարունակ տառապելուց և մասնակի վերականգնումից հետո վերադարձել է Նանթաքետում գտնվող իր հին տուն։ Դասախոսություններով հանդես է եկել Նանթաքետի Athenaeum-ում։ Իր լավագույն աշխատանքը հրատարակել է արձակ և չափածո հատորյակում՝ վերնագրված «Հավաքած հասկեր»[4]։

Վաղ տարիներ

Աննա Գարդները ծնվել է 1816 թվականի հունվարի 25-ին Նանթաքետում։ Նրա հայրը՝ Օլիվեր Ս. Գարդները, եղել է Քարթռայթերի ազգականը, նա Բենջամին Ֆրանկլինի պապ Փիթեր Ֆոլջերի ժառանգորդներից էր, և Գարդները Լուկրեցիա Մոտի, Մարիա Միտչելի և այլ նշանավոր մարդկանց ազգականն է։ Մոր՝ Հանա Մակերել Գարդների կողմից, Նանտակետի առաջին քաղաքացիական պաշտոնյաների՝ Տրիստրամ Քոֆինի ազգականներից են։ Նրա նախնիների յոթ սերունդներն ապրել են Նանտակետում։Գարդները գրական նախասիրություններն ու տաղանդը ժառանգել է մորից, ով տարված էր դասական պոեզիայով։ Հոր կողմից նույնպես ժառանգել է գրական գեներ, քանի որ Քարթռայթերի ընտանիքը յուրաքանչյուր սերնդում ունեցել է բանաստեղծներ[5]։

Գործունեություն

Գարդները ստրկության մասին տեղեկացել է վաղ տարիքում։ Գարդները հանդես է եկել հանուն մարդու ազատության և ազատ իրավունքների։ 18 տարեկանից պարբերաբար ընթերցել է «The Liberator» թերթը։ 1841 թվականին Նանթաքետում կազմակերպել է աբոլիցիոնիստական ժողով, որն ունեցել է մեծ թվով հանդիսատես։ Այդ ժողովում Ֆրեդերիկ Դուգլասը առաջին անգամ հանդես է եկել որպես աբոլիցիոնիստական ճառով[6]։ Գարդները հարավում երկար տարիներ դասավանդել է ազատագրված մարդկանց դպրոցում, աշխատանքներ է իրականացրել Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում և Վիրջինիայում[5]։

1878 թվականին Գարդները վերադարձել է Հյուսիս [3], Բրուքլինում վիրավորվել է կառքի վթարում։ Շաբաթներ շարունակ մասնակի ապաքինվելուց հետո վերադարձել է Նանթաքետի իր տուն, որտեղ շարունակել է զբաղվել իր շուրջը գտնվող մարդկանց ուսուցմամբ և ստեղծագործելով։ Բացի աբոլիցիոնիստական աշխատանքը, Գարդները զբաղվել է կանանց իրավունքների հարցերով։ Դասախոսել է Նանթաքետի Athenæum-ում։ 1881 թվականին հրատարակել է «Հավաքած հասկեր» վերնագրով արձակ և չափածո հատորյակը[7] Gardner died February 18, 1901[8]:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գարդներ» հոդվածին։

Մատենագիտություն

  • Jenness, Amy (7 October 2014). On This Day in Nantucket History. Arcadia Publishing Incorporated. ISBN 978-1-62585-159-8.