Աննա Մարգարետ

Աննա Մարգարետ Քոլինզ (անգլ.՝ Anna Margaret Collins, հունիսի 12, 1996(1996-06-12)[1][2], Lecompte, Ռապիդ շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, դերասանուհի և երգերի հեղինակ։ Նա հայտնի է դարձել, երբ կատարել է Disney Channel«Աստղային հիվանդություն» ֆիլմի բնօրինակ սաունդթրեքը։

Աննա Մարգարետ
Ծնվել էհունիսի 12, 1996(1996-06-12)[1][2] (27 տարեկան)
Lecompte, Ռապիդ շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, մոդել և դերասանուհի
ԵրգչաձայնSoubrette?
Գործիքներվոկալ
ԼեյբլWalt Disney Records
Կայքannamargaret.com
 Anna Margaret Վիքիպահեստում

Վաղ կյանք

Աննա Մարգարետը ծնվել է Լեկոմպտե քաղաքում, սակայն մեծացել է Լուիզիանա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում։ Աննա Մարգարետն ունի մեծ ընտանիք, որը բաղկացած է իր մորից՝ Էմմի Քոլինզից, հորից, քրոջից՝ Էլիից, որը 11 տարով մեծ է նրանից, և եղբայր Գրանտից, որը 9 տարով է մեծ[3]։ Երբ նա վեց տարեկան էր, առաջին անգամ հանդես է եկել տաղանդներիի շոուում, ինչպես նաև սկսել է վոկալի դասեր։ Հանգստյան օրերին նրա ընտանիքը մեկնել է Նոր Օռլեան՝ լսումների և դերասանական վարպետության դասընթացներին՝ հույս ունենալով, որ նա կկարողանա երգչուհի դառնալ։ Այդ լսումներից մեկը կայացել է Լոս Անջելեսում։ Հիմա Աննան ապրում է Ալեքսանդրիայում[4]։

Իր հանգստյան օրերը Աննա Մարգարետը որպես կամավոր անցկացնում է Լոս Անջելեսում, թեև բացի երգելուց, նա նաև մոդել է աշխատում[5]։ Երբ նա փոքր էր, ստիպված էր հրաժարվել գեղարվեստական մարմնամարզության մրցունակ թիմում ելույթ ունենալուց, որպեսզի կարողանա շարունակել իր երաժշտական կարիերան։ Այնուհետև նրան մասնավոր դպրոցից տեղափոխել են տնային ուսուցման։ Բացի այդ, նա հետաքրքրված է սերֆինգով, բասկետբոլով, սնոուբորդինգով և ձիասպորտով։

Սկավառակագրություն

Սինգլներ

ՏարիԱնվանումԱլբոմ
2009«Let It Snow»All Wrapped Up Vol. 2
2010«Something About The Sunshine»Աստղային հիվանդություն
2010«New Boyfriend»Աստղային հիվանդություն
2010«Girl Thing»Եղբայր Դեն
2011«I Wanna Go»Summer Nightastic
2011«Speechless»TBA
2011«All Electric»Shake It Up: Break It Down

Երաժշտական տեսահոլովակ

ՏարիԱնվանումԱլբոմ
2010«Something About the Sunshine»Աստղային հիվանդություն
«Դեն եղբայր»Եղբայր Դեն
«Speechless»TBA

Ֆիլմագրություն

Ֆիլմ / Սերիալներ
ՏարիԱնվանումԴերՆշում
2008B.T.K.ՍառաԱննա Մարգարետ Քոլինսի դերում
2010Be Good to Eddie LeeՔրիստիկարճամետրաժ
2012 - ներկա ժամանակMaggie All Pop Star!Մարգարետ «Մեգգի» ԹայլորԵրկրորդական դեր / Nickelodeon Original Series
2014Խաղ բարձունքումԼորի
2017Քար, մկրատ, թուղթԶոե ՊալմերԹոմ Հոլանդի սարսափ ֆիլմ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մարգարետ» հոդվածին։