Անցյալը (ֆիլմ, 2013)

«Անցյալը» կամ «Անցյալի գաղտնիքները» (ֆր.՝ Le Passé), ռեժիսոր Ասղար Ֆարհադիի կինոֆիլմը, որը բարձրացել է էկրաններ 2013 թվականին։

Անցյալը
ֆր.՝ Le Passé
Երկիր Ֆրանսիա
 Իտալիա
Ժանրդրամա[1][2][3]
Թեմաամուսնալուծություն
Թվականմայիսի 17, 2013[4] և հունվարի 30, 2014[5]
Լեզուֆրանսերեն, պարսկերեն, դարի[4], անգլերեն[4] և իտալերեն[4]
ՌեժիսորԱսղար Ֆարհադի[1][6][7][…]
ՊրոդյուսերԱլեքսանդր Մալլե-Գայ[4]
Սցենարի հեղինակԱսղար Ֆարհադի
ԴերակատարներԲերենիս Բեժո[1][6][7][…], Տահար Ռահիմ[6][7][2][…], Ali Mosaffa?[6][7][2][…], Պոլին Բյուրլե[6][7][2][…], Սաբրինա Ուազանի[8][9], Բաբաք Քարիմի[8][9], Վալերիա Կավալլի, Միշել Ռեյնժևալ[8] և Հուսեյն Ռահմանի Մանեշ[10][11]
ՕպերատորՄահմուդ Քալարի
ԵրաժշտությունԵվգենի Գալպերին և Youli Galperine?
ՄոնտաժՋուլիետտա Ուելֆլինգ
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ
Տևողություն130 ± 1 րոպե
Պաշտոնական կայքէջ
 The Past (film) Վիքիպահեստում

Սյուժե

Իրանցի Ահմադը գալիս է Ֆրանսիա, որպեսզի ամուսնալուծվի իր կնոջից` Մարիից։ Նա ունի երկու դուստր մյուս ամուսնությունից։ Մարին հարաբերություններ ունի արաբ Սամիրի հետ, ում կինը գտնվում է կոմայի մեջ։ Մարիի դուստրը` Լյուսին հավանություն չի տալիս մոր ընտրությանը, հենց այդ պատճառով էլ չեն ստացվում նրանց հարաբերությունները։

Դերերում

  • Բերենիս Բեժո՝ Մարի
  • Թահար Ռահիմ՝ Սամիր
  • Ալի Մոսաֆա՝ Ահմադ
  • Պոլին Բուռլե՝ Լյուսի
  • Սաբրինա Ուազանի՝ Նաիմա
  • Էլյես Ագյուի՝ Ֆուադ
  • Ժաննա Ժեստեն՝ Լեա
  • Բաբակ Քարիմի՝ Շահրիյար
  • Վալերիա Կավալի՝ Վալերիա

Կարծիքներ

Ֆիլմը բարձր է գնահատվել քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում 133 կարծիքների հիման վրա ունի 94 % ընդհանուր գնահատական 10-ից 8,2 միջին միավորով[12]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 85-ից 100 ռեյտինգ` 42 կարծիքի հիման վրա[13]։ Փիթեր Թրևերսը տվել է ֆիլմին 3,5 գնահատական 4-ից։ Նա նշել է, որ, թեպետ ֆիլմի սյուժեն հիշեցնում է օճառային օպերա, Ֆարհադիի վարպետությունն ու իմաստալից մարդասիրությունը դուրս են գալիս մելոդրամայի շրջանակներից և հաղթահարում մշակութային սահմանները[14]։

Պարգևներ և անվանակարգեր

  • 2013՝ մրցանակ լավագույն կանացի դերի համար (Բերենիս Բեժո) և Անկախ մրցանակ Կաննի կինոփառատոնին[15][16]։
  • 2013՝ մասնակցություն Մյունխենի կինոփառատոնի մրցակցային ծրագրին։
  • 2013՝ ԱՄՆ-ի կինոքննադատների Ազգային խորհրդի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար։
  • 2013՝ «Սպուտնիկ» մրցանակի անվանակարգ լավագույն միջազգային ֆիլմի համար։
  • 2014՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգ օտարալեզու լավագույն ֆիլմի համար[17]։
  • 2014՝ «Սեզար» մրցանակի 5 անվանակարգ` լավագույն ֆիլմ (Ալեքսանդր Մայե-Գյուի, Ասգար Ֆարհադի), լավագույն ռեժիսոր (Ասգար Ֆարհադի), լավագույն օրիգինալ սցենար (Ասգար Ֆարհադի), լավագույն դերասանուհի (Բերենիս Բեժո), լավագույն մոնտաժ (Ժյուլիետա Վելֆլինգ)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անցյալը (ֆիլմ, 2013)» հոդվածին։