Աշոտ Բ Բագրատունի
Աշոտ Բագրատունի (անհայտ – մոտ 689), հայոց իշխան, Հայաստանի կառավարիչ 685-689 թվականներին։ Հաջորդել է Գրիգոր Մամիկոնյանին։ Նա իր եղբոր որդի Սմբատին նշանակեց հայկական զորքերի սպարապետ, հաշտվեց արաբների հետ, ծավալեց շինարարական գործունեություն։ Նրա օրոք զարգանում է երկրի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը։
Աշոտ Բ Բագրատունի | ||
| ||
---|---|---|
670 - 689 | ||
| ||
684 - 689 | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | անհայտ[1] | |
Վախճանի օր | 688[2][1] կամ 690[3] | |
Դինաստիա | Բագրատունիներ | |
Հայր | Սմբատ Ե Բագրատունի[3][4] | |
Մայր | անանուն Արշակունի[2][3] | |
Զավակներ | Սմբատ Բագրատունի[3][4] |
686 թվականից ենթարկվելով բյուզանդական հարձակումներին՝ հարկադրված եղավ հոգալ երկրի պաշտպանության մասին։ 689 թվականին Հուստինիանոս II կայսրը նվաճեց Հայաստանը, բայց պահպանեց Աշոտ Բագրատունու իշխանությունը և պատրիկական իրավունքները։ Նույն տարին երկիրը ասպատակեցին արաբական զորքերը։ Ղևոնդ պատմիչի վկայությամբ, Աշոտ Բագրատունին ջախջախեց և երկրից դուրս վանեց նրանց։
Աշոտ Բագրատունին կռիվներում ծանր վիրավորվելով՝ փոխադրվեց հայրենի Դարույնք բերդաքաղաքը, ուր մահացավ և թաղվեց նախնիների հանգստարանում։ Աշոտ Բագրատունին կառուցել է Դարույնքի սուրբ Փրկիչ (Ամենափրկիչ) եկեղեցին, հեղինակել «Զորս ըստ պատկերի» սկսվածքով շարականը։ Նա առաջին աշխարհականներից էր, որի հորինած երգն ընդունեց եկեղեցին։ Հին ու նոր մի շարք շարակնոցներում այս երգը սխալմամբ վերագրվում է Գրիգոր Մագիստրոսին։
Սպերի և Տայքի իշխանի տիտղոսը ժառանգել էր եղբորից՝ Վարազ-Տիրոց Գ Բագրատունուց։ Աշոտին հաջորդել է եղբոր որդին՝ Սմբատը։ Ունեցել է մեկ որդի՝ Սմբատ անունով, որին սպանել են արաբները 705 թվականին Նախճավանի սպանդի ժամանակ։
Սմբատ Ե ասպետ 646 | |||||||||||||||||||||||||||||||||||||
Վարազ-Տիրոց Գ († 670) | Աշոտ Բ (684-689) հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Զ (693-726) հայոց իշխան | Աշոտ | Վասակ | Բագրատ | Սմբատ նախարար († 705) | |||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Գ ( 732-748) հայոց իշխան | Սահակ Գ (753-770) հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
- Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle։ Tables généalogiques et chronologiques, Rome, 1990, p. 122.
- Վարդան վարդապետ, Հաւաքումն պատմութեան Վենետիկ, 1862
Նախորդող Վարազ-Տիրոց Գ Բագրատունի | Սպերի և Տայքի իշխան Աշոտ Բ Բագրատունի 670-689 | Հաջորդող Սմբատ Զ Բագրատունի |
Նախորդող Գրիգոր Ա Մամիկոնյան | Հայոց իշխան Աշոտ Բ Բագրատունի 684-689 | Հաջորդող Ներսեհ Կամսարական |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 487)։ |