Ասիագո Սիմա Էկարի աստղադիտարան

բնակավայր Իտալիայում

Ասիագո Սիմա Էկարի աստղադիտարան (անգլ.՝ Osservatorio Astrofisico di Asiago կամ անգլ.՝ Asiago Observatory, աստղադիտարանի կոդը` — «043»), աստղադիտարան Իտալիայի Պադուա մարզում, Ասիագո սարահարթի վրա, Պադուա քաղաքից 90 կմ հեռավորության վրա։ Պատկանում է և ղեկավարվում Պադուայի համալսարանի կողմից։ Հիմնադրվել է 1942 թվականին։

Ասիագո Սիմա Էկարի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան, տեխնոլոգիայի թանգարան և museum of a public entity?
Կազմված էMuseo degli strumenti dell'astronomia?
ԿառավարողՊադովայի համալսարան
Աստղադիտարանի կոդ043
Երկիր Իտալիա[1]
ՎայրԱզիագո[2]
ԲԾՄ1045 մետր
Կայքastro.unipd.it/inglese/observatory/telescopio_en.html(անգլ.)
 Osservatorio Astrofisico (Asiago) Վիքիպահեստում

Աստղադիտարանի հիմնական գործիքն է 1,22 մետրանոց Գալիլեյ աստղադիտակը, որը այժմ օգտագործվում է միայն սպեկտրոգրաֆիկ հետազոտությունների համար։ Աստղադիտակը կառուցվել է 1940-ից 1942 թվականները[3]։

Սիմա Էկարի դիտարկումների կայան

Աստղադիտարանից մոտ 3,8 կմ հարավ-արևելք տեղակայված է Սիմա Էկարի դիտարկումների կայանը (իտալ.՝ Stazione osservativa di Asiago Cima Ekar), այն տեղաբաշխված է Էկար լեռան գագաթին։ Կայանը ունի առանձին աստղադիտարանի կոդ՝ 098: Այս կայանը ներառված է եղել ADAS ծրագրի (Asiago-DLR Asteroid Survey) իրականացման մեջ, որի շրջանակներում կատարվում են աստերոիդների և գիսաստղերի հետազոտություններ, հատուկ ուշադրություն դարձնելով Երկրին մոտեցող աստերոիդներին։

Հիմնական նվաճումները

  • 9720 լուսանկարներ (ապակե թիթեղներ 9 x 12 սմ) 1942 թվականի մայիսից 1997 թվականի մարտ
  • 3220 սպեկտրալ պատկերներ Նյուտոնյան սպեկտրոգրաֆով կատարված 1958 թվականի ապրիլից 1991 թվականի սեպտեմբեր
  • 18584 սպեկտրալ պատկերներ Կասսգրեյնի սպեկտրոգրաֆով կատարված 1951 թվականի հունվարից 1994 թվականը

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը

1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները