Ասոշիեյթիդ Պրես

Ասոշիեյթիդ Պրես (ԱՊ; անգլ.՝ Associated Press, ԱՊ), միջազգային խոշորագույն տեղեկատվական գործակալություններից մեկը[1]։ Սկսել է գործունեությունը որպես թերթերի հրատարակչությունների լրատվական կոոպերատիվ[1]։ Ընդգրկում է տնտեսական և առևտրային «Դոու Ջոնս» ծառայությունը, ինչպես նաև լուսա-, հեռա- և ռադիոծառայություններ[2]։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում[3]։

Պատմություն

Ասոշիեյթիդ Պրեսի գլխավոր գրասենյակը Նյու Յորքում

Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը հիմնադրվել է 1846 թվականի մայիսին որպես հինգ նյույորքյան թերթային հրատարակչությունների կոոպերատիվ միավորում ամերիկա-մեքսիկական պատերազմի մասին ավելի արագ նորություններ հաղորդելու համար, քան դա անում էր ամերիկյան փոստային ծառայությունը (ստեղծվել էր պոնի-էքսպրես երթուղի՝ Ալաբամա նահանգի միջով)։ Նրանք ավելի մեծ արագությամբ էին լուրեր հաղորդում նաև Եվրոպայից, որտեղից ժամանակին լուրերը հասնում էին քսան օր անց։

1970 թվականին կազմակերպությունում աշխատում էր 100 հազար աշխատակից։ 1978 թվականին Յունայթեդ Պրես Ինթերնեյլնշի հետ միասինէ գործակալը մոնոպոլիստ դարձավ ԱՄՆ-ում տեղեկատվություն տարածելու հարցում՝ սպասարկելով «բոլոր թերթերի ⅔-ը, ԱՄՆ ավելի քան 3 հազար ռադիո- և հեռուստակայաններ, ավելի քան 4 հազար արտասահմանյան հրատարակություններ»[1]։

Համագործակցություն նացիստական Գերմանիայի հետ

1935-ից մինչև 1941 թվականը Ասոշիեյթիդ Պրեսը մնում էր միակ արևմտյան ԶԼՄ-ն, որ շարունակում էր աշխատել Գերմանիայում՝ նացիստների՝ իշխանության գալուց հետո[4]։ Պատմաբանները հայտարարում են նրանց հետ գործակալության համագործակցության մասին. նրանք ստիպված էին եղել ստորագրել «խմբագրական օրենքը» (Schriftleitergesetz), որ արգելում էր ցանկացած հրապարակում՝ «ուղղված Ռեյխի թուլացմանը նրա սահմանների ներսում և սահմաններից դուրս»։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ассошиэйтед Пресс (АП) // Краткий политический словарь / Под общ. ред. Н. В. Шишлина, Л. А. Оникова. — М.: Политиздат, 1978. — С. 23—24. — 415 с. — 300 000 экз.

Արտաքին հղումներ