Աստղ է ծնվել (ֆիլմ, 1954)
«Աստղ է ծնվել» (անգլ.՝ A Star Is Born), ամերիկյան ֆիլմ՝ նկարահանված 1954 թվականին։
Սյուժե
Կինոաստղ Նորման Մեյնի (Ջեյմս Մեյսոն) և երգչուհի Էսթեր Բլոջեթի (Ջուդի Գառլենդ) ծանոթությունը տեղի է ունենում հոլիվուդյան գլխավոր արարողություններից մեկի ժամանակ։ Նորմանը՝ բավականին հարբած, շոուի ժամանակ հայտնվում է բեմում, բայց Էսթերը փրկում է իրավիճակը, իրավիճակը ներկայացնելով որպես շոուի նախապես պլանավորված դրվագ։ Սթափվելով՝ Նորմանն աղջկան գտնում է հենց այն պահին, երբ նա փորձ էր անում նվագախմբի հետ։ Հիանալով Էսթերի անկրկնելի երգեցողությամբ և հիասքանչ ձայնով՝ նա առաջարկում է աղջկան հեռանալ նվագախմբից և իրականացնել երազանքը` դառնալ կինոաստղ։ Երբ Էսթերը հասնում է փառքի, Նորմանի աստղը մարում է։ Էսթերը, որը դարձել էր Նորմանի կինը, փորձում է փրկել սիրելիին՝ իր հաջողությամբ...
Ալկոհոլի նկատմամբ կախվածությունը դերասանին տանում է մահվան։
Դերերում
Դերակատար | Դեր |
---|---|
Ջուդի Գառլենդ | Էսթեր Բլոջեթ |
Ջեյմս Մեյսոն | Նորման Մեյն |
Ջեք Կարսոն | Մատ Լիբի, գովազդի բաժնի ղեկավար |
Չարլզ Բիքֆորդ | կինոստուդիայի ղեկավար |
Թոմի Նուեն | Թոմ |
Լյուսի Մարլոու | Լոլա Լավեր |
Ամանդա Բլեյք | դերը հեռացվել է վերջնական մոնտաժի ժամանակ |
Իրվինգ Բեյկոն | Գրեյվիս |
Հեյզել Շերմետ | Էսթերի հարևան |
Ֆրենկ Ուիլկոկս | Ֆրենկ |
Փաստեր
- Գլխավոր դերակատար Ջուդի Գառլենդը ֆիլմում աշխատել է շատ անհամաչափ. կամ մի քանի օր չէր գալիս նկարահանման հրապարակ, կամ էլ հակառաը՝ աշխատում էր անհավատալի էնտուզիազմով։ Նրան ներում էին՝ գիտակցելով, որ այս ֆիլմը փաստացի նրա ինքնակենսագրական էր[7]։
- Այս ֆիլմը Ջուդի Գառլանդի վերջիններից մեկն էր. 1950 թվականին Metro-Goldwyn-Mayer-ը դադարեցնում է նրա հետ կապված պայմանագիրը, և նախկին աստղը գրեթե մնում է առանց աշխատանքի։ Երբ նրան այլևս դադարում են նկարահանել, սկսում է միջազգային հյուրախաղերով հանդես եկավ, որտեղ հաջողությամբ կատարում էր երգեր։ Երգացանկի հիմնական մասն էին կազմում այս ֆիլմում հնչած ստեղծագործությունները[7]։
- Դիստրիբյուտորներին կարծես թե ֆիլմը երկար էր թվացել, և նրանք կրճատել են այն 40 րոպեով։ 1982 թվականին ռեժիսոր Ջորջ Կյուկորի ընկերները փորձեցին վերականգնել ֆիլմի նրա տարբերակը, բայց միայն հաջողվեց հայտնաբերել կտճատված ժապավենի մի մասը[7]։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղ է ծնվել (ֆիլմ, 1954)» հոդվածին։ |