Ամանդա Բլեյք

Ամանդա Բլեյք (անգլ.՝ Amanda Blake, իսկական անուն-ազգանունը՝ Բևերլի Լյուիս Նիլ (անգլ.՝ Beverly Louise Neill, փետրվարի 20, 1929(1929-02-20)[1][2], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 16, 1989(1989-08-16)[1][2], Սակրամենտո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է «Ծուխ գնդացրի փողից» սերիալում և «Աստղ է ծնվել», «Լիլի», «Ծուխ գնդացրի փողից։ Դոջի վերադարձը» ֆիլմերում խաղացած դերերով։ Երեք անգամ առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի։

Ամանդա Բլեյք
անգլ.՝ Amanda Blake
Ծնվել էփետրվարի 20, 1929(1929-02-20)[1][2]
ԾննդավայրԲուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 16, 1989(1989-08-16)[1][2] (60 տարեկան)
Մահվան վայրՍակրամենտո, ԱՄՆ
ԿրթությունPomona College? և Amherst Central High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ժանրերմելոդրամա և կատակերգություն
ԸնտրանիGunsmoke?

Կենսագրություն

Ամանդան ծնվել է Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում։ Նախքան դերասանական վարպետության դասեր սկսելը աշխատել է որպես հեռախոսավարուհի։

Վերցնելով Յանգ Գրիր Գարսոն կեղծանունը՝ նա ճանաչում է ստացել 1955-1974 թվականներին «Ծուխ գնդացրի փողից» հեռուստասերիալում 19-ամյա Միս Քիթի անունով խորտկարանի տիրուհու դերի շնորհիվ։ 1968 թվականին Բլեյքը հրավիրվել էր արևմտյան մեծ կատարողների համերգին, որն անցկացվում էր Օկլահոմայի National Cowboy & Western Heritage Museum-ում։ Նա երրորդ հրավիրված կատարողն էր Թոմ Միքսից և Գարի Կուպերից հետո, որոնք այդ պատվին էին արժանացել 1958 և 1966 թվականներին։

Հեռուստատեսությունում տևական դերերի պատճառով Ամանդան հազվադեպ է նկարահանվել մեծ կինոյում։ Հեռուստատեսային կատակերգությունում հայտնվել է Ռեդ Սքելթոնի հետ, ինչպես նաև Hollywood Squares և Match Game 74 հանրային քննարկումների և շոու-վիկտորինաների մասնակից է։ 1957 թվականին Ամանդան նկարահանվել է «Coate of Many Colors» հեռուստասերիալում՝ Բեթի Լեյվոն Կոատի դերում։

Վերջին անգամ Ջեյմս Վուդսի և Շոն Յանգի հետ միասին էկրանին է հայտնվել 1988 թվականին «Դոպինգ» դրամայում։

Մահ

Ամանդան եղել է մոլի ծխող և 1977 թվականին տարել է բերանի խոռոչի վիրահատություն։ Հետագայում Բլեյքը դարձել է քաղցկեղի դեմ ամերիկյան ընկերության անդամ և 1984 թվականին դարձել է արիության համար մրցանակի դափնեկիր։

Ըստ Նյու Յորք Թայմս թերթի՝ Ամանդա Բլեյքը մահացել է 1989 թվականի օգոստոսի 16-ին ՁԻԱՀ-ի հետ կապված բարդություններից[3]։ Մահվան պատճառի մասին շփոթություն կա. Ամանդայի որոշ ընկերներ հայտնել են, որ նա մահացել է քաղցկեղից, սակայն մահվան վկայագրում նշված պատճառները բնորոշ են ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած բարդություններին։ Այս մասին ավելի ուշ հաստատել են նրա մնացած ընկերներն ու բուժող բժիշկը[4]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերերն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1953ֆԼիլիLiliՊիչ Լիպս
1954ֆՏիկին Լեսլիի մասինAbout Mrs. LeslieՋիլի
1954ֆԱստղ է ծնվելA Star Is BornՍյուզան Էտինջեր
1955ֆԲյուրեղապակե կոշիկThe Glass SlipperԲիրդենա
1955-1975սԾուխ գնդացրի փողիցGunsmokeՔեթի Ռասել
1955-1962սԱլֆրեդ Հիչքոկը ներկայացնում էAlfred Hitchcock PresentsՔերոլ Արլենգթոն
1956-1984սԳիշերվա շեմինEdge of Nightբժիշկ Ջուլիան Սթենհաուեր
1977-1986սՍիրո նավակThe Love BoatՆորա
1988ֆԴոնորներB.O.R.N.Ռոզի

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարիՄրցանակԿատեգորիաՖիլմ կամ սերիալԱրդյունք
1959ԷմմիԴրամատիկական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհիԾուխ գնդացրի փողիցԱռաջադրված
1967Western Heritage AwardsԼավագույն հեռուստատեսային դրամաԾուխ գնդացրի փողիցՀաղթանակ
1970Ոսկե գլոբուսՀեռուստատեսությունում դրամայի լավագույն դերասանուհիԾուխ գնդացրի փողիցԱռաջադրված
1971Ոսկե գլոբուսՀեռուստատեսությունում դրամայի լավագույն դերասանուհիԾուխ գնդացրի փողիցԱռաջադրված
1972Ոսկե գլոբուսՀեռուստատեսությունում դրամայի լավագույն դերասանուհիԾուխ գնդացրի փողիցԱռաջադրված

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանդա Բլեյք» հոդվածին։