Ավիմիմ

Ավիմիմ
Ավիմիմ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասՍողուններ
ՎերնակարգԴինոզավրեր
ԿարգՄողեսներ
ԻնֆրակարգOviraptorosauria
ԸնտանիքAvimimidae
Լատիներեն անվանում
Avimimus Kurzanov, 1981


Ավիմիմ (լատին․՝ Avimimus), ոչ խոշոր դինոզավր, տերոպոդների ընտանիքի ներկայացուցիչ։

Անվանումը

Կենդանու լատիներեն անվանումը (Avimimus) նշանակում է «թռչնի նմանություն ունեցող»։

Նկարագրությունը

Այս գիշատիչն ունեցել է համեստ չափեր, մարմնի երկարությունը՝ մինչև 1,5 մ, հասակը՝ մինչև 70 սմ, իսկ քաշը՝ մոտավորապես 15 կգ։ Տեսքով նման են թռչունների, սակայն չեն կարողանում թռչել, չնայած կարող են արագ վազել և նույնիսկ զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն։ Ավիմիմի կտուցն ատամնաշար չունի, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նա սնվել է ինչպես կենդանական, այնպես էլ բուսական կերով։Ավիմիմների բնակության արեալը ժամանակակից Մոնղոլիայի տարածքն է, ապրել են կավճի դարաշրջանում՝ մոտավորապես 85-70 միլիոն տարի առաջ։

Հայտնագործումը

Ավիմիմի մնացորդները բացահայտել և ուսումնասիրել է խորհրդային հնէաբան Սերգեյ Կուրզանովը 1981 թվականին, մոնղոլական գիտարշավի ժամանակ։

Գրականություն

  • Ամեն ինչ դինոզավրերի մասին։ СЗКЭО 2008. ISBN 978-5-9603-0089-6
  • Ստիվ Պարկեր։ Դինոզավրերի հաղթարշավը։ Լիկ Պրեսս 1998. ISBN 5-7839-0035-4
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավիմիմ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավիմիմ» հոդվածին։