Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (հապավումը՝ ԱՏԷՄԻԳ[5][6][7]) (անգլ.՝ International Atomic Energy Agency, IAEA), ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1957-ին։ Շտաբ-բնակարանը գտնվում է Վիեննայում (Վիեննայի միջազգային կենտրոն)։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն
Изображение логотипа
Տեսակorganization established by the United Nations?
Երկիր Ավստրիա
ՀապավումAIEA և IAEA
Հիմնադրված1957[1]
Գլխադասային գրասենյակՎիեննա, Ավստրիա
Պաշտ. լեզու(ներ)ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն և չինարեն
ՂեկավարRafael Grossi?
Վերադաս կազմակերպությունՄիավորված ազգերի կազմակերպություն
Անձնակազմ2500 մարդ (հունիս 2021)[2]
Պարգևներ
Կայքiaea.org(արաբ.)(անգլ.)(ֆր.)(իսպ.)(ռուս.)(չին.)

Կազմ և կառուցվածք

2009-ի դրությամբ ԱՏԷՄԻԳ-ի անդամ էր 151 պետություն։ 2013փետրվարի դրությամբ կազմակերպությանն արդեն անդամակցում էր 159 պետություն։

Ղեկավար մարմիններն են.

  • ամեն տարի գումարվող Գլխավոր համաժողովը, որին մասնակցում են անդամ բոլոր երկրները
  • 35 պետություններից կազմված Կառավարիչների խորհուրդը, որը ղեկավարում է գործակալության գործնական աշխատանքը
  • Քարտուղարությունը, որը կատարում է ընթացիկ աշխատանքները և ղեկավարվում է գլխավոր տնօրենի կողմից։

ԱՏԷՄԻԳ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Վիեննայի միջազգային կենտրոնում։ Բացի այդ, գործակալությունն ունի տարածաշրջանային բաժանմունքներ Կանադայում, Ժնևում, Նյու Յորքում և Տոկիոյում, լաբորատորիաներ Ավստրիայում և Մոնակոյում, ինչպես նաև հետազոտական կենտրոն Տրիեստում (Իտալիա), որը ղեկավարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 659