Արարատ Խրիմյան
հայ քաղաքական գործիչ
Արարատ Վարդանի Խրիմյան (հոկտեմբերի 21, 1951, Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 13, 2012, Համբուրգ, Գերմանիա), ՀՀ քաղաքական և պետական գործիչ։
Արարատ Խրիմյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1951 |
Ծննդավայր | Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 13, 2012 (60 տարեկան) |
Մահվան վայր | Համբուրգ, Գերմանիա |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀՀՇ |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
- Ավարտել է Ախալցիխեի միջնակարգ դպրոցը։
- 1969-1974 թթ. սովորել և ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
- 1979-1990 թթ. - աշխատել է ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրության թիվ 3 Ավտոտրեստի ավտոտրանսպորտային միավորումում որպես մեխանիկ, ապա գլխավոր մեխանիկ, գլխավոր ինժեներ։
- 2004 թ. ապրիլի 23-ից - 2008 թ. հունիս - «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն։
- 2008 թ. հուլիսից 2012 թ. սեպտեմբեր - «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության նախագահի խորհրդական։
Պետական և քաղաքական գործունեությունը
- 1991 թ. - ընտրվել է Երևանի Օրջոնիկիձեի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։
- 1991 թ. - ընտրվել է Երևանի Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։
- 1995 թ. - ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 19 ընտրատարածքից։ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ ՀՀՇ անդամ։
- 1996 թ. - ընտրվել է Երևանի Էրեբունի համայնքի ղեկավար։
- 2000 թ. - նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու դեպարտամենտի պետ։
- 2000-2002 թթ. - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ-երկաթուղու հարցերով դեպարտամենտի պետ։
- 2002-2004 թթ. - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ-«Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն։
- 2004 թ. ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից[1]։
Մասնակցություն մարտական գործողություններին
- 1991-1994 թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։
- 1995-2000 թթ. ԵԿՄ Էրեբունու բաժանմունքի նախագահ։
Պարգևներ և կոչումներ
- Մարտական ծառայության մեդալ։
- «Մայրական երախտագիտություն» մեդալ։
- ՀՀ ՊՆ պատվոգիր։
- Պատվավոր երկաթուղայինի նշան։
- «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջին անվանական լոկոմոտիվը կրում է «Արարատ Խրիմյան» անվանումը։
Ընտանիք
Ամուսնացած էր, ուներ մեկ դուստր։
Մահը
Վախճանվել է 2012 թ. սեպտեմբերի 13-ին Համբուրգում՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է | Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար Արարատ Խրիմյան 1996 թ. - 1999 թ. | Հաջորդող Մհեր Սեդրակյան |
Կաղապար:Հայկական երկաթուղու ղեկավարները
Ծանոթագրություններ
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ