Արետա Ֆրանկլին
Արետա Լուիզա Ֆրանկլին (անգլ.՝ Aretha Louise Franklin, մարտի 25, 1942[1][2][3][…], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[4] - օգոստոսի 16, 2018[5][6][7][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[5]), ամերիկացի երգչուհի, հանդես է եկել ռիթմ ընդ բլյուզ, սոուլ, գոսպել ժանրերում։ Մեծ հաջողությունների է հասել 1960-ական թվականների կեսին և 1970-ական թվականներին։ Ի շնորհիվ իր ուժեղ վոկալային տվյալների՝ նրան համարում են սոուլի թագուհի կամ Լեդի Սոուլ[23]։ 1987 թվականի հունվարի 3-ին նա դարձել է առաջին կինը, որի անունը գրվել է Ռոքնռոլի փառքի սրահում։ 2008 թվականի նոյեմբերին «Rolling Stone» ամսագիրը նրան անվանել է ամբողջ պատմության մեծագույն երգչուհի[24]։
Արետա Ֆրանկլին | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Aretha Louise Franklin |
Ծնվել է | մարտի 25, 1942[1][2][3][…] Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 16, 2018[5][6][7][…] (76 տարեկան) Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[5] |
Գերեզման | Վուդլոն գերեզմանատուն |
Ժանրեր | սոուլ[8], Ֆանկ[9][10], գոսպել[11], փոփ[12][13][14], փոփ ռոք[15], ջազ[16] և ռիթմ էնդ բլյուզ[17] |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ, դաշնակահարուհի և կոմպոզիտոր |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր[17] և վոկալ[17] |
Լեյբլ | Արիստայի Գրառումները, Atlantic Records, Battle Records?, Columbia Records, RCA, Warner Music Group և Checker? |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց[18] և Northern High School |
Ամուսին | Գլին Թուրման և Ted White? |
Պարգևներ | |
Կայք | arethafranklin.net |
Ստորագրություն | |
Aretha Franklin Վիքիպահեստում |
Վաղ տարիներ
Արետա Ֆրանկլինը մեծացել է Դետրոյթում, քահանայի ընտանիքում։ Քույրերի հետ երգել է եկեղեցական երգչախմբում։ Արդեն 14 տարեկանում ձայանգրվել են նրա առաջին վոկալային ստեղծագործությունները։ Երիտասարդ տաղանդով հետաքրքրվել է դետրոյթական լելյբլ «Motown»-ը, սակայն ի շնորհիվ Ջոն Հեմոնդի Արետան պայմանագիր է կնքել Columbia Records-ի հետ։
1966 թվականին, երբ Ֆրանկլինը ձայնագրվել է այդ լեյլբլում, համարվել է կարևոր քայլ նրա կյանքում։ Նրա երգերը հայտվել են հիթ շքերթների առաջին հորիզոնականներում և նրա շնորհիվ սոուլը մեծ առաջխաղացում է ունեցել։
Ոսկե տարիք
1966 թվականի վերջին Ջերի Ուեկսլերը դարձել է Ֆրանկլինի պրոդյուսերը։ Երգչուհին պայմանագիր է կնքել Atlantic Records Ատլանտյան ձայնագրությունների կորպորացիայի հետ և դարձել է նրա գլխավոր աստղը։ «I Never Loved a Man (The Way I Love You)» հուզիչ ռիթմ ընդ բլյուզ ժանրի սինգլի ձայնագրման համար Ջերի Ուեկսլերը նրան տարել է Ալաբամա, որտեղ Արետան ձայնագրվել է ամերիկյան լավագույն երաժիշտների հետ։
1967 թվականի սկզբի 18 ամիսներին և 1968 թվականին Արետան հայտնվում է փոփ աղյուսակներում․ այդ ժամանակ նրա տասը երգերը, որոնց շարքում են դասական սոուլի այնպիսի մարգարիտները, ինչպիսիք են` «Chain of Fools» և «(You Make Me Feel Like) A Natural Woman», հայտնվում են Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում, իսկ Օթիս Ռեդինգի «Respect» երգի՝ Արետայի կրքոտ կատարումը դառնում է ֆեմինիզմի հիմն և գլխավորում է հիթ շքերթները՝ ըստ վաճառքի։ Ինչպես նաև 1968 թվականին Արետա Ֆրանկլինը ստանում է իր կարիերայի առաջին Գրեմմի մրցանակը։
Երգչուհին խառնելով սոուլ և գոսպել ժանրերը դառնում է Ամերիկայի սև դեմքը՝ պայքարելով քաղաքացիական իրավունքների համար։ Նրա վստահ և սուր վոկալը նորարական գործիքավորումներում դարձել է դասական սոուլի չափանիշ։ 1972 թվականին նա ձայնագրել է մաքուր գոպել ժանրում ալբոմ՝ «Amazing Grace», որը վաճառվել է այնքան, որքան ռիթմ ընդ բլյուզ ժանրի սկավառակները։ Թեև Արետա Ֆրանկլինը առաջին անգամ փառքի է արժանացել որպես մեծագույն վոկալիստ, շատ քչերը գիտեն, որ նրա մի շարք ձայնագրություններում հենց ինքն է նվագել ստեղնաշարային գործիքների վրա։
«Սոուլի թագուհու» համար ամենամեծ խնդիրը եղել է իր երգացանկը։ Իր մշտական երգահանի բացակայության ժամանակ Արետան կատարել է այլ երաժիշտների երգերը՝ The Drifters («Spanish Harlem»), Դայոն Ուորիկ («I Say a Little Prayer»), The Rolling Stones, The Beatles, Simon & Garfunkel, Սեմ Կուկ։ Կատարվել է Արետայի մի շարք երգերի քավեր տարբերակները, որոնք նույնպես մեծ հաջողություն են ունեցել։
Վերջին տարիներ
Արետա Ֆրանկլինի վերջին մեծ հաջողությունը աղյուսակներում դաձրել է Սթիվի Ուանդերի «Until You Come Back to Me» (1974) երգի քավեր տարբերակը։ Այս ձայնագրությամբ փակել է Ֆրանկլինի կյանքի աստղային փառքի շրջանը։ Սոուլ երաժշտության «Ոսկե դար»-ը արդեն անցյալում էր, և նրա «թագուհին» շատ լավ հասկանում էր դա։ Վերջնական հարվածը Արետայի համար եղավ հոր կաթվածը։
1978-1984 թվականներին Արետան ամուսնացած է եղել հայտնի դերասան Գլին Թորմանի հետ, սակայն ավելի ուշ նրանք բաժանվել են։
Տարիքի հետ Ֆրանկլինի ձայնագրություններում զգացմունքայնությունը պակասել է և նա սկսել է կատարել ավանդական փոփ ժանրում՝ հիմնականում երիտասարդ կատարողների հետ։ Ջորջ Մայքլի և Արետայի դուետը 1986 թվականին գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ շքերթը, իսկ նրա ավելի հաջողակ «A Rose Is Still a Rose» (1998) սինգլը 1990-ական թվականներին ձայնագրվել է Լորին Հիլի հետ։
Ձայնագրվել են մի շարք դուետներ «թագուհու» և նրա խորթ աղջկա՝ Ուիթնի Հյուսթոնի, Մրայա Քերիի, Էնի Լենոքսի, Մերի Ջեյ Բլայջի, Ֆրենկ Սինատրայի, Գլորիա Էստեֆանի, Քրիստինա Ագիլերայի և մյուս կատարողների հետ։ 2007 թվականին թողարկվել են առանձին սկավառակի վրա «Jewels in the Crown: All-Star Duets with the Queen»: Երկու տարի հետո Արետան ստացել է ԱՄՆ-ի Ազատության մեդալ։
Մահացել է Դետրոյթում 2018 թվականի օգոստոսի 16-ին[26]։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
- 1956 - The Gospel Soul of Aretha Franklin
- 1961 - Aretha: With The Ray Bryant Combo
- 1962 - The Electrifying Aretha Franklin
- 1962 - The Tender, the Moving, the Swinging Aretha Franklin
- 1963 - Laughing on the Outside
- 1964 - Unforgettable - A Tribute to Dinah Washington
- 1964 - Runnin' Out of Fools
- 1965 - Yeah!!!
- 1965 - Once in a Lifetime
- 1966 - Soul Sister
- 1967 - Take It Like You Give It
- 1967 - I Never Loved a Man the Way I Love You
- 1967 - Aretha Arrives
- 1967 - Take A Look
- 1968 - Lady Soul
- 1968 - Aretha Now
- 1969 - Soul '69
- 1969 - Soft and Beautiful
- 1970 - This Girl's in Love with You
- 1970 - Spirit in the Dark
- 1972 - Young, Gifted & Black
- 1973 - Hey Now Hey (The Other Side of the Sky)
- 1974 - Let Me In Your Life
- 1974 - With Everything I Feel in Me
- 1975 - You
- 1976 - Sparkle
- 1977 - Sweet Passion
- 1978 - Almighty Fire
- 1979 - La Diva
- 1980 - Aretha (1980)
- 1980 - Aretha Sings the Blues
- 1981 - Love All the Hurt Away
- 1982 - Jump to It
- 1983 - Get It Right
- 1984 - Never Grow Old
- 1985 - Who's Zoomin' Who?
- 1986 - Aretha (1986)
- 1986 - Soul Survivor
- 1989 - Through the Storm
- 1991 - What You See Is What You Sweat
- 1998 - A Rose Is Still a Rose
- 2003 - So Damn Happy
- 2007 - Jewels in the Crown: All-Star Duets with the Queen
- 2008 - This Christmas
- 2011 - Aretha: A Woman Falling Out of Love
- 2014 - Aretha Franklin Sings the Great Diva Classics
Համերգային ալբոմներ
Ֆիլմագրություն
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Արետա Ֆրանկլինի կենսագրությունը All Music Guide երաժշտական հանրագիտարանում
- Billboard chart history
- The Official Charts.com, UK chart history
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արետա Ֆրանկլին» հոդվածին։ |