Արտեմի Այվազյան

հայ ջազ երաժիշտ, դիրիժոր, կոմպոզիտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտեմի Այվազյան (հունիսի 26 (հուլիսի 9), 1902[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 14, 1975(1975-11-14)[3][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Արտեմի Այվազյան
Ի ծնե անունՀարություն Սերգեյի Այվազյան
Ծնվել էհունիսի 26 (հուլիսի 9), 1902[1][2]
Բաքու, Ռուսական կայսրություն[1][2]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 14, 1975(1975-11-14)[3][2] (73 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և թավջութակահար
Գործիքներթավջութակ[1]
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1][2], Հայաստանի էստրադային նվագախումբ[1][2] և Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն[1][2]
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1923)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1932)[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ[1][2] և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Artemi Ayvazyan Վիքիպահեստում

Հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիր։

Կենսագրություն

Արտեմի Այվազյանի հուշատախտակը Երևանի Սայաթ-Նովա փողոցում

Ծնվել է Բաքվում։ Երաժշտական տարրական կրթությունն ստացել է Բաքվի ուսումնարանում։ 1923 թվականին ավարտել է Թիֆլիսի, 1932 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիաները։ Որպես ուսուցիչ պաշտոնավարել է Երևանի կոնսերվատորիայում։ 1927-1930 թթ. եղել է Լենինականի երաժշտական ստուդիայի տնօրենը։ 1938 թ. կազմակերպել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը (1938-1956 թթ.՝ գեղարվեստական ղեկավար), 1943-1945 թվականներին՝ ԵԵԿԹ գեղարվեստական ղեկավար[4]։

Ստեղծագործություններ

Հեղինակ է «Թափառնիկոս» (բեմ.՝ 1937 թվական), «Պարոն Մինթոևը Փարիզում» (1963 թվական) կոմիկ օպերաների, խորհրդահայ առաջին օպերետների՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմ.՝ 1944 թվական), «Աշուղ Ղարիբ» (բեմ.՝ 1945 թվական), «Սեր աստղերի տակ» (բեմ.' 1969 թվական), սյուիտների, կոնցերտների, 2 կվարտետի, կինոերաժշտության։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմի Այվազյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 348