Արփենիկ Թումանյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արփենիկ Թումանյան (1899, Թիֆլիս - 1981), հայ հասարակական գործիչ, գրադարանավարուհի։ Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դուստրը։

Արփենիկ Թումանյան
 
Կրթություն՝Գայանյան օրիորդաց դպրոց և Վրաստանի տեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝գրադարանավար և հասարակական գործիչ
Ծննդյան օր1899
Վախճանի օր1981
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսական կայսրություն,  Հայկական ԽՍՀ և  ՌԽՖՍՀ
ՀայրՀովհաննես Թումանյան
ՄայրՕլգա Թումանյան

Կենսագրություն

Արփենիկ Թումանյանը ծնվել է 1899 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում, որից հետո ընդունվել է Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտ։ Շուտով տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում։ Որոշ Ժամանակ անց նշանակվել է Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր քարտուղար։ Կյանքի վերջին շրջանում տեղափոխվել է Երևան։ Գրադարանային գործի մեծ փորձը Արփենիկը ներդնում է իր հոր՝ Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի մշակման գործում։

Արփենիկ Թումանյանը մահացել է 1981 թվականին։

Պատկերասրահ

Աղբյուրներ