Արքայազն Ջորջ

Քեմբրիջի արքայազն Ջորջ (անգլ.՝ Prince George of Cambridge in 2019 (cropped).jpg, ծնվ. հուլիսի 22, 2013(2013-07-22)[2][1], Սբ. Մերի հիվանդանոց, Լոնդոն[3][4]), Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհի Քեթրինի առաջնեկը։ Երկորդն է ժառանգելու բրիտանական գահը իր հայրական պապիկից՝ Ուելսի արքայազն Չարլզից, և իր հորից հետո։

Արքայազն Ջորջ
անգլ.՝ Prince George of Wales[1]
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 2013(2013-07-22)[2][1] (10 տարեկան)
ԾննդավայրՍբ. Մերի հիվանդանոց, Լոնդոն[3][4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունThomas's London Day Schools? (հուլիսի 6, 2022)[1] և Lambrook School?[5]
Մասնագիտությունաշակերտ և ազնվական
Ծնողներհայր՝ Ուիլյամ, Քեմբրիջի դուքս[3][1][2][…], մայր՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոն[3][1][2][…]
Կայքroyal.uk/prince-george
 Prince George of Wales Վիքիպահեստում

Հայտարարություն

2012 թվականի դեկտեմբերի 3-ին Քլարենս հաուսը հայտարարեց, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին սպասում են իրենց առաջնեկին[6]։Հայտարությունն արվել է հղիության 12 շաբաթը չլրացած, այսինքն` ավելի շուտ, քան ավանդաբար արվում է, քանի որ դքսուհին հիվանդանոց էր այցելել հղիության փսխման պատճառով[7]։Մինչ ծնունդը կարծիք կար, որ այս իրադարձությունը կնպաստի Բրիտանիայի ազգային տնտեսությանը և կապահովեր կենտրոնացում ազգային հպարտության վրա[8][9]։Ուելսցի երգահան Փոլ Մելորը, ով հեղինակել էր "Ubi Caritas et Amor" երգը Արքայազն Ուիլյամի և Քեթրին Միդլթոնի հարսանիքի համար, հեղինակեց մի օրորոցային, որ կոչվում է "Sleep On", իսկ խոսքերի հեղինակն է իռլանդացի երգահան Բրենդան Գրահամը։ Այն ձայնագրվեց նորզելանդացի սոպրանո Հայլի Ուեստերնայի կողմից, որպես նվեր մանկիկին[10][11][12]Հուշադրամներ հատվեցին Բրիտանիայի թագավորական դրամահատարանում, Կանադայի թագավորական դրամահատարանում, Ավստրալիայի թագավորական դրամահատարանում[13][14][15],․ առաջին անգամ էր թագավորական ծնունդը նշվում այդ կերպ[13][16]։

Ծնունդ

Ջորջը 2013 թվականի հուլիսի 23-ին

Դքսուհին ընդունվել է Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոց 2013 թվականի հուլիսի 22-ին[17][18]։Երեխան ծնվել է նույն օրը ժամը 16։24 Բրիտանիայի ժամանակով[19][20]։Սա պատմության մեջ երկրորդ դեպքն էր նշում, երբ Բրիտանիայի գահի երեք ուղղակի ժառանգները ապրում են նույն ժամանակահատվածում։ Վերջին անգամ սա տեղի էր ունեցել 1894 և 1901 թվականների ընթացքում՝ Վիկտորիա թագուհու թագավորման ժամանակ։

Ջիբրալթարում 21 համազարկ է տրվում Արքայազն Ջորջի ծնվելու կապակցությամբ

Կենսագրություն

Արքայազն Ջորջը կնքվեց հոկտեմբերի 23-ին արքեպիսկոպոս Ջասթին Ուելբի կողմից Սուրբ Հովհաննես Պալատի թագավորական եկեղեցում։

Արքայազն Ջորջն իր ծնողների և Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Փիթր Քոսգրովի հետ Սիդնեյի ծովային նախարարությունում, 2014 թվականի ապրիլ
Ջորջը իր ծնողների և ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի հետ, 2016 թվական, ապրիլ

[21][22] Արարողության ժամանակ օգտագործվել է նույն կնքավազանը, որն օգտագործվել է Վիկտորիա թագուհու Արքայադուստր Վիկտորիայի համար, իսկը ջուրը բերվել էր Հորդանան գետից[23][24]։ Թագավորական դրմահատարանը հատեց հուշադրամներ այս առիթով․ առաջին անգամ Բրտանիայի պատմության մեջ դրամ հատվեց քրիստոնեացման իրադարձության առիթով[25]։2016 թվականի հունվարին Ջորջը սկսեց հաճախել Ուեստրաս Մոնտեսորի դպրոց-մանկապարտեզը[26]։ Իսկ ապրիլին նա լուսանկարվեց փոստային նամականիշների համար իր հայրիկի և պապիկի հետ[27]։ Ապրիլի 22-ին Ջորջն առաջին անգամ հանդիպեց Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ[28] Նա նկարվեց այն ճոճվող ձիուկի հետ, որն Օբաման էր իրեն նվիրել, երբ ծնվել էր[29]։

Արքայազն Ջորջի ազդեցություն

Արքայազն Ջորջի ազդեցությունը, հայտնի է նաև որպես թագավորական մանկիկի ազդեցությունը, միտում է, որով Արքայազն Ջորջն ունի բիզնեսում և փոփ արվեստում, ինչպես իր մայրիկը՝ Քեյթ Միդլթոնը։Հագուստեղենը և ապրանքները, որոնք նշվում են, որ օգտագործում է Արքայազն Ջորջը ավելի լավ են վաճառվում, քան առաջ։Այս ազդեցությունը նկատվել է 2014 թվականի ապրիլին Նոր Զելանդիայում և Ավստրիալիայում տեղի ունեցող շրջագայության ժամանակ, և շատ գործարարներ փորձում են օգտագործել այս ազդեցությունը իրենց բիզնեսի օգտին[30]։ 2006 թվականին նրա խալաթը վաճառվեց, այն բանից հետո, երբ նա երևաց այն իր հագին[31]։

Տիտղոս և կոչում

Արքայազն Ջորջի պաշտոնական կոչումն է «Ձերդ գերազանցություն Քեմբրիջի Արքայազն Ջորջ»[32][33]։Մինչ իր անունը հայտարարվում էր, իր ծնունդից երկու օր անց, նա արդեն կոչվում էր Բրիտանիայի արքայազն՝ «Ձերդ Գերազանցություն» կոչումով, որը տրվել է իր նախապապ Ջորջ 5-րդի կողմից 1917 թվականին, և որը տրվել է Ուելսի Արքայազնի ավագ որդուն[34][35][36]։ Այսուհետ այն բոլոր արքայազներն ու արքայադստրերը, որոնք ծնվել են Միացյալ Թագավորությունների թագավորական դքսություններում՝ կրում են իրենց ծնողների կոչումները[37]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայազն Ջորջ» հոդվածին։