Jump to content

Արքայազն Ֆիլիպի շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արքայազն Ֆիլիպի շարժումը (անգլ.՝ Prince Philip Movement) կրոնական շարժում Վանուատուի Տաննա կղզում։ Բեռի պաշտամունք Յաոհնանեն (անգլ.՝ yaohnanen) ցեղի կողմից, այս ցեղի մարդիկ ապրում էին իրենց անունով կոչվող գյուղում։ Նրանք Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Եղիսաբեթ II-ի ամուսնուն ՝ արքայազն Ֆիլիպին, համարում են աստվածային էակ[1]։ Կղզին ունի մեծ թվով բեռի պաշտամունքի հետևորդներ, ովքեր հայտնվել էին Տաննա կղզում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ավելի հայտնի է նրանցից Ջոն Ֆրումի և արքայազն Ֆիլիպի շարժումները[2]։ Ըստ կղզիների հնագույն լեգենդների ՝ լեռնային ոգու որդին մի օր մեկնելու է հեռավոր երկրներ, ամուսնանալու է արժանի կնոջ հետ և վերադառնալու է նրանց մոտ։ Քանի որ այդ ժամանակ Վանուատուն գտնվում էր Բրիտանիայի կայսրության կազմում, այդ պատճառով լենգենդար մարդը Ֆիլիպ արքայազն էր։ Հայտնի չէ, թե երբ է հայտնվել այս պաշտամունքը, ենթադրվում է, որ 1950-1960 թվականներին։ Լեգենդը սրվեց 1974 թվականին, երբ թագավորական զույգը պաշտոնական այց կատարեց Վանուատու, և կղզու բնակիչների մի մասը իրականում հեռավորության վրա տեսան արքայազն Ֆիլիպին։ Նա այդ շարժման մասին չգիտեր մինչ այն պահը, երբ նրան այդ մասին հայտնեց բրիտանացի մշտական հանձնակատար Ջոն Չամպիոնիի (անգլ.՝ John Champion) կողմից։ Նա արքայազն Ֆիլիպին առաջարկեց իր նկարն ուղարկել Յաոհնանեն ցեղախմբին։ Արքայազնը արձագանքեց այս առաջարկին և նրա ստորագրած պաշտոնական լուսանկարներն ուղարկեց Տաննա կղզի։ Լուսանկարում արքայազնը նիզակ է պահում որսորդական խոզերի վրա։ Ավելի ուշ ուղարկեց նաև այլ նկարներ, որոնք պահվում էին ցեղի առաջնորդ Ջեկ Նաիվայի (անգլ.՝ Jack Naiva) մոտ[3]։ 2014 թմականի հոկտեմբերին Տաննա կղզի այցելեց արքայադուստր Աննան[4][5], ով 1974 թվականին նույնպես իր ծնողների հետ եկել էր կղզի։

Յաոհնանեն ցեղախմբի տղամարդիկ

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Արտաքին հղումներխմբագրել կոդը

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ