Արևմտյան հարթավայրային գորիլա

Արևմտյան հարթավայրային գորիլա[1] (լատ.՝ Gorilla gorilla gorilla), արևմտյան գորիլայի ենթատեսակ (Gorilla gorilla)։

Արևմտյան հարթավայրային գորիլա
Արևմտյան հարթավայրային գորիլա
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԿաթնասուններ
ԿարգՊրիմատներ
ԸնտանիքՀոմինիդներ
ՑեղԳորիլա
ՏեսակԱրևմտյան գորիլա
Լատիներեն անվանում
Gorilla gorilla gorilla
Savage and Wyman, 1847
Հատուկ պահպանություն
Կրիտիկական վիճակում գտնվող
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ
IUCN 3.1 Critically Endangered : 9406
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ապրում է լեռնային առաջնային կամ երկրորդային անտառներում և ճահճային տարածքներում։  Տարածված է Անգոլայում, Կամերունում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Կոնգոյի Հանրապետությունում, Հասարակածային Գվինեայում և Գաբոնում[2]։ Անհետացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Պահպանվում է կենդանաբանական այգիներում[3]։ Գորիլան, որը բնակվում է Բիրմինգհեմի կենդանաբանական այգում, առաջին գորիլան էր, որի վրա փորձարկվեց էլեկտրասրտագրություն։ Այս ենթատեսակին է պատկանում գիտությանը հայտնի միակ ալբինոս Փաթիլ գորիլան։

Նկարագրություն

Արական գան

Արևմտյան հարթավայրային գորիլան ավելի փոքր ենթատեսակ է, քան արևմտյան գետային գորիլան։ Արուների բարձրությունը 1,8 մ է, մարմնի քաշը՝ մինչև 140 կգ։ Էգերի բարձրությունը 1,5 մ է, քաշը՝ 70 կգ[4]։

Մեկ ընտանիքի խմբի բնակության տարածքը տատանվում է 3-ից մինչև18 կմ²։ Գորիլաները չեն պահպանում իրենց տարածքի սահմանները և, հետևաբար, հաճախ անցնում են այլ խմբերի տարածքներ։ Մեկ օրում կենդանիները հաղթահարում են 0,3–1,8 կմ։ Խումբը բաղկացած է մեկ գերիշխող արուից և 5-7 էգից՝ իրենց ձագերով։ Հնարավոր է նաև մի քանի ոչ գերիշխող արուների առկայություն խմբում։

Բազմանում են բավականին դանդաղ՝ 9-10 տարեկանից։ Էգը յուրաքանչյուր 5 տարին մեկ է ձագ ունենում[5]։

Պահպանություն

1980-ականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հասարակածային Աֆրիկայում արևմտյան հարթավայրային գորիլաների թիվը գնահատվում է 100,000։ Մինչ օրս պոպուլյացիայի քանակը նվազել է մինչև 50,000։ Այնուամենայնիվ, 2006-2007 թվականներին Տելե լճի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 100,000 չգրանցված գորիլա[6]։

Դրանից հետո արևմտյան հարթավայրային գորիլաների ընդհանուր պոպուլյացիոն քանակը սկսեց գնահատվել 150,000-200,000։ Այնուամենայնիվ, նրանք խոցելի են մնում անտառահատումների և որսագողության պատճառով։

Աշխարհի կենդանաբանական այգիներում այս ենթատեսակի 550 առանձնյակ է պահվում[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ