ԲՏՌ-60

Խորհրդային զրահափոխադրիչ

ԲՏՌ-60 (ռուս.՝ БТР-60Խորհրդային արտադրության զրահափոխադրիչ։

ԲՏՌ-60
БТР-60
Հիմնական տվյալներ
Դասակարգմարտական մեքենաների ընտանիք
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաշ, տ.10,2-10,3
Անձնակազմ2
Դեսանտ8
Պատմություն
Նախագծողdesign agency? և GAZ?
ԱրտադրողԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Արտադրման թվականներ1966-1976
Շահագործման սկիզբդեկտեմբերի 13, 1959
Արտադրվածների քանակ25 000
ՕգտագործողՌուսաստան Ռուսաստան
Ուկրաինա Ուկրաինա
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ7220
Կորպուսի լայնություն, մմ2830
Բարձրություն, մմ2420
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշՉունի
Շարժականություն
Շարժիչի տեսակQ4130594?
Շարժիչի հզորություն, ձիաուժ2 x 90
Արագությունը խճուղով, կմ/ժ80

Ընդհանուր բնութագիր

ԲՏՌ-60 զրահափոխադրիչի արտադրությունը սկսվել է 1966 թվականին։ ԲՏՌ-60-ը ի տարբերություն ԲՏՌ-80-ի և ԲՏՌ-70-ի չի ստեղծվել ուրիշ զրահափոխադրիչի հիման վրա։ ԲՏՌ-60 սկսվել է շահագործվել խորհրդային բանակում 1966 թվականից։ Այժմ ԲՏՌ-60 զրահափոխադրիչը շահագործվում է բազմաթիվ երկրներում՝ ինչպես արտաքին այնպես էլ ներքին ուժային կառույցների կողմից։ Այս զրահափոխադրիչը նաև լայնորեն օգտագործվում է մի շարք ռազմական հակամարտությունների ընթացքում։

Մարտավարատեխնիկական տվյալներ

ԲՏՌ-60 զրահափոխադրիչն ունի 8x8 կոնֆիգուրացիա։ Առաջին երկու զույգ անիվները պտտվող են։ ԲՏՌ-60 զրահափոխադրիչի երկարությունը կազմում է 7.22 մ, լայնությունը՝ 2.83 մ, իսկ բարձրությունը՝ 2.42 մ։ ԲՏՌ-60 զրահափոխադրիչը բավականին թեթև է. նրա քաշը կազմում է 10.2-10.3 տ։ ԲՏՌ-60 զրահափոխադրիչն ունի 14.5 մմ-անոց գնդացիր։ ԲՏՌ-60 զրահափոխադրիչը սնուցվում է երկու 90 ձիաուժ հզորությամբ GAZ-49B դիզելային շարժիչով՝ զարգացնելով ճանապարհային հատվածում 80 կմ/ժ, իսկ ջրային ավազաններում 9-10 կմ/ժ արագություն։ ԲՏՌ-60 զրահափոխադրիչի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ ԲՏՌ-60 զրահափոխադրիչը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։

Սպառազինություն

Այժմ ԲՏՌ-60 զրահափոխադրիչը շահագործվում է բազմաթիվ երկրներում։ Հայաստանում շահագործվում են շուրջ 100 հատ ԲՏՌ-60 զրահափոխադրիչներ։

Շահագործող երկրներ

ԲՏՌ-60 և TAB-71 օպերատորների քարտեզ (ժամանակակից օպերատորները նշված են կապույտ գույնով, նախկինները՝ մուգ կարմիր)
  • Ժամանակակից
    •  Ադրբեջան — 10 ԲՏՌ-60 բանակի կազմում և 19 ԲՏՌ-60/ԲՏՌ-70/ԲՏՌ-80 սահմանապահ զորքերում և ոստիկանությունում, 2016 թվականի դրությամբ[1]
    •  Ալժիր — 250 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[2]
    •  Անգոլա — անհայտ քանակության ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[3]
    •  Հայաստան — 8 բանակում, 24 ԲՏՌ-60/ԲՏՌ-70/ԲՏՌ-152/ ՆԳՆ-ում և 5-ը սահմանապահ զորքերում, 2016 թվականի դրությամբ[4]
    •  Բուլղարիա — 2 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[5]
    •  Բոտսվանա — 50 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[6]
    •  Վիետնամ — 1100 ԲՏՌ-152/ԲՏՌ-50/ԲՏՌ-60/ԲՏՌ-40, 2016 թվականի դրությամբ[7]
    •  Գվինեա — 8 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[8]
    •  Գվինեա Բիսաու — 35 ԲՏՌ-40/ԲՏՌ-152/ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[9]
    •  Ջիբութի — 12 ԲՏՌ-60, որոնց մարտունակությունը կասկածելի է, 2016 թվականի դրությամբ[10]
    •  Եգիպտոս — 250 ԲՏՌ-60С, 2016 թվականի դրությամբ[11]
    •  Զամբիա — 13 ԲՏՌ-60, 2018 թվականի դրությամբ[12]
    •  Իրան — ավելի քան 300 ԲՏՌ-50/ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[13], 150 ԲՏՌ-60[14]
    •  Եմեն — անհայտ քանակության ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[15]
    •  Կամբոջա — 200 ԲՏՌ-152/ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[16]
    •  Հյուսիսային Կորեա — 2500 ԲՏՌ-40/ԲՏՌ-60/M-1992/1/BTR-152/M-2010 (6×6)/M-2010 (8×8), 2016 թվականի դրությամբ[17]
    •  Կոնգոյի Հանրապետություն — 30 ԲՏՌ-60, 2018 թվականի դրությամբ[18]
    •  Կուբա — ավելի քան 500 ԲՏՌ-50/ԲՏՌ-60/ԲՏՌ-152, 2016 թվականի դրությամբ[19]
    •  Լաոս — 30 ԲՏՌ-40/ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[20]
    •  Լիբիա — անհայտ քանակության ԲՏՌ-60ՊԲ, 2016 թվականի դրությամբ[21]
    •  Մալի — 10 ԲՏՌ-60ՊԲ, 2016 թվականի դրությամբ[22]
    •  Մեքսիկա — 3 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[23]
    •  Մոզամբիկ — 160 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[24]
    •  Մոնղոլիա — 150 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[25]
    •  Նամիբիա — 10 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[26]
    •  Նիկարագուա — ավելի քան 60 ԲՏՌ-60 (դրանցից ավելի քան 50-ը՝ պահեստում), 2016 թվականի դրությամբ[27]
    •  Ռուսաստան — 800 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ (ևս 4000 ԲՏՌ-60/ԲՏՌ-70 պահեստում)[28]
    •  Սիրիա — անհայտ քանակության ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[29]
    •  Տաջիկստան — 23 ԲՏՌ-60/ԲՏՌ-70/ԲՏՌ-80, 2016 թվականի դրությամբ[30]
    •  Թուրքմենստան — 120 ԲՏՌ-60 բոլոր ձևափոխումներից, 2016 թվականի դրությամբ[31]
    •  Թուրքիա — 535 ԲՏՌ-60/ԲՏՌ-80 2016 թվականի դրությամբ[32]
    •  Ուգանդա — 15 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[33]

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան