Մոզամբիկ

Մոզամբիկ, պաշտոնապես Մոզամբիկի հանրապետություն (պորտ.՝ Moçambique), երկիր Հարավարևելյան Աֆրիկայում, արևելքից սահմանակցում է Հնդկական օվկիանոսին, հյուսիսից Տանզանիային, հյուսիսարևմուտքից՝ Մալավիին և Զամբիային, արևմուտքից՝ Զիմբաբվեին և հարավարևմուտքից՝ Էսվատինիին (Սվազիլանդ) ու Հարավաֆրիկյան Հանրապետությանը։ Ինքնիշխան պետությունը բաժանված է Կոմորյան կղզիներից, Մայոտից և Մադագասկարից Մոզամբիկի նեղուցով։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Մապուտու (1876-ից մինչ 1976 թվականները կոչվում էր Լորենսու Մարկիշ)։

Մոզամբիկի Հանրապետություն
República de Moçambique
Մոզամբիկ դրոշ
Դրոշ
Մոզամբիկ զինանշանը
Զինանշան
Մոզամբիկ դիրքը
Մոզամբիկ դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Մապուտու
Պետական լեզուներ պորտուգալերեն
Տարածք
 -  Ընդհանուր 802 000 կմ² 
Բնակչություն
 -   նախահաշիվը 24 096 000 մարդ 
 -  Խտություն 30 /կմ² 
 /մղոն²
Արժույթ մետիկալ (mzn)
Ժամային գոտի +2
Ազգային դոմեն .mz
Հեռախոսային կոդ +258

Մեր թվարկության առաջինից հինգերորդ դարերում բանտուերեն խոսող ժողովուրդները ներգաղթել են ներկայիս Մոզամբիկ հեռավոր հյուսիսից և արևմուտքից։ Հյուսիսային Մոզամբիկը գտնվում է Հնդկական օվկիանոսի առևտրային մուսոնային քամիների ճանապարհին։ 7--ից 11-րդ դարերում այստեղ կառուցվեցին մի շարք Սվահիլի նավահանգիստներ, որից զագացում ապրեց Սվահիլի մշակույթը և լեզուն։ Ուշ միջնադարում այս քաղաքներ էին այցելում առևտրականներ Սոմալիից, Եթովպիայից, Արաբիայից, Պարսկաստանից և Հնդկաստանից[1]։

1498 թվականին Վասկո դա Գամայի այցելությունից սկսվեց պորտուգալացիների ժամանումը, որոնք սկսեցին տարածքի բնակեցումը և գաղութականացումը 1505 թվականից։ Չորս դար տևած պորտուգալական իշխանությունից հետո Մոզամբիկն անկախացավ 1975 թվականին՝ դառնալով Մոզամբիկի ժողովրդական հանրապտություն։ Անկախությունից ընդամենը երկու տարի անց, երկիրն ընկավ ինտենսիվ և ձգձգվող քաղաքացիական պատերազմի մեջ, որը տևեց 1977-ից 1992 թվականը։ 1994 թվականինն Մոզամբիկում անցկացրեցին առաջին բազմակուսակցական ընտրությունները և այդ ժամանակվանից ի վեր մնաց համեմատաբար կայուն նախագահական հանրապետություն[2]։

Մոզամբիկն ունի հարուստ և ընդարձակ բնական պաշարներ։ Երկրի տնտեսությունն առավելապես հիմնված է գյուղատնտեսության վրա, սակայն արդյունաբերությունը նույնպես աճում է, հատկապես սննդի և ըմպելիքների, քիմիական արդյունաբերությունը, ալյումինի ու բենզինի արտադրությունը։ Զբոսաշրջությունը նույնպես աճում է։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը Մոզամբիկի գլխավոր առևտրային գործընկերն է և արտաքին ներդրումների հիմնական աղբյուրը, իսկ Բելգիան, Բրազիլիան, Պորտուգալիան և Իսպանիան որկրի կարևորագույն տնտեսական գործընկերներն են։ 2001 թվականից Մոզամբիկի ՀՆԱ-ի աճը աշխարհում ամենաբարձրերից է։ Այնուամենայնիվ երկիրը աշխարհի ամենաաղքատ և ամենաչզարգացած երկրներից է[3]՝ մեկ շնչի ՀՆԱ-ով գրավելով ամենաստորին հորիզոնականներից մեկը[4]։

Մոզամբիկի պաշտոնական լեզուն է պորտուգալերենը, որով խոսում են որպես երկրորդ լեզու բնակչության կեսը։ Տարածված մայրենի լեզուներից են Մակուան, Սենան և Սվահիլին։ Երկրի բնակչությունը մոտ 29 միլիոն է, որոնց մեծ մասը Բանտու է։ Մոզամբիկի խոշորագույն կրոնը Քրիստոնեությունն է, փոքրամասնություն է Իսլամը և աֆրիկյան ավանդական կրոնները։ Մոզամբիկն անդամակցում է ՄԱԿ-ին, the Աֆրիկյան միությանը, Ազգերի համագործակցությանը, սլամական համագործակցության կազմակերպությանը, Պորտուգալալեզու երկրների համագործակցությանը, the Չմիացած երկրների շարժմանը, Հարավային Աֆրիկայի զարգացման համագործակցությանը և դիտորդ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում։

Անվանում

Երկիրը կոչել են Մոզամբիկ պորտուգալացիները Մոզամբիկ կղզու անվանումից, որն իր հերթին գալիս է Մուսա Բին Բիք կամ Մուսա Ալ Բիգ կամ Մոսա Ալ Բիք կամ Մուսա Բին Մբիկի կամ Մուսա Իբն Մալիկ-ից, ով արաբ առևտրական էր, որը առաջինն էր այցելել կղզի և բնակություն հաստատել այստեղ[5]։ Կղզի-ավանը եղել է պորտուգալական գաղութի մայրաքաղաք մինչև 1898 թվականւ, երբ այն տեղափոխվեց հարավ Լորենսու Մարկիշ (ներկայիս Մապուտու

Պատմություն

Մոզամբիկյան դաու

Բանտուների ներգաղթ

Բանտուերեն խոսացող ժողովուրները ներգաղթեցին Մոզամբիկ մեր թվարկությունից առաջ 4-րդ դարից[6]։ Ըստ պատմաբանների մեր թվարկության 1-ինից 5-րդ դարերում ներգաղթյալների ալիք է եղել արևմուտքից և հյուսիսից, հիմնականում Զամբեզի գետի ավազանից և Հարավային Աֆրիկայի ծովափնյա վայրերից[7]։ Նրանք հիմնադրեցին գյուղատնտեսական համայնքներ՝ հիմնականում զբաղվելով անասնապահությամբ։ Նրանք իրենց հետ բերեցին երկաթի հալման և ձուլման տեխնոլոգիա։

Սուահիլի ափ

Արաբ-Սուահիլի ստրկավաճառները և ստրուկները Ռուվումա գետի մոտ

Մեր թվարկության առաջին հազարամյակից Հնդկական օվկիանոսի առևտրային ուղիներն ընդարձակվեցին դեպի հարավ և անցան Մոզամբիկի հնագույն նավահանգիստ Չբուենեով[8]։ 9-րդ դարի սկզբից Հնդկական օվկիանոսի առևտրի աճի հետ մեկտեղ շատ նավահանգստային քաղաքներ հիմնադրվեցին Արևելյան Աֆրիկայի ծովափնյա մասում, ներառյալ ներկայիս Մոզամբիկում։ Մեծապես ինքնիշխան այս քաղաքները դասվում են Սուահիլի մշակույթին։ Առևտրի աճի հետ մեկտեղ տարածում գտավ նաև իսլամը։ Մոզամբիկում, Սոֆալայում, Անգոչեում և Մոզամբիկ կղզում կային արաբ իշխաններ 15-րդ դարում։

Քաղաքներն առևտրով էին զբաղվում ինչպես Աֆրիկայի առևտրականների, այնպես էլ Հնկական օվկիանոսի մյուս երկրների հետ։ Հատկապես կարևոր էին ոսկու և փղոսկրի քարավանային ճանապարհները։ Աֆրիկյան պետություններ, ինչպիսիք էին Զիմբաբվեի թագավորությունը և Մուտապայի թագավորությունը, առաջարկում էին ոսկի և փղոսկր, որոնք հետագայում փոխանակվում էին նավահանգիսնտերում[9]։

Պորտուգալական Մոզամբիկ (1498–1975)

Մոզամբիկ կղզին փոքր կղզի է Մոսսուրիլ ծոցի բերանում Մոզամբիկի հյուսիսում, այստեղ եվրոպացիներն առաջին անգամ մուտք են գործել 15-րդ դարի վերջին

Երբ պորտուգալացիներն առաջին անգամ ոտք դրեցին Մոզամբիկում 1498 թվականին, արաբական առևտրային բնակավայրերը ափի երկայնքով և մոտակա կղզինում գործում էին արդեն մի քանի դար[10][11]։ Մոտ 1500 պորտուգալական առևտրային կետեր փոխարինեցին արաբական առևտրային և ռազմական գերակայության՝ դառնալով կանոնավոր նավահանգիստներ դեպի արևելք նոր եվրոպական առտրային ճանապարհին[7][12], ինչից սկսվեց գաղութականացման գործընթացը[12][13]։

Վասկո դա Գամայի ճանապարհորդությունը 1498 թվականին հիմք դրեց պորտուգալացիների մուտքի տարածաշրջան։ Պորտուգալացիները վերահսկողության տակ առան Մոզամբիկ կղզին և Սոֆալա նավահանգստային քաղաքը 16-րդ դարի սկզբին և 1530-ական թվականներին պորտուգալացին առևտրականները՝ փնտրելով ոսկու առաջարկ հիմնեցին առևտրային կոտեր Զամբեզիի գետի վրա և փորձեցին վերահսկողության տակ առնել ոսկու առևտուրը[11]։

Մոզամբիկի կենտրոնական մասը պորտուգալացիները փորձեցին օրինականացնել և կենտրոնացնել իրենց առևտուրը և դիրքերը պրասոնորի ստեղծմամբ[11]։ Այս հողերի դրամաշնորհները ներգաղթյալներին կապեցին իրենց բնակավայրերի հետ և Նոզանբիկի մեծ մասը ղեկավարում էին պրասեյրոս-ները, մինչդեռ Պորտուգալիայի իշխանությունները իրենց հայացքը կենտրոնացրին Ասիայի և Աֆրիկայի ավելի կարևոր տիրույթների վրա[11][14]։ Ստրկությունը Մոզամբիկում գործում էր դեռ մինչ եվրոպացիների ժամանումը։ Աֆրիկյան իշխանավորները հարստանում էին ստրուկների առևտրից՝ սկզբում արաբ վաճառականների հետ, ովքեր ստրուկներին ուղարկում էին Միջին Ասիայի քաղաքներ և ցանքատարածքներ, ավելի ուշ ստրկության առևտուրն իրականացվում էր պորտուգալացիների և այլ եվրոպացի առևտրականների հետ։ Շարունակելով առևտուրը աֆրիկյան իշխանավորները ասպատակում էին թշնամի ցեղերին, գերեվարում նրանց և վաճառում պրեսեյրոս-ին։ Պրեսեյրոսների իշխանությունը քննության ենթարկվեց տեղի ստրուկներից կազմված բանակների կողմից, որոնց անդամները հայտնի էին Չիկունդա անվամբ[11]։ Պորտուգալիայից շարունակվող արտագաղթը հասավ համեմատաբար ցածր մակարդակի մինչև 19-րդ դարի վերջ ՝ նպաստելով «աֆրիկացման»-ը[11]։ Թեև «պրասո»-ն ի սկզբանե նախատեսված էր միայն պորտուգալացի գաղութարարների համար, սակայն ամուսնությունների և պորտուգալական ազդեցությունից մեկուսացման շնորհիբ «պրասոսները» դարձան աֆրո-պորտուգալական կամ աֆրո-հնդկական[11][12]։

Լորենցո Մակեսի գլխավոր պողոտայի տեսարան, այժմ Մապուտո, 1905 թվական

Չնայած պորտուգալական մեծ ազդեցության տեղի բնակիչների և պաշտոնյաների մոտ գնալով մեծացավ ինքնիշխանությունը։ Պորտուգալացիները կարողացան առափնյա առևտրի մեծ մասը խլել արաբներից 1500-ից 1700 թվականին, սակայն արաբները կարողացան նվաճել պորտուգալացիների հիմնական առևտրային հենակետը՝ Ֆորտ Ջեսուսը (այժմյան Քենիա) 1698 թվականին։ Արդյունքում Լիսաբոնը որոշեց Հնդկաստանի փոխարեն առևտրային հարաբերություններ սկսել Բրազիլիայի հետ։

Բնական պայմաններ

Հյուսիսային ափերը բարձրադիր են, ժայռոտ ու զառիթափ, հարավայինը` ցածրադիր, տեղ-տեղ` ճահճոտ։ Ծովափի երկայնքով ձգվում են բուստային խութեր, որոնք դժվարացնում են նավարկությունը։ Երկրի արևմուտքում Ինյանգա սանդղափուլի գագաթներն են (առավելագույնը` 2436 մ, Բինգա լեռ), արևելքում Մոզամբիկի դաշտավայրն է, հարավում` Լեբոբմա լեռները։ Խոշոր գետերն են Զամբեզին, Լիմպոպոն, Սավին, Ռուվուման։ Մոզամբիկի սահմաններում են Նյասա և Շիրվա լճերի արևելյան ափերը։ Կլիման հյուսիսում մերձհասարակածային է, հարավում` արևադարձային։

Բնակչություն

Բնակչության ավելի քան 98 %–ը բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ են։ Բնակվում են նաև եվրոպացիներ ու ասիական ծագում ունեցող ժողովուրդներ, արաբներ, հնդիկներ, մուլատներ և այլք։ Խոշոր քաղաքներն են Մապուտուն, Բեյրան, Կելիմանեն։

Մապուտու

Բնակչության թիվը՝ 28,8 մլն (2016 թվականի տվյալներով)[15]։

Բնակչության տարեկան աճ՝ 2,8 %[15]:

Ծնելիություն՝ 5,27 (12-րդ տեղն աշխարհում)։

Մանկական մահացություն՝ 72,42՝ 1000-ից (13-րդ տեղն աշխարհում)։

Կյանքի միջին տևողություն՝ 51,85 տարեկան՝ տղամարդկանց, 53,37 տարեկան՝ կանանց համար, միջինը՝ 52,6 (214-րդ տեղն աշխարհում, 2014 թվականի տվյալներով)[16]։

Իմունային համակարգի թուլացման վիրուսով վարակվծներ (ՄԻԱՎ)՝ 10,75 % (2013 թվականի տվյալներով, 8-րդ տեղը աշխարհում)։ ՄԻԱՎ-ից մահացությունների թիվը՝ 82 400 հոգի մեկ տարում, (4-րդ տեղն աշխարհում)։

Քաղաքաբնակներ՝ 31,8 % ( 2015 թվականի տվյալներ)[17]։

Էթնիկ կազմ՝ բնիկներ 99,66 % (մակուա, տսոնգա, լոմվե, սենա և այլն), մուլատներ՝ 0,2 %, հնդիկներ՝ 0,08 %, եվրոպացիներ՝ 0,06 %:

Կրոն

1997 թվականի տվյալների համաձայն, մոզամբիկցիները նշել են հետևյալ կրոնական պատկանելությունները՝

Քաղաքներ

World Gazeteer կայքի տվյալների համաձայն, Մոզամբիկուն ունի 34 քաղաքներ, որոնցից յուրաքանչյուրում բնակվում են շուրջ 24 000 մարդ[18]։

Ամենամեծ քաղաքներն են՝ Մապուտո (մայրաքաղաք) — 1,174 մլն, Մատոլա — 899 հազար (2014 թվական), Բեյրա (412 588 մարդ), Նապուլա (230 հազար մարդ), Ինյամբանե (150 հազար մարդ), Թեթե (100 հազար մարդ)։

Գլխավոր նավահանգիստներն են՝ Բեյրա, Նակալա, Կելիմանե։

Քաղաքների ցանկ՝

Մոզամբիկի քաղաքներ
Քաղաքի անունԲնակչություն
ՌուսականՊորտուգալական199720072012
1.ՄապուտուMaputo989 3861 099 1021 149 666
2.ՄաթոլաMatola440 927675 422817 008
3.ՆամպուլաNampula314 965477 900575 587
4.ԲեյրաBeira412 588436 240441 723
5.ՇիմոյոChimoio177 608238 976272 875
6.ՆակալաNacala Porto164 309207 894230 229
7.ԿելիմանեQuelimane153 187192 876212 519
8.ԹեթեTete104 832152 909181 806
9.ԼիշինգաLichinga89 043142 253176 451
10.ՊեմբաPemba88 149141 316174 517
11.ԳարուէGarué101 367տվյ./չ132 834
12.ԳերյուGuruéտվյ./չտվյ./չ127 953
13.Շաի-ՇաիXai-Xai103 251116 343121 687
14.ԿուամբաCuamba59 396տվյ./չ110 474
15.ՄաշիշեMaxixe (Moçambique)97 173105 895108 919
16.ԱնգոշեAngoche60 495տվյ./չ90 486
17.ՄոնտեպուէշMontepuez58 594տվյ./չ82 127
18.ԴոնդոDondo (Moçambique)63 757տվյ./չ81 913
19.ՄոկուբաMocuba55 923տվյ./չ73 283
20.ԻնյամբանեInhambane (cidade)54 15763 83768 138
21.ՄոզամբիկIlha de Moçambique44 031տվյ./չ65 860
22.ՇոկվեChókwè51 635տվյ./չ64 751
23.ՇիբուտուChibuto47 963տվյ./չ60 146
24.ՄոատիզեMoatizeտվյ./չ39 07347 830
25.ՆամիալուNamialoտվյ./չտվյ./չ38 729
26.ՄուտուալիMutualiտվյ./չտվյ./չ36 208
27.ՄանիկաManica20 662տվյ./չ35 302
28.ԳոնդոլաGondolaտվյ./չտվյ./չ33 979
29.Մոսիմբոա դա ՊրայաMocímboa da Praiaտվյ./չտվյ./չ32 158
30.ԿատանդիկաCatandicaտվյ./չտվյ./չ31 793
31.ՄանժակազեManjacazeտվյ./չտվյ./չ27 973
32.ՈւլոնգուUlonguéտվյ./չտվյ./չ27 697
33.ՄոնապոMonapoտվյ./չտվյ./չ26 256
34.ՎիլանկուլուշVilanculosտվյ./չտվյ./չ25 556
35.ՄաչիյաMaciaտվյ./չտվյ./չ25 361

Վարչական բաժանում

Մոզամբիկի քարտեզ

Մոզաբիկն ունի 11 մարզեր, որոնք էլ ունեն 128 շրջաններ

№ քարտեզի վրաՆահանգՎարչական կենտրոնՄակերես,
կմ²
Բնակչություն,
մարդ (2007)
Խտություն,
մարդ/կմ²
1Կաբու ԴելգադուՊեմբա82 6251 632 06519,75
2ԳազաՇաի- Շաի75 7091 251 32316,53
3ԻնյամբանեԻնյամբանե68 6151 301 96718,97
4ՄանիկաՇիմոյո61 6611 438 47623,33
5ՄապուտուՄապուտու6021 120 3601861,06
6Մապուտու (նահանգ)Մատոլա25 7561 233 14347,88
7ՆամպուլաՆամպուլա81 6064 049 08249,62
8ՆյասաԼիշինգա129 0561 182 3939,16
9ՍոֆալաԲեյրա68 0181 671 86424,58
10ՏետեՏետե100 7241 801 52817,89
11ԶամբեզիաԿելիմանե105 0083 897 06437,11
Ընդամենը799 38020 579 26525,11

Սպորտ

Մոզամբիկում ամենատարածված սպորտաձևը ֆուտբոլն է։ Տարածված սպորտաձև է նաև Ռոլեր հոկեյը։ Այս մարզաձևում 2011 թ. աշխարհի առաջնությունում ազգային թիմը ցույց տվեց լավագույն արդյունքները։

Գյուղատնտեսություն

Մոզամբիկը թույլ զարգացած ագրարային երկիր է։ Գյուղատնտեսության մեջ զբաղված է ինքնագործ բնակչության մոտ 70%–ը։ Մշակում են շաքարեղեգ, թեյ, բամբակ, սիզալ, բրինձ, մանիոկա, կոկոսյան արմավենի, եգիպտացորեն և այլն։ Անասնապահության զարգացմանը խանգարում է ցեցե ճանճը։ Զբաղվում են նաև փայտամթերմամբ ու ձկնորսությամբ։ Արդյունահանում է քարածուխ, բոքսիտներ, ոսկի, արծաթ, ուրանի և  բերիլիումի հանքաքար, աղ, ասբեստ։ Կան ընկույզի մշակման, սննդի, ծխախոտի, բամբակազտիչ, ցեմենտի, փայտամշակման, ցեմենտի, կահույքի, կարի և այլ ձեռնարկություններ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոզամբիկ» հոդվածին։