Բաբելոն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբելոն (այլ կիրառումներ)

Բաբելոն[2], հին Միջագետքի հնագույն քաղաքներից մեկը, որը եղել է Տիգրիս և Եփրատ գետերի ստորին ավազանում մ.թ.ա. 1894-539 թվականներին գոյություն ունեցած Բաբելոնի թագավորության մայրաքաղաքը։ Թագավորությունը կոչվել է Բաբելոն քաղաքի անունով։ Բաբելոնի հիմնական բնակչությունը սեմականացված խուռիներն (հայ-հարիներ) էին, շրջակա սեմական ժողովուդների փոքր խառնուրդով (նկատենք, որ հայոց հնագույն նախնիների՝ հարիների անվանումը սեմիթ պատմաբաններն ինչ-ինչ նկատառումներով վերափոխել են «խուռի» անվանման)։ Համմուրաբի արքայի օրոք Միջագետքի մեծ մասը միավորվել է Բաբելոնի տիրակալության ներքո։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսից զանգվածաբար Բաբելոն են թափանցել քասիտական ցեղեր, որոնք անկման են հասցրել նրա ստրկատիրական ծաղկուն պետությունը և հիմնել իրենց տիրապետությունը (1518-1204 թվականներ)։ Քասիտական տիրապետության անկումից հետո Բաբելոնը ժամանակավոր վերելք է ապրել նոր դինաստիայի ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր I-ի օրոք (1146-1123), որը ետ է մղել հարևան Ասորեստանի և Էլամի ոտնձգությունները, պահպանել երկրի անկախությունն ու հզորությունը։ Նրանից հետո Բաբելոնի կենտրոնական իշխանությունը թուլացել է։ Այնուհետև Բաբելոնը բազմիցս ենթարկվել է Ասորեստանի տիրապետությանը։ Մ.թ.ա. 539 թվականին Աքեմենյան թագավոր Կյուրոս II Մեծը նվաճել է Բաբելոնը, և այն վերածվել է Աքեմենյան Պարսկաստանի փոխարքայության։ Ենթադրվում է, որ Բաբելոնի ապստամբները համագործակցել են ապստամբած Հայաստանի հետ։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո Բաբելոնը կառավարել են մակեդոնական կուսակալները։ Մ.թ.ա. մոտ 140 թվականից Բաբելոնը մտել է Պարթևական, այնուհետև՝ Սասանյան պետության կազմի մեջ։ Շուրջ 30 տարի Բաբելոնի արքան է եղել Համմուրաբին (մ.թ.ա. 1792-1750 թվականներ), ում օրոք ստեղծվել է առաջին օրենսգիրքը` բաղկացած 282 հոդվածից։

Բնակավայր
Բաբելոն
Երկիր{{Դրոշավորում/Աքեմենյան պետություն, Հին Մակեդոնիա, Սելևկյանների կայսրություն, Պարթևստան, Պարթևստան, Սասանյան Պարսկաստան, Ուղղահավատ խալիֆների պետություն, Հին Հռոմ, Բաբելոնի թագավորություն, Նորասորեստանյան թագավորություն, Նեոբաբելոնյան կայսրություն, Իրաք

| Դրոշավորում/դրոշավորում| variant = | չափ =

}}
Բնակչություն150 000 մարդ[1]
Բաբելոն (Աշխարհ)##
Բաբելոն (Աշխարհ)
Բաբելոնը Համմուրաբի օրոք

Բաբելոնի արքայացանկ

  • I (Հին) Հարստություն
  • Սումուաբում մ.թ.ա. 1894-1881
  • Սումուլա-էլ մ.թ.ա. 1880-1845
  • Սաբիում մ.թ.ա. 1844-1831
  • Ափիլ-Սին մ.թ.ա. 1830-1813
  • Սին-մուբալլիտ մ.թ.ա. 1812-1793
  • Համմուրապի մ.թ.ա. 1792-1750
  • Սամսու-իլունա մ.թ.ա. 1749-1712
  • Աբիեշու մ.թ.ա. 1711-1684
  • Ամմի-դիտանա մ.թ.ա. 1683-1647
  • Ամմի-ցադուկա մ.թ.ա. 1646-1626
  • Սամսու-դիտանա մ.թ.ա. 1625-1595
  • II (Մերձծովյան I) Հարստություն
  • Իլիման մ.թ.ա. մոտ 1722
  • Իտտիիլինիբի
  • Դամիկիլիշու
  • Իշկիբալ
  • Շուշշի
  • Գուլկիշար մ.թ.ա. մոտ 1594
  • Պեշգալդարամաշ
  • Ադարակալամմա
  • Ակուրուլաննա
  • Մելամկուրկուռա
  • Էյագամիլ մ.թ.ա. մոտ 1460
  • III (Քասիթական) Հարստություն
  • Գանդաշ մ.թ.ա. մոտ 1722
  • Ագում Ա մ.թ.ա. մոտ 1700
  • Կաշտիլիաշ Ա
  • Ուշշի մ.թ.ա. մոտ 1650
  • Աբիրատտաշ
  • Կաշտիլիաշ Բ
  • Ուր-զիգուրումաշ
  • Խարբաշիպակ մ.թ.ա. մոտ 1600
  • Տիպտակզի
  • Ագում Բ մ.թ.ա. 1595-1571
  • Կուրիգալզու Ա
  • Նազիմարուտտաշ Ա
  • Բուրնա-Բուրիաշ Ա մ.թ.ա.մոտ 1510
  • Կաշտիլիաշ Գ
  • Ագում Գ
  • Կարաինդաշ Ա մ.թ.ա. մոտ 1415
  • Կադաշման-Հարբե Ա
  • Կադաշման-Էլիլ Ա
  • Բուրնա-Բուրիաշ Բ մ.թ.ա. 1375-1347
  • Կուրիգալզու Բ մ.թ.ա. 1345-1324
  • Նազիմարուտտաշ Բ մ.թ.ա. 1323-1298
  • Կադաշման-Թուրգու մ.թ.ա. 1297-1280
  • Կադաշման-Էլիլ Բ մ.թ.ա. 1279-1265
  • Կուդուր-Էլիլ մ.թ.ա. 1264-1256
  • Շագարակտի-Շուրիաշ մ.թ.ա. 1255-1243
  • Կաշտիլիաշ Դ մ.թ.ա. 1242-1235
  • Էլիլ-նադին-շումի մ.թ.ա. 1227-1225
  • Կադաշման-Հարբե Բ մ.թ.ա. 1227-1225
  • Ադադ-շում-իդդին մ.թ.ա. 1224-1219
  • Ադադ-շում-ուցուր մ.թ.ա. 1218-1189
  • Մելի-Շիխու մ.թ.ա. 1188-1174
  • Մարդուկ-ապլա-իդդին մ.թ.ա. 1173-1161
  • Զաբաբա-շում-իդդին մ.թ.ա. 1160
  • Էլիլ-նադին-ահհե մ.թ.ա. 1159-1157
  • IV (Իսսինի II) Հարստություն
  • Մարդուկ-կաբիտ-ահհեշու մ.թ.ա. 1156-1138
  • Իտտի-Մարդուկ-բալատի մ.թ.ա. 1138-1133
  • Նինուրթա-նադին-շումի մ.թ.ա. 1132-1127
  • Նաբու-կուդուրի-ուցուր I մ.թ.ա. 1126-1105
  • Էլիլ-նադին-ապլի մ.թ.ա. 1104-1101
  • Մարդուկ-նադին-ահհե մ.թ.ա. 1100-1083
  • Մարդուկ-շապիկ-զերի մ.թ.ա. 1082-1070
  • Ադադ-ապլա-իդդին I մ.թ.ա. 1069-1048
  • Մարդուկ-ահհե-էրիբա մ.թ.ա. 1047
  • Մարդուկ-զեր- մ.թ.ա. 1046-1036
  • Նաբու-շումու-լիբուր մ.թ.ա. 1034-1027
  • V (Մերձծովյան II) Հարստություն
  • Սիմբարշ-ահհե մ.թ.ա. 1024-1007
  • Էամուկին-զերի մ.թ.ա. 1007-1006
  • Կաշշու-նադին-ահհե մ.թ.ա. 1006-1003
  • VI (Բազիի) Հարստություն
  • Նինուրթա-կուդուրի-ուցուր I մ.թ.ա. 1003-986
  • Շիևիկտի-Շուկամունա մ.թ.ա. 984-983
  • VII (Էլամական) Հարստություն
  • Մարբիտի-ապլի մ.թ.ա. 983-978
  • VIII (Է) Հարստություն
  • Նաբու-մուկին-ապլի մ.թ.ա. 979-944
  • Նինուրթա-կուդուրի-ուցուր II մ.թ.ա. 944-ից
  • Մար-բիտի-ահհե-իդդին մ.թ.ա. 943-ից
  • Շամաշ-մուդամմիկ մ.թ.ա. մոտ 905
  • Նաբու-շում-ուկին I մ.թ.ա. մոտ 895
  • Նիբու-ապլա-իդդին մ.թ.ա. մոտ 870
  • Մարդուկ-զակիր-շումի I մ.թ.ա. 854-819
  • Մարդուկ-բալասսու-իկբի մ.թ.ա. 818-813
  • Բաբա-ահ-իդդին մ.թ.ա. 812

5 անհայտ տիրակալներ

  • Նինուրթա-ապլա-
  • Մարդուկ-բել-զերի
  • Մարդուկ-ապլա-ուցուր
  • Էրիբա-Մարդուկ մ.թ.ա. մոտ 770
  • Նաբու-շում-իշկուն մ.թ.ա. մինչև 748
  • Նաբու-նացիր մ.թ.ա. 747-734
  • Նաբու-նադին-զերի մ.թ.ա. 733-732
  • Նաբու-շում-ուկին II մ.թ.ա. 732
  • IX Հարստություն
  • Նաբու-մուկին-զերի մ.թ.ա. 732-729
  • Պուլու մ.թ.ա. 728-727
  • Ուլուլայ մ.թ.ա. 726-722
  • Մարդուկ-ապլա-իդդին II մ.թ.ա. 721-710,703
  • Սարգոն մ.թ.ա. 709-705
  • Սինահհերիբ մ.թ.ա. 704-703,688-681
  • Մարդուկ-զակիր-շումի II մ.թ.ա. 703
  • Բել-օբնի մ.թ.ա. 702-700
  • Աշշուր-նադին-շումի մ.թ.ա. 699-694
  • Ներգալ-ուշեզիբ մ.թ.ա. 693
  • Մուշեզւբ-Մարդուկ մ.թ.ա. 692-689
  • Ասարհադոն մ.թ.ա. 680-669
  • Շամաշ-շում-ուկին մ.թ.ա. 667-648
  • Կանդալանու մ.թ.ա. 647-627
  • X (Նոր) Հարստություն
  • Նաբոպալասար մ.թ.ա. 626-605
  • Նաբու-կուդուրի-ուցուր II մ.թ.ա. 605-562
  • Ամել-Մարդուկ մ.թ.ա. 562-560
  • Ներիգղիսար մ.թ.ա. 560-556
  • Լաբաշի-Մարդուկ մ.թ.ա. 556
  • Նաբոնիդոս մ.թ.ա. 556-539

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբելոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 191