Բաթլերյան համալսարան

Բաթլերյան համալսարան կամ Բաթլերի համալսարան, մասնավոր համալսարան ԱՄՆ-ում, գտնվում է Ինդիանապոլիսում, Ինդիանա նահանգում։

Բաթլերյան համալսարան
Butler University
Изображение логотипа
Տեսակմասնավոր համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն
ԿարգախոսEducation, Research, Service
Հիմնադրված է1855
Տիպմասնավոր
ՆախագահՋեյմս Դանկո
Ընդհանուր անձնակազմ1272 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
Բակալավրիատ4 481
Մագիստրատուրա541
Դասախոսներ328
ԱնդամակցությունBig East Conference?, Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[2], Կրթության ամերիկյան խորհուրդ[3], Open Education Network?[4] և Հետազոտական գրադարանների կենտրոն[5]
Կամպուսքաղաքային (120 հա)
Գույներ         
ԵրկիրԱՄՆ
ՏեղագրությունԻնդիանապոլիս
Հասցե4600 Sunset Ave, Indianapolis, IN, 46208[1]
Կայքwww.butler.edu
Բաթլերյան համալսարան (ԱՄՆ)##
Բաթլերյան համալսարան (ԱՄՆ)
Բաթլերյան համալսարան, ԱՄՆ
 Butler University Վիքիպահեստում

Հիմնադրվել է 1855 թվականին և անվանվել նրա հիմնադիր Օվիդ Բաթլերի պատվին։ Համալսարանը առաջարկում է 55 կրթական ծրագիր բակալավրի և 18 մագիստրոսականի համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` բիզնես, հեռահաղորդակցություն, մանկավարժություն, հումանիտար և բնական գիտություններ, բժշկական գիտություններ և արվեստ։ Համալսարանը ներառում է 6 քոլեջ։ Կամպուսը գտնվում է Ինդիանապոլիսի կենտրոնից 11 կմ հեռավորության վրա, տարածքը 1,2 կմ² (290 ակր) է[6]։

Ուսման արժեքը 2010/11 ուսումնական տարում կազմել է 29 740 դոլար[6]։

Պատմություն

Բաթլերի համալսարանը հիմնադրվում է 1855 թվականի նոյեմբերի 1-ին` որպես Հյուսիսարևմտյան քրիստոնեական համալսարան, այն ժամանակ քաղաքի արևելյան ծայրամասի հյուսիսային մասում, որն այժմ հայտնի է որպես «Օլդ Նորթսայդ» Պատմական շրջան, որի հողը տրամադրում է փաստաբան և հիմնադիր Օվիդ Բաթլերը[7]։

1930 թվականին համալսարանը միավորվում է Ինդիանապոլիսի մանկավարժական քոլեջի հետ, որը հիմնադրել Է Էլիզա Բլեքերը` դրանով իսկ ստեղծելով համալսարանի երկրորդ քոլեջը։ Երրորդը բիզնեսի կառավարման քոլեջն է, որը ստեղծվել է 1937 թվականին։ 1945 թվականին հայտնվում է դեղագործության և բժշկական գիտությունների քոլեջը։ Ջորդանի գեղարվեստի քոլեջը համալսարանում հինգերորդ տեղն Էր զբաղեցնում` 1951 թվականին Արթուր Ջորդանի կոնսերվատորիայի հետ միաձուլման արդյունքում։ 1924 թվականին հիմնադրվում է Բաթլերի կրոնական դպրոցը, որն անկախանում է 1958 թվականին և այժմ հայտնի է որպես Քրիստոնեական հոգևոր ճեմարան[7]։

Բաթլերի համալսարանը հիմնադրել են «Քրիստոսի եկեղեցու աշակերտներ» կրոնական խմբի անդամները, չնայած այն երբեք չի վերահսկվել եկեղեցու կողմից։ Համալսարանի կանոնադրությունը կոչ էր անում ստեղծել ոչ կրոնական հաստատություն` զերծ ստրկությունից, որն առաջարկում է ազատական ուսուցում մասնագիտական կրթության յուրաքանչյուր ոլորտում։ Այն դառնում Է Ինդիանայի առաջին համալսարանը և ԱՄՆ-ում երրորդը, որը ճանաչում էր տղամարդկանց և կանանց կրթության հավասարությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դառնում է առաջինը, որը 1869 թվականին հաստատում է կնոջ թեկնածությունը նախագահի պաշտոնում։ Բացի այդ Բաթլերի համալսարանում ստեղծվում է նահանգի անգլիական գրականության պրոֆեսորի առաջին պաշտոնը[7]։

Կամպուս

Ռոբերտսոն-Հոլլ` շրջանավարտների և պաշտոնական պատվիրակությունների հանդիպման վայրը

Սկզբնապես գտնվում էր Ինդիանապոլիսի 13-րդ փողոցի և Քոլեջ-Ավենյուի խաչմերուկում։ 1875 թվականին համալսարանը վերանվանվել է ի պատիվ Օվիդ Բաթլերի` ի նշան Օվիդ Բաթլերի ոգեշնչող հայացքի ճանաչման, վճռական առաջնորդության և ֆինանսական աջակցության։ Այդ ժամանակ էլ այն տեղափոխվում է Իրվինգթոնի նոր կամպուս, Ինդիանա նահանգ, որը զբաղեցնում էր 10 հա տարածք։ Կամպուսը բաղկացած էր մի քանի շենքերից, այդ թվում աստղադիտարանից, գրեթե բոլորն էլ քանդվել են 1939 թվականին։ Բոն Թոմփսոնի գրադարանը և Բենտոնի տունը հին մասնաշենքի միակ փրկված շենքերն են[7]։

ՈՒսանողների աճող թվով պայմանավորված անհրաժեշտություն կար նոր, ավելի մեծ կամպուսի։ Այն ստեղծվեց քաղաքի հյուսիս-արևմտյան մասում գտնվող նախկին զվարճանքների զբոսայգու տեղում[7]։

Նոր կամպուսի առաջին մասնաշենքը Արթուր Ջորդանի հուշահամալիրն է, որը նախագծվել է Ռոբերտ Ֆրոստի և Թոմաս Հիբբենի կողմից։ Գոթական ոճի ճարտարապետություն` ստեղծված ճարտարապետ Ուիլյամ Թինսլիի նախագծով, որը օգտագործվել էր նաև Իրվինգթոնի նախորդ կամպուսում։Այն շուք հաղորդեց նաև հետագա շենքերին, որոնք կառուցվեցին կամպուսի տարածքում հետագա երեք տասնամյակների ընթացքում։ 1928 թվականին բացվում է Բաթլեր Ֆիլդհաուսի փակ մարզադահլիճը (ավելի ուշ` Հինկլ Ֆիլդհաուս), որը ստեղծվեց Ֆերմոր Քենոնի նախագծով։ 1942 թվականին կառուցվում է մատուռը։ 1966 թվականին այդ շենքերը վերակառուցվում են[7]։

Հոլքոմբի աստղադիտարան` Ինդիանա նահանգի խոշորագույն աստղադիտակով

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվում է ուսանողական կենտրոնի շինարարությունը։ 1955 թվականին բացվում է Հոլքոմբի աստղադիտարանը` պլանետարիով, որն այժմ նահանգի խոշորագույն աստղադիտակն է։ Հայտնի ճարտարապետ Մինորու Յամասակին, որը նախագծել է համաշխարհային առևտրի կենտրոնը, աշխատում է Իրվայնի գրադարանի վրա, որը բացվում է 1963 թվականին և այժմ հանդիսանում է համալսարանի գլխավոր գրադարանը։ 1960-ական թվականներին կառուցվում են շենքեր` Արթուր Ջորդանի կոնսերվատորիան այստեղ տեղափոխելու համար[7]։

Բնակելի քոլեջը («ResCo») դառնում է համալսարանի վերջին խոշոր նախագիծը 20-րդ դարում։ Նրա շինարարությունը ավարտվել է 1990 թվականին, այստեղ է գտնվում ճաշարանը և հանրակացարանը[7]։ 2001 թվականին բացվում է հաղորդակցության և տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ տեղափոխվում են զանգվածային լրատվության միջոցների և արվեստի քոլեջները։ Բացի այդ այնտեղ է գտնվում նաև երկու բազմաֆունկցիոնալ ստուդիա տեսանյութերի և հեռուստահաղորդումների համար, ինչպես նաև ձայնագրման երեք մասնագիտական ստուդիա։ 2004 թվականի սկզբին Ռոբերտսոն-Հոլլում մենահամերգների համար 140 տեղանոց դահլիճ է բացվում[8]։

2005 թվականին կառուցվում է մարզաառողջարանական համալիր` 7900 մ² տարածքով (85 հազար ֆուտ²)։ Ունի վազքուղիներ, մարզադահլիճներ, լողավազան, մարզասրահ, ֆիտնես, մերսման սենյակ, երկու բազմաֆունկցիոնալ դահլիճ և հանդերձարան։

Կամպուսի կարևոր օբյեկտների թվում են նաև Հոլքոմբի այգիները (81 հազ. մ²)` Պերսեփոնեի արձաններով, լճակը և ջրանցքը։

Հայտնի շրջանավարտներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթլերյան համալսարան» հոդվածին։