Բալենի

Բալենի
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՎարդածաղկավորներ (Rosales)
ԸնտանիքՎարդազգիներ (Rosaceae)
ԵնթաընտանիքՍալորայիններ (Amygdaloideae)
ՏրիբաAmygdaleae
ՑեղՍալորենի (Prunus)
ԵնթացեղԲալենի (Cerasus)
A.Gray, 1856

Բալենի (լատին․՝ Cerasus), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 150, ՀՀ-ում վայրի վիճակում՝ 3 (4)՝ բալենի մահալեբյան (C. mahaleb), բալենի մանրապտուղ (C. microcarpa), բալենի ալեհեր (C. incana

Ձևաբանություն

Բարձրությունը 2-10 մ է։ Տերևները հերթադիր են, ամբողջական էլիպսաձև, աղեղնասղոցաեզր, մուգ կանաչ։ Ծաղկաբույլը հովանոցանման է կամ կարճ ողկուզանման, ծաղիկները՝ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը բաց կամ մուգ կարմիր, մսալի, հյութալի, թթվաշ-քաղցր համով կորիզապտուղ է։

Քիմիական բաղադրություն և կիրառություն

Պարունակում է շաքարներ, սախարոզ, ինոզիտ, օրգանական թթուներ, քիչ քանակությամբ՝ աղաղանյութեր և ներկանյութեր, սերմերը՝ ճարպայուղ, ամիգդալին, եթերայուղ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, դոշաբ, հյութ, գինի և այլն), բժշկության մեջ՝ պտուղը, հյութը, օշարակը։

Տարածվածությունը Հայաստանում

Հանդիպում է Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, չոր քարքարոտ լանջերին, թփուտներում և այլն։ ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակվում է բալենի սովորականը, որոշ վայրերում վայրի է։

Բալենու ծաղիկներ

Գեղարվեստական գրականության մեջ

  • Բալենի։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 16-17։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 228