Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներ

Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցները ՅՈՒՆԵՍԿՕն հռչակել է 2001 թվականից` նպատակ ունենալով ուշադրություն դարձնել ոչ նյութական մշակութային ժառանգությանը, խթանելով այդ ժառանգությունը պաշտպանելու և պահպանելու ջանքերը[1]։ Մի քանի տարին մեկ անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը մի քանի առաջադրվող թեկնածուներին շնորհում է «գլուխգործոցների» կարգավիճակ։

Երկրներ՝ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի վերնագրերի քանակի

Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների ցանկը կազմելու կարգը նման է համաշխարհային ժառանգության ցուցակ կազմելուն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված գլուխգործոցների ցուցակի համար տե՛ս Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներ» հոդվածին։