Բարիաթ Մուրադովա

Բարիաթ Սոլթան Մեջիդովնա Մուրադովա (հունվարի 3 (16), 1914, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - հունիսի 3, 2001(2001-06-03), Մախաչկալա, Դաղստանի Հանրապետություն, Ռուսաստան), կումիկ խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1960)[1]։

Բարիաթ Մուրադովա
Ծնվել էհունվարի 3 (16), 1914
ԾննդավայրԴաղստանի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 3, 2001(2001-06-03) (87 տարեկան)
Մահվան վայրՄախաչկալա, Դաղստանի Հանրապետություն, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և քաղաքական գործիչ
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն

Բարիաթ Մւրադովան ծնվել է 1914 թվականի հունվարի 3 (16)-ին (ըստ այլ աղբյուրների՝ սեպտեմբերի 10-ին[2]) Ներքին Ջենգուտայ գյուղում (ներկայում՝ Բույնակսկի շրջան, Դաղստան)[3] կամ Թեմիր Խան Շուրայում (ներկայում՝ Բույնակսկ)[2]

Հոր զոհվելուց հետո դաստիարակվել է հորեղբոր՝ Դաղստանի մշակույթի հայտնի գործիչ Տատամ Մուրադովի ընտանիքում, ինչը որոշիչ դեր է ունեցել մասնագիտության ընտրության հարցում։ Վաղ տարիներից ելույթ է ունեցել համերգներում, մասնակցել է գեղարվեստական ինքնագործունեությանը և թատերական բեմադրությունների։

1926-1928 թվականներին եղել է Դաղստանի ռադիոկոմիտեի մենակատարուհի Մախաչկալայում։

1930 թվականին՝ երաժշտական-դրամատիկական տեխնիկումն ավարտելուց հետո, ելույթ է ունեցել տեխնիկումի կոլեկտիվի հիման վրա վերակազմավորված Կումիկյան երաժշտական-դրամատիկական թատրոնում (1955 թվականից՝ Ալիմ Սալավաթովի անվան, Մախաչկալա

Թատրոնում աշխատելու տարիներին մարմնավորել է ավելի քան 200 բեմական կերպարներ։ Կատարել է դերեր ողբերգություններում ու վոդևիլներում, կենցաղային կատակերգություններում ու սուր երգիծական դրամաներում, ինչպիսիք են՝ Սուսան («Նամուս», Շիրվանզադե), Կիստաման («Կարմիր պարտիզաններ», Ալիմ Սալավաթով), Ջումայսաթ («Մոլլա Նասրեդին», Մ. Կուրբանով), Շաքերխան («Ծառի տակ», Համիդ Ռուստամով), Ջամինաթ («Իրչի Կազակ», Մ.-Ս. Յա. Յախյաև), Ժիվկա («Տիկին մինիստրուհի», Բրանիսլավ Նուշիչ)։

Ունեցել է գեղեցիկ ձայն, ելույթ է ունեցել լեռնային աուլներում՝ կատարելով ժողովրդական, հերոսական ու կենցաղային երգեր (որոնցից շատերն ինքն է մշակել)։

Եղել է Դաղստանի ԻԽՍՀ Գերագույն խորհրդի 1-ին գումարման, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 5-րդ գումարման պատգամավոր (1958-1962), Խաղաղության պահպանման խորհրդային կոմիտեի անդամ։

Բարիաթ Մուրադովան մահացել է 2001 թվականի հունիսի 3-ին Մախաչկալայում։ Թաղվել է Գեներալ Օմարովի փողոցի (նախկինում՝ Հունգարացի մարտիկների) մոտ գտնվող մուսուլմանական գերեզմանատանը։

Ընտանիք

  • Հրեղբայր՝ Տատամ Ալիևիչ Մուրադով (1902-1958), երաժիշտ և երգիր, Դաղստանի ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ,
  • Ամուսինը՝ Ալիմ Կուրումով (1911-1974), դերասան, Կումիկյան Ա․ Սալավաթովի անվան երաժշտադրամատիկական թատրոնի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1960),
    • Դւստր՝ Ինեսա Կուրումովա (1936-2015), Մախաչկալայի Ա․ Գորկու անվան երաժշտադրամատիկական թատրոնի դերասանուհի, ՌԴ ժողովրդական արտիստուհի (2005),
    • Դուստր՝ Բելլա Ալիմովնա Մուրադովա (ծնվ.՝ 1940), առաջին կին քանդակագործը Դաղստանում,
  • Ըստ որոշ աղբյուրների՝ ամուսնացած է եղել Նիյազի Զուլֆուղար օղլի Թակիզադե-Հաջիբեկովի (1912-1984) հետ, ադրբեջանցի դիրիժոր, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959)[4]։

Կոչումներ և պարգևներ

Արվեստ

Ֆիլմագրություն

  • 1959 – Ամպերը հեռանում են երկնքից – Այշաթ
  • 1969Ադամ և Խեվա – Բարիաթ
  • 1972 – Լարախաղաց – հեռախոսավարուհի
  • 1975 – Լեռնականուհի – Կանիչա
  • 1984 – Սիրո թալիսման

Հիշատակ

  • Մախաչկալայում գտնվող Դաղստանի մշակույթի և արվեստի քոլեջը կրում է Բարիաթ Մուրադովայի անունը։
Բարիաթ Մուրադովայի հուշարձանը Կումիկյան թատրոնի դիմաց
  • 2010 թվականին Մախաչկալայի Կումիկյան թատրոնի դիմաց տեղադրվել է Բարիաթ Մուրադովայի հուշարձանը[5][6]։
  • 2015 թվականին լույս է տեսել «Բարիաթ Մուրադովա։ Տաղանդավոր, անիմանալի, անկրկնելի» (ռուս.՝ «Барият Мурадова. Талантливая, непостижимая, неповторимая») գիրքը[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 96