Բելառուսի դրոշ

(Վերահղված է Բելառուսի դրոշըից)

Բելառուսի դրոշ (բելառուս․՝ Сцяг[1][2] Рэспублiкi Беларусь), իրենից ներկայացնում է կարմիր և կանաչ գույներով (վերևից ներքև), հորիզոնական շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։

Բելառուսի դրոշ
Տեսակազգային դրոշ
Երկիր Բելառուս
Իրավասության տարածքԲելառուս
Նշան🇧🇾
Հարաբերություն1:2
Ընդունված էհունիս 7, 1995
Գույներ     Կարմիր     Կանաչ     Սպիտակ
Պատկերված էկարմիր, point? և Rushnyk?

Բելառուսի Հանրապետությունը նախկին ԽՍՀՄ պետություններից միակն է (չհաշված չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը), որը վերականգնել է խորհրդային դրոշը (չնչին փոփոխություններով)։ Դրոշի ժամանակակից տեսքը Բելառուսական ԽՍՀ-ի դրոշի օրիանակով է, որն ընդունվել է 1951 թվականին։ Վերջինից հանվել են մուրճ, մանգաղ և աստղ խորհրդային խորհրդանիշերը, իսկ զարդանկարը պատկերված է կարմիրով սպիտակ ֆոնին (Բելառուսական ԽՍՀ-ի դրոշում զարդանկարը պատկերված էր սպիտակով կարմիր ֆոնին)։

Մայիսի երկրորդ կիրակին Պետական տոն է՝ Բելառուսի Հանրապետության զինանշանի դրոշի օրը։

Դրոշի ստանդարտ տարբերակը գտնվում է Բելառուսի Հանրապետության Ազգային արխիվում։ Դրոշի կարմիրը խորհրդանշում է անկախությունը, նախնիների թափած արյունը, իսկ կանաչը` կյանքը[3]։

Ծանոթագրություններ