Բելգիայի ներկայացուցիչների պալատ

Բելգիայի ներկայացուցիչների պալատ (հոլ.՝ Kamer van Volksvertegenwoordigers, ֆր.՝ la Chambre des Représentants, գերմ.՝ Abgeordnetenkammer), Բելգիայի դաշնային խորհրդարանի ստորին պալատ։ 2014 թվականի հոկտեմերի 14-ից պալատնի նախագահ է Զիգֆրիդ Բրակկեն՝ Նոր ֆլամանդական ալյանսի անդամը։

Ներկայացուցիչների պալատի շենք

Ձևավորման կարգը

Ներկայացուցիչների պալատը կամված է 150 պատգամավորներից, որոնք ընտրվում են համամասնական ընտրական կարգով՝ դ'Օնդտի մեթոդով, կուսակցությունների դիրքը որոշելու համար։ Սակայն գոյություն ունեն նաև պետության դաշնային կառուցվածքի և նիդեռլանդալեզու ֆլամանդացիների ու ֆրանկալեզու վալլոնցիների միջև հարաբերությունների հետ կապված որոշ յուրահատկություններ։

87 պատգամավոր ընտրվում են նիդեռլանդալեզու համայնքից, իսկ 63-ը՝ ֆրանկալեզու և գերմանալեզուներից։ Բելգիայի պրովինցիաները ձևավորում են 11-ից 10 ընտրական շրջանները (վերջին շրջանը Բրյուսելի շրջանն է)։ 11 շրջաններից 10-ը միալեզու են (5-ական շրջան դլամանդացիների և վալլոնցիների համայնքներ), իսկ Բրյուսելյան համայնքը երկլեզու է (ընդ որում ֆրանկոֆոնների գերակշռության պատճառով ընտրված ոլոր 15 պատգամավորները վալլանցիների կուսակցության ներկայացուցիչներ են)։ Յուրաքանչյուր համայնք համապատասխան քանակով պատգամավորներ են ներկայացնում.

Բելգիայի ընտրական համայնքները
ՀամայնքԼեզուՏեղ
Անտվերպեննիդեռլանդերեն24
Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջաներկլեզու15
Վալոնյան Բրաբանտֆրանսերեն5
Արևելյան Ֆլանդրիանիդեռլանդերեն20
Արևմտյան Ֆլանդրիանիդեռլանդերեն16
Լիմբուրգնիդեռլանդերեն12
Լիեժֆրանսերեն[1]15
Լյուքսեմբուրգֆրանսերեն4
Նամյուրֆրանսերեն6
Ֆլամանդական Բրաբանտնիդեռլանդերեն15
Էնոֆրանսերեն18

Ներկայացուցիչների պալատի պատգամավոր կարող է դառնալ Բելգիայի յուրաքանչյուր իրավունակ քաղաքացի՝ 21 ամյակը լրացած և երկրում մշտական բնակվող։ Պաշտոնը ստանալից պատգամավորը նիդեռլանդերեն գերմաներեն և ֆրանսերեն երդում է տալիս։ Ներկայացուցիչների պալատի անդամը չի կարող միաժամանակ անդամակցել նաև սենատին կամ տեղական ինքնակառավարման մարմնին։ Բացի այդ, նախարար դարձած պատգամավորը միանգամից կորցնում է իր պատգամավորական մանդատը նախարարական պարտականություննե կատարելու ժամանակով և հետ է ստանում դրանք ավարտելուն պես։

Կառավարություն ձևավորեու համար անհրաժեշտ է ունենալ պատգամավորների կեսից ավելիի աջակցությունը։ Կառավարություն ձևավորելու կարևոր նախապայմաններից է նաև երկու լեզվական համայնքների ներկայացուցիչ հանդիսանալը։

Ներկայիս կազմը

Ներկայացուցիչների պալատի նիստի դահլիճ

Ներկայացուցիչների պալատի ներկայիս կազմը ձևավերվել է 2014 թվականի պառլամենտական ընտրություններին։

ԿուսակցությունՁայներ[2]Տեղ[2]Δ 2010 թվականի համեմատ
Նոր ֆլամանդական ալյանս1,366,414 (20,26%)33 6
Սոցիալիստական կուսակցություն (Վալոնիսա)787,165 (11,67%)23 3
Քրիստոնյա դեմոկրատներ և ֆլամանդացիներ783,060 (11,61%)18 1
Ռեֆորմատորական շարժում650,290 (9,64%)20 2
Սոցիալիստական կուսակցություն (Ֆլանդրիա)595,486 (8,83%)13
Բաց ֆլամանդացի լիբերալներ և դեմոկրատներ659,582 (9,78%)14 1
Ֆլամանդական շահ490 906 (7,7%)12 5
Հումանիստական դեմոկրատական կենտրոն336,281 (4,99%)9
Կանաչներ358,947 (5,32%)6 1
Բելգիայի աշխատավորների կուսակցություն251,289 (3,72%)2 2
Էկոլո222,551 (3,30%)6 2
Դեմոկրատ ֆեդերալիստ-ֆրանկֆոններ121,403 (1,80%)2 2
Ազգային կուսակցություն102,599 (1,51%)1
Լիբերալներ, ուղիղներ, դեմոկրատներ28,414 (0,42%)0 1
Այլ233,805 (3,47%)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ