Ֆլամանդական Բրաբանտ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրաբանտ (այլ կիրառումներ)

Ֆլամանդական Բրաբանտ (հոլ.՝ Vlaams-Brabant, ֆր.՝ Brabant flamand, գերմ.՝ Flämisch-Brabant), Բելգիայի Թագավորության տասը նահանգներից և Ֆլանդրիայի հինգ նահանգներից մեկը։ Ձևավորվել է 1995 թվականի հունվարի 1–ին Բրաբանտ նահանգի՝ լեզվական սկզբունքով բաժանելու ընթացքում, որի արդյունքում առաջացել է Ֆլամանդական և Վալոնյան Բրաբանտ նահանգները։ Սահմանակցում է Արևելյան Ֆլանդրիային, Վալոնյան Բրաբանտին, Անտվերպեն և Լիեժ նահանգներին։

Ֆլամանդական Բրաբանտ
Vlaams-Brabant
flag of Flemish Brabant?Զինանշան


ԵրկիրԲելգիա Բելգիա
ԿարգավիճակՆահանգ
Մտնում էՖլանդրիայի մեջ
Ներառում է64 համայնքներ
ՎարչկենտրոնԼյովեն
Հիմնական լեզունիդերլանդերեն
Բնակչություն (2010)
1 076 924 (5-րդ տեղ)
Խտություն511,36 ( 2-րդ տեղ)
Տարածք2106  (9-րդ տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 137,3 մ
Հիմնադրված էհունվարի 1, 1995 թ.
Սահմանակցում էՎալոնյան Բրաբանտ, Բրյուսել, Լիմբուրգ, Լիեժ, Անտվերպեն, Արևելյան Ֆլանդրիա և Էնո
Ժամային գոտիUTC+1
ՆախորդԲրաբանտ նահանգ
ՓոխարինեցԲրաբանտ նահանգ[1]
ISO 3166-2 կոդBE-VBR
Անվանված էԲրաբանտ նահանգ և Ֆլանդրիա
vlaamsbrabant.be

Վարչական կենտրոնը Լյովեն քաղաքն է։

Հիմնական տվյալներ

  • Տարածք՝ 2 106 կմ²
  • Ամենաբարձր կետ՝ Վալսհաուտեմ, ծովի մակերևույթից 137,33 մ․ բարձրության վրա
  • Կարևորագույն գետեր՝ Դեյլե, Դեմեր, Սենա
  • Բնակչություն՝ 1 076 924 մարդ (2010)։

Վարչատարածքային բաժանում

Նահանգը բաժանված է 2 վարչական շրջանների, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են 65 փոքր համայնքների (տես ցանկը ներքևում), որը գլխավորում է ժողովրդի կողմից ընտրվող ավագանին։

ՇրջանՀամայնքների թիվԲնակչություն,
մարդ (2010)
Տարածք,
կմ²
Խտություն,
մարդ/կմ²
Բրյուսել-Հալլե-Վիլվոորդե35593 455942,93629,37
Լյովենի վարչական շրջան30483 4691 163,22415,63
Ընդհանուր651 076 9242106,15511,32

Բնակչության դինամիկը՝ ըստ շրջանների

Բնակչություն (հունիսի 1)
Շրջան2003200420052006
Հալլե-Վիլվոորդե շրջան566 884570 896574 184578 227
Լյովենի շրջան461 947463 175466 077469 399
Ֆլամանդական Բրաբանտ, Ընդհանուր1 028 8311 034 0711 040 2611 047 626

Լեզուներ

1963 թվականից նահանգի միակ պաշտոնական լեզուն նիդերլանդերենն է։ Ընդ որում, 7 համայնքները (որոնցից 5-ը սահմանակից են Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանին) լեզվական արտոնություններ են տրամադրում ֆրակոֆոններին (ֆրանսախոսներին)։ Դրանցից 6-ում (բացառությամբ Բևերի) ֆրանկոֆոնները արդեն քսան տարի բնակչության բացարձակ մեծամասնությունն են կազմում։

Նահանգի շատ այլ համայնքներում ֆրանկոֆոնների և ալոֆոնների ներկայությունը զգալիորեն և անընդհատ աճում է՝ առաջացնելով էթնիկ ֆլամանդացիների դժգոհությունը։ Այս առումով, Ֆլամանդական Բրաբանտը Բելգիայի նահանգներից միակն է, որտեղ նահանգապետ պաշտոնից բացի ներդրվել է նահանգապետի տեղակալի պաշտոնը, որը պետք է հավասարապես տիրապետի ինչպես ֆրանսերենին, այնպես էլ նիդերլանդերենին և պատասխանատու է լեզվական արտոնություններ ունեցող համայնքներում լեզվական օրենսդրության պահպանման համար։ Պաշտոնին նշանակված անձը սովորաբար ֆրանկոֆոն է լինում։

Միևնույն ժամանակ, 2011 թվականին Բրյուսել-Հալլե-Վիլվորդե միասնական ընտրատարածքի լուծարումից հետո ֆրանսախոս համայնքի կուսակցությունների համար վերացել է նահանգի տարածքում ընտրություններին անմիջականորեն մասնակցելու հնարավորությունը, ինչի արդյունքում ֆրանկոֆոնների շահերը ներկայացնում է միայն Ֆրանկոֆոնների միության միասնական ցուցակը, որը գրանցվել է որպես ֆլամանդական համայնքի տարածքում ընտրական դաշինք։

Ֆրանկաֆոն փոքրամասնության խնդիրներ

Ֆլամանդական Բրաբանտի տարածքները, հատկապես, այսպես կոչված, Բրյուսելի ծայրամասերը, խոչընդոտ են հանդիսանում Ֆրանկո-ֆլամանդական հակամարտության լուծման համար, որը վտանգում է Բելգիայի ամբողջականությունը։

Չնայած 1963 թվականից հետո ֆլամանդացի ազգայնականների նախաձեռնությամբ Բելգիայի մարդահամարներից լեզվի և ազգության հարցը հանելուն, Ֆլանդրիայում կա ֆրանսախոս փոքրամասնությունը, որը կազմում է նահանգի բնակչության 5%-ը։ Նրանք հիմնականում կենտրոնացած են Ֆլամանդական Բրաբանտ նահանգում, հատկապես նրա արևմտյան հատվածում, որն ունի արտոնյալ լեզվական համայնքներ և նույնիսկ մի ամբողջ երկլեզու ընտրատարածք՝ Բրյուսել-Հալլե-Վիլվորդե։ Ֆրանսախոս փոքրամասնության իրավունքների ճանաչման առավել սուր խնդիրը կանգնած է Ֆլամանդական Բրաբանտի համայնքներում, որտեղ, 2008-2009 թվականների գնահատականներով, ապրում են առնվազն 150 հազար ֆրանկոֆոն, որոնք կազմում են նահանգի բնակչության 15-20%-ը, որոշ դեպքերում՝ ճնշող մեծամասնությունը որոշ արվարձանային համայնքներում և բնակավայրերում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլամանդական Բրաբանտ» հոդվածին։