Բենզիլբենզոատ

քիմիական միացություն

Բենզիլբենզոատ, վաճառվում է Սկաբանկա բրենդի անվան տակ, համարվում է բուժում և միջոց միջատների դեմ[1]։ Որպես բուժման միջոց` այն օգտագործվում է քոսը և ոջիլը բուժելու համար[2]։ Քոսի համար սովորաբար նախընտրելի է պերմետրինը կամ մալաթիոնը[3]։ Այն օգտագործվում է մաշկի համար որպես լոսյոն[2]։ Սովորաբար անհրաժեշտ է լինում կիրառել երկուսից երեք անգամ[2]։

Բենզիլբենզոատ
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար120-51-4
PubChem CID2345
DrugBankDB00676
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.004.003 Խմբագրել Վիքիդատայում

Կողմնակի ազդեցություն կարող է լինել մաշկի գրգռվածությունը[2]։ Այն խորհուրդ չի տրվում օգտագործել երեխաների համար[3]։ Այն նաև օգտագործվում է կենդանիների համար, սակայն այն համարվում է թունավոր նաև կատուների համար[1], քանի որ նրա ազդման մեխանիզմը այնքան էլ պարզ չէ[4]։

Բենզիլբենզոատը առաջին անգամ բժշկական տեսանկյունից ուսումնասիրվել է 1918 թվականին[1]։ Այն գրանցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հիմնական և արդյունավետ դեղամիջոցների ցանկում՝ որպես ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոց, որն անհրաժեշտ է առողջապահական համակարգում[5]։ Բենզիլբենզոատը հասանելի է որպես ունիվերսալ բուժում[3]։ Մեծածախ գնման դեպքում զարգացող երկրներում արժեքը կազմում է մոտավորպես 0.21 - 0.53 ԱՄՆ դոլար՝ 100 մլ-ի համար[6]։ Միացյալ նահանգներում այն հասանելի չէ բժշկության մեջ[1]։ Միացյալ թագավորությունում Առողջապահության պետական կազմակերպությունը դեղամիջոցի համար սահմանել է հետևյալ գինը՝ 500 մլ դեղաչափի համար 2.50 £[3]։

Կիրառում

Բժշկության մեջ

Բենզիլբենզոատը մարդկանց համար արդյունավետ և մատչելի միջոց է՝ տեղային քոսի բուժման համար[7]։ Այն ունի ընդլայնող ու հակասպազմատիկ ազդեցություն և մտնում է բրոնխիալ ասթմայի և կապույտ հազի համար նախատեսված դեղամիջոցների բաղադրության մեջ[8]։ Ինչպես նաև օգտագործվում է հիպոգոնադիզմի բուժման ժամանակ՝ որոշ դեղամիջոցներում օգտագործելով որպես տեստոստերոնի փոխարինող[9]։

Բենզիլբենզոատը անասնաբուժական հիվանդանոցներում օգտագործում են քոսի դեմ[10]։

Ոչ բժշկական

Բենզիլբենզոատը համարվում է վանող միջոց՝ տզերի, մժեղների համար[10]։ Այն նաև օգտագործվում է երանգային նյութ, լուծողական նյութ ցելյուլոզի արտադրությունում, օծանելիքի արտադրությունում՝ որպես հոտը ֆիքսող նյութ[11]։

Կողմնակի ազդեցություններ

Բենզիլբենզոատն ունի ցածր տոքսիկություն լաբորատոր կենդանիների վրա։ Այն արագ հիդրոլիզվում է բենզոյաթթվի և բենզիլ սպիրտի հետ։ Բենզիլ սպիրտը հետագայում վերածվում է բենզոյաթթվի։ Կոնյուգացված բենզոյաթթուն (հիպուրոնաթթուն և գլյուկուրոնիդը բենզոյաթթվի) արագ անցնում է մեզի մեջ[1]։ Մեծ դեղաչափերը լաբորատորիայի կենդանիների մոտ հանգեցնում է գերգրգռվածության, կոորդինացիայի կորստի, ատաքսիայի (համաչափ շարժումներ կատարելու կարողության կորուստ), ջղաձգության, շնչառական կաթվածի[10]։

Քոսի դեմ պայքարելու համար, տեղային օգտագործման ժամանակ բենզիլբենզոատը կարող է առաջացնել մաշկի գրգռվածություն[7]։ Դեղամիջոցի չարաշահման արդյունքում հնարավոր է դիտվի ալերգիկ ռեակցիա, նաև եղնջացանի առաջացում[12][13]։

Որոշ դեղամիջողներում այն օգտագործում են որպես տեստոստերոնին փոխարինող, սակայն Ավստրալիայում բենզիլբենզոատը հայտարարել են անաֆիլաքսիայի պատճառ[14]։ Բայերը այս տվյալը բժշկական աշխատողների համար ներառում է որպես տեղեկություն, որպեսզի բժիշկները իմանան «դեղի ալերգիկ լուրջ ռեակցիաներ առաջացնելու պոտենցիալի» մասին[9]։

Քիմիա

Բենզիլբենզոատը C6H5CH2O2CC6H5 բանաձևով օրգանական միացություն է։ Այն բարդ էսթեր է՝ կազմված բենզիլ սպիրտից և բենզոյաթթվից։ Այն մածուցիկ հեղուկի կամ կոշտ փաթիլների տեսքով է, քաղցր-բալզամիկային բույրով։ Այն առաջանում է բույսերի ծաղիկների մեծամասնության մոտ (օրինակ բրաբիոնի, հակինթի) և մտնում է բալզամների բաղադրության մեջ[11][15]։

Արտադրություն

Բենզիլբենզոատը ստանում են նատրիումի բենզոատի և բենզիլ սպիրտի փոխազդեցությունից, կամ մեթիլ բենզոատի և բենզիլ սպիրտի տրանսէսթերացման եղանակով[8]։ Սա բենզոյաթթվի սինթեզի ռեակցիայի արդյունքն է՝ տոլուոլի օքսիդացման միջոցով[11]։ Այն կարող է ստացվել նաև Տիշչենկոյի ռեակցիայի միջոցով, օգտագործելով բենզալդեհիդ և նատրիումի բենզիլատ(ստացվել է նատրիումից և բենզիլ սպիրտից)՝ որպես կատալիզատոր[16]։

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա