Բրաբիոն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրաբիոն (այլ կիրառումներ)


Բրաբիոն
Բրաբիոն
Բրաբիոն
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգԾնեբեկածաղկավորներ (Asparagales)
ԸնտանիքԾնեբեկազգիներ (Asparagaceae)
ՑեղԱգավա (Agave)
ԵնթացեղManfreda
Վերնատեսակ'Polianthes'
ՏեսակԲրաբիոն (A. amica)
Միջազգային անվանում
Agave amica
Thiede & Govaerts, 2017

Բրաբիոն կամ ազատուկ[1] (լատին․՝ Polianthes tuberosa ), շքանարգիզազգիների ընտանիքի (Agave) բազմամյա բույս։ Բրաբիոնի ցողունի բարձրությունը մոտ 45 սմ է, որը վերջանում է սպիտակ և բուրումնավետ ծաղիկների ողկույզով։ Գոյություն ունի 12 տեսակ։ Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում։

Անվանումը տարբեր երկրներում

Բրաբիոնի լատինական tuberosa անվանումը ծագել է ծաղկի արմատային կառուցվածքից ելնելով՝ tuber նշանակում է պալար[2]։ Մեքսիկայում, որը համարվում է բրաբիոնի հայրենիքը[3], ծաղկի անուն է «Օհմեզուչետլ», որը նշանակում է «ոսկրե ծաղիկ»։ Արևելա-հնդկական անվանումն է՝ «Ռաթքիրանի» (գիշերային ծաղիկ), հինդիյով «Rajnigandha» (գիշերային բույր), հարավային Հնդկաստանում՝ «Sugandaraja» (բույրի արքա)։ Սինգապուրում այն կոչվում է «Xinxiao», որը նշանակում է՝ «այն, ինչի վրա հանգստանում են գիշերային թիթեռները»։ Պարսկաստանում բրաբիոնի անվանումն է «Միրիամ», որը նաև տարածված կանացի անուն է։

Օգտագործում

Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում՝ բուրումնավետ յուղեր և ծխաձողիկներ, օծանելիք ստանալու համար։ Բրաբիոնի բուրումնավետ մեկ լիտր յուղ ստանալու համար օգտագործվում է մեկ տոննա ծաղիկ, որի պատճառով էլ համարվում է ամենաթանկ յուղերից մեկը։ Վիկտորիական ժամանակաշրջանում համարվել է թաղման ծաղիկ, իսկ Հավայան կղզիներում բրաբիոնի ծաղիկներով հյուսում են ավանդական ծաղկեփնջերը։

Հայկական ավանդապատում

Ըստ հայկական ավանդության Բյուրակն (Բինգյոլ) լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում[4]։

Բինգյոլի լեռների մեջ կա մի գագաթ, որի այսինչ կողմից այսքան քայլ անելուց հետո երեք օր ծոմ պահող և աղոթող և ոտաբոբիկ մոտեցող անձը կգտնի բրաբիոն ծաղիկը, որը տալիս է երջանիկ կյանք։ Գտնողը, եթե այդ ծաղիկը իր աչքերին քսի, անուշ ձայներ կլսի, եթե դիպցնի իր ոտքերին, արագաքայլ և աշխույժ կդառնա, բերանին մոտեցնի՝ ամենահամեղ բաները կճաշակի, իսկ եթե դրա թերթիկը դիպցընի իր քիմքին՝ ամեն զվարճություն կվայելի
- Խաչիկ Դաշտենց, Ռանչպարների կանչը

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրաբիոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրաբիոն» հոդվածին։