Բեռնար Ժենգինի

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Բեռնար Ժենգինի (հունվարի 18, 1958(1958-01-18)[1][2], Soultz-Haut-Rhin), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականում։ 1984 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1986 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և 1982 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Բեռնար Ժենգինի
ֆր.՝ Bernard Genghini
Քաղաքացիությունը Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 18, 1958(1958-01-18)[1][2] (66 տարեկան)
ԾննդավայրSoultz-Haut-Rhin
Հասակ179 սանտիմետր
Դիրքկիսապաշտպան

Կարիերա

Ակումբային

Բեռնար Ժենգինիի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 1976 թվականին «Սոշո» ակումբում։ Նրա կազմում նա մասնակցել է 181 հանդիպման և դարձել 60 գոլի հեղինակ։ 1982 թվականին Բեռնարը հեռացավ թիմից և տեղափոխվեց «Սենտ Էտիեն»։ Սակայն մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ և դարձավ «Մոնակոյի» խաղացող։ «Մոնակոյում» Ժենգինին նվաճել է իր բոլոր տիտղոսները։ Դարձել Է Ֆրանսիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև Ալպերի գավաթակիր։ Ակումբի կազմում նա մասնակցել է 106 հանդիպման՝ դառնալով 46 գոլի հեղինակ։ Դրանից հետո ֆուտբոլիստը մեկնել է Շվեյցարիա՝ «Սերվետ»։ Ավելի ուշ խաղացել է «Մարսելում» և «Բորդոյում»։ Ավարտել է կարիերան 1989 թվականին՝ 31 տարեկան հասակում։

Հավաքականում

Մինչև Ֆրանսիայի հիմնական հավաքականում նորամուտը Բեռնար Ժենգինին հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում (մինչև 20 տարեկան), որի կազմում 1977 թվականին մասնակցել է երիտասարդական թիմերի աշխարհի առաջին առաջնությանը։

Ֆրանսիայի գլխավոր հավաքականում Բեռնար Ժենգինին իր նորամուտը նշել է 1980 թվականի փետրվարի 27-ին Հունաստանի հավաքականի հետ ընկերական խաղում, որն ավարտվել է Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով՝ 5:1 հաշվով[3]։ 1982 թվականին Բեռնար Ժենգինին մասնակցել է աշխարհի առաջնությանը, մասնակցել է 5 հանդիպման և աչքի ընկել 2 գոլով, սակայն ֆրանսիացիները զբաղեցրել են միայն չորրորդ տեղը։ 1984 թվականին Ժենգինին մասնակցել է Եվրոպայի տնային առաջնությանը։ Նա մասնակցել է երկու հանդիպման, այդ թվում՝ Իսպանիայի հետ եզրափակչին, որն ավարտվել է Ֆրանսիայի հաղթանակով՝ 2։ 0 հաշվով[4]։ Այս հաղթանակը թույլ տվեց Ֆրանսիային նվաճել իր առաջին ոսկե մեդալները ֆուտբոլային մրցումներում։ 1986-ին Ժենգինին գնաց իր երկրորդ աշխարհի առաջնությանը, գրեթե ամբողջ մրցաշարը նա նստեց պահեստայինների նստարանին և իր միակ հայտնվելը անցկացրեց միայն Բելգիայի հավաքականի հետ Երրորդ տեղի համար խաղում, որը ֆրանսիացիները հաղթեցին 4:2 հաշվով[5] Եվ դարձան Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։ Ընդ որում, հենց Ժենգինին է խփել իր հավաքականի հաղթական գոլը լրացուցիչ ժամանակում։ Հավաքականի կազմում իր վերջին ելույթն Ժենգինին անցկացրել է 1988 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Իսլանդիայի հավաքականի հետ, որն ավարտվել է 0։ 0 հաշվով[6]։ Բեռնար Ժենգինին հավաքականի կազմում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ[7]։

Ձեռքբերումներ

Թիմային

 Ֆրանսիա Ֆրանսիայի Հավաքական
  • Եվրոպայի Չեմպիոն․ 1984 թվական
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր․ 1986 թվական
 Ֆրանսիա «Սոշո»
  • Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր․ 1980 թվական
  • Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր․ 1982 թվական
 Ֆրանսիա «Մոնակո»
  • Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր․ 1984 թվական
  • Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր․ 1985 թվական
  • Ֆրանսիայի Գավաթակիր․ 1985 թվական
  • Ֆրանսիայի Գավաթի Եզրափակչի մասնակից․ 1984 թվական
  • Ֆրանսիայի Սուպերգավաթակիր․ 1985 թվական
  • Ալպերի Գավաթակիր (2)․ 1983, 1984 թվական
  • Ընդհանուր․ 4 գավաթ
 Ֆրանսիա «Օլիմպիկ» (Մարսել)
  • Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր․ 1987 թվական
  • Ֆրանսիայի Գավաթի Եզրափակչի մասնակից․ 1987 թվական

Անձնական կյանք

Նրա որդին՝ Բենջամինը, նույնպես ֆուտբոլիստ է, հանդես է գալիս «Ստրասբուրգում»։

Ակումբային Վիճակագրություն

Վիճակագրությունը հավաքականում

Ընդհանուր՝ 27 խաղ / 6 գոլ, 17 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 5 պարտություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ