Ռեյկյավիկ
Ռեյկյավիկ (իսլ.՝ Reykjavík, բառացի՝ «ծխացող ծովախորշ»), Իսլանդիայի մայրաքաղաքը, երկրի տնտեսական և մշակութային հիմնական կենտրոնը։ Աշխարհի ամենահյուսիսային մայրաքաղաքը։ Բնակչությունը՝ ▲139 875 մարդ (հունվարի 1, 2023)[1][1]։
Մայրաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ռեյկյավիկ | |||||
իսլ.՝ Reykjavík | |||||
| |||||
Երկիր | Իսլանդիա | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Հիմնադրված է | 1786 թ. | ||||
Մակերես | 274 538 739 քառակուսի մետր | ||||
ԲԾՄ | 8 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իսլանդերեն | ||||
Բնակչություն | ▲139 875 մարդ (հունվարի 1, 2023)[1][1] | ||||
Ժամային գոտի | UTC+0 | ||||
Հեռախոսային կոդ | +354 | ||||
Փոստային դասիչ | 101–155 | ||||
Պաշտոնական կայք | reykjavik.is(իսլանդ.) | ||||
Անվանում
Անվանումը իսլանդերեն բառացի նշանակում է «ծխացող խորշ» («ծխացող» մակդիրն այստեղ օգտագործվել է «գոլորշու» իմաստով, այսինքն՝ «գոլորշու խորշ»․ քաղաքի մոտերքում կան շատ գեյզերներ՝ տաք աղբյուրներ, որոնք օդում գոյացնում են ծուխ հիշեցնող գոլորշի)[2]։
Պատմություն
Քաղաքն առաջացել է 874 թվականին Իսլանդիայում նորվեգական առաջին վերաբնակիչների հաստատվելուց հետո։ Մինչև 12-րդ դարը Ռեյկյավիկի տեղում եղել է ագարակ, 17-18-րդ դարերին՝ ավան։ 1786 թվականին (համարվում է քաղաքի հիմնադրման թվականը) Ռեյկյավիկին տրվել է քաղաքի իրավունք։
Մինչև 10-րդ դարի սկիզբը Ռեյկյավիկը աճել է դանդաղ։ 1845 թվականից այն Իսլանդիայի ալտինգի (խորհրդարան), 1904 թվականից ինքնավար Իսլանդիայի կառավարության նստավայրն է։ 1920 թվականից պաշտոնապես հաստատվել է Իսլանդիայի թագավորության, 1944 թվականից՝ Իսլանդիայի Հանրապետության մայրաքաղաք։
Աշխարհագրություն և կլիմա
Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Ֆախսաֆլոուի ծոցում, Սելտյադնարնես թերակղզու վրա։ Բարձրությունը մինչև 150 մ է։
Կլիման մերձարկտիկական ծովային է։
Տնտեսություն
Քաղաքը տրանսպորտային հանգույց է, ձկնարդյունագործության և ձկնառևտրի կենտրոն։ Կան ձկնավերամշակման ձեռնարկություններ, նավաշինության, նավանորոգման, ձկնորսական ցանցերի ու սարքավորումների արտադրություն, սննդի, թեթև արդյունաբերություն։
Կլիմա
Ռեյկյավիկի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 10.6 (51.1) | 9.9 (49.8) | 12.4 (54.3) | 14.7 (58.5) | 20.6 (69.1) | 24.4 (75.9) | 26.2 (79.2) | 24.8 (76.6) | 18.5 (65.3) | 16.6 (61.9) | 13.3 (55.9) | 12.0 (53.6) | 26.2 (79.2) |
Միջին բարձր °C (°F) | 3.3 (37.9) | 3.6 (38.5) | 4.5 (40.1) | 7.3 (45.1) | 10.3 (50.5) | 13.4 (56.1) | 15.2 (59.4) | 14.6 (58.3) | 11.8 (53.2) | 7.8 (46) | 4.9 (40.8) | 3.8 (38.8) | 8.4 (47.1) |
Միջին օրական °C (°F) | 0.9 (33.6) | 0.7 (33.3) | 1.6 (34.9) | 4.0 (39.2) | 6.9 (44.4) | 10.3 (50.5) | 12.0 (53.6) | 11.5 (52.7) | 9.0 (48.2) | 5.1 (41.2) | 2.4 (36.3) | 1.1 (34) | 5.5 (41.9) |
Միջին ցածր °C (°F) | −1.3 (29.7) | −1.8 (28.8) | −0.9 (30.4) | 1.3 (34.3) | 4.0 (39.2) | 7.6 (45.7) | 9.4 (48.9) | 8.9 (48) | 6.6 (43.9) | 2.8 (37) | 0.1 (32.2) | −1.2 (29.8) | 3.0 (37.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −24.5 (−12.1) | −19.4 (−2.9) | −16.4 (2.5) | −16.4 (2.5) | −7.7 (18.1) | −0.7 (30.7) | 1.0 (33.8) | −0.4 (31.3) | −4.4 (24.1) | −10.6 (12.9) | −15.1 (4.8) | −16.8 (1.8) | −24.5 (−12.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 80.6 (3.173) | 85.9 (3.382) | 81.4 (3.205) | 56.0 (2.205) | 52.8 (2.079) | 44.2 (1.74) | 52.7 (2.075) | 68.6 (2.701) | 71.8 (2.827) | 74.3 (2.925) | 79.5 (3.13) | 94.3 (3.713) | 841.9 (33.146) |
Միջին ամսական արևային ժամ | 20.0 | 59.6 | 109.3 | 164.2 | 200.8 | 173.8 | 168.1 | 155.1 | 119.7 | 93.0 | 41.0 | 21.6 | 1326,2 |
աղբյուր: Iceland Met Office[3] |
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյկյավիկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |