Jump to content

Բիսմարկի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիսմարկի դամբարան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
Երկիր Գերմանիա
ԲնակավայրAumühle?
ՀասցեAm Bismarckmausoleum 1
ՈճՆեոռոմանական ճարտարապետություն
 Bismarck-Mausoleum Վիքիպահեստում

Բիսմարկի դամբարան (գերմ.՝ Bismarck-Mausoleum), արքայազն Օտտո ֆոն Բիսմարկի և նրա կնոջ՝ Յոհաննա ֆոն Պուտկամերի դամբարանը։ Այն գտնվում է Շնեկենբերգ բլրի վրա, Ֆրիդրիխսռուհից դուրս, հյուսիսային Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն երկրում։ Բիսմարկը եղել է Գերմանիայի առաջին կանցլերը՝ 1871-1890 թվականներին։ Մատուռը այժմ պահպանվող հուշարձան է[1]։

Նկարագրությունխմբագրել կոդը

Օտտո ֆոն Բիսմարկի գերեզմանը գտնվում է մատուռի վերևի հատվածում։ Տապանագիրը փաստում է՝ «Վիլհելմ I կայսրի հավատարիմ գերմանացի ծառան»։ Ներքևի հատվածում, որը հասանելի չէ հանրությանը, Բիսմարկների ընտանեկան գերեզմանի տեղն է։ Նրա որդին՝ Հերբերտ ֆոն Բիսմարկը և թոռը՝ Օտտո Քրիստիան Արչիբալդ ֆոն Բիսմարկը, իրենց կանանց հետ միասին թաղված են այնտեղ։ Մատուռի շրջակայքում գտնվում է մեկ այլ թոռան՝ Գոթֆրիդ Գրաֆ ֆոն Բիսմարկ-Շոնհաուզենի գերեզմանը։ Մատուռը և տարածքը դեռևս պատկանում են Բիսմարկի ընտանիքին, սակայն կարելի է այցելել և մասնավոր շրջագայություն պատվիրել; Օտտո Բիսմարկի որդի Հերբերտ ֆոն Բիսմարկը թաղման մատուռը պատվիրել է ճարտարապետ Ֆերդինանդ Շորբախին։ Ենթադրվում է, որ ութանկյունի հատակագիծը նեոռոմանական ոճով է և կրկնում է Ռավեննայում գտնվող Թեոդորիկի դամբարանի հատակագիծը։ Այնուամենայնիվ, այս երկարամյա պնդումը ճիշտ չէ, քանի որ Թեոդորիկի դամբարանը հիմնված է տասնանկյուն հատակագծի վրա։ Բիսմարկի դամբարանի ճարտարապետությունը ոչ մի կերպ չի հետևում այն մոդելին[2][3]։

Պատմությունխմբագրել կոդը

Բիսմարկի սարկոֆագը
Բիսմարկի սարկոֆագը

1865 թվականին Բիսմարկի կողմից բանակցված Գաստեյնի կոնվենցիայի համաձայն՝ Պրուսիան Ավստրիական կայսրությունից ձեռք է բերել Սաքս-Լաուենբուրգի դքսությունը։ Երբ, 1871 թվականին, Պրուսիան ստեղծել է Գերմանական կայսրությունը, կայսր Վիլհելմ I-ինը Բիսմարկին պարգևատրել է Սաքսոնիայի անտառով։ Բիսմարկը այնտեղ՝ Բեռլին-Համբուրգ երկաթուղու կողքին, ծերանոց է կառուցել։ Նա ընտրել է այդ վայրը, որպեսզի մահանալուց հետո իրեն տանեն իր կալվածքից երկաթուղով մինչև դամբարան[4]։ Սկզբում Վիլհելմ II-ը մտածել էր Բիսմարկին թաղել Բեռլինի տաճարի թագավորական դամբարանում։ Բանաստեղծ Թեոդոր Ֆոնտանը հակադարձել է դրան՝ իր «Wo Bismarck liegen soll » («Որտեղ պետք է պառկի Բիսմարկը») բանաստեղծությամբ, որը հայտնվել է թերթում 1898 թվականի օգոստոսի 3-ին՝ Բիսմարկի մահից չորս օր անց։ 1899 թվականի մարտի 16-ին, Օտտո ֆոն Բիսմարկի և նրա կնոջ դագաղները, որոնք նախկինում թաղված էին Վարզինում, տեղափոխվել են մատուռ՝ Ունթերսբերգի մարմարից պատրաստված երկու սարկոֆագների մեջ՝ հանդիսավոր համատեղ հուղարկավորությամբ։ Այս ամսաթվի ընտրությունը ընդգծել է Բիսմարկի մտերմությունը Կայզեր Վիլհելմ I-ի հետ, ով թաղվել էր Շարլոտենբուրգի պալատական այգում գտնվող դամբարանում ՝ այդ օրը տասնմեկ տարի առաջ։ Հուղարկավորությանը կնոջ և մեծ շքախմբի հետ մասնակցել է նաև Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ը[2][3]։։

Մատուռը հետագայում հաճախ օգտագործվել է որպես հիշատակի միջոցառումների կենտրոն, օրինակ՝ 1941 թվականին խորտակված գերմանական Bismarck ռազմանավից փրկվածները նույնպես հավաքվում էին այստեղ ամեն տարի մայիսի 27-ին՝ հիշատակի միջոցառման[5]։

Ծանոթագրություններխմբագրել կոդը

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ