Բոժիդար Կրաև

բուլղարացի ֆուտբոլիստ

Բոժիդար Բոյկով Կրաև (բուլղար․՝ Божидар Бойков Краев, հունիսի 23, 1997(1997-06-23)[1][2], Վրացա, Բուլղարիա[3]), բուլղարացի ֆուտբոլիստ, «Լևսկի» ակումբի կիսապաշտպան։

Բոժիդար Կրաև
բուլղար․՝ Божидар Краев
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 23, 1997(1997-06-23)[1][2] (26 տարեկան)
ԾննդավայրՎրացա, Բուլղարիա[3]
Հասակ183 սմ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԼևսկի
Համար12
Պատանեկան կարիերա
2003-2008Բուլղարիա Բոտև (Վրացա)
2008-2010Իսպանիա Վիլիաֆրանկա
2010-2012Բուլղարիա Չավդար (Ետրոպոլե)
2012-2013Բուլղարիա Բոտև (Վրացա)
2013-2014Բուլղարիա Լևսկի
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2014-մ.հ.Բուլղարիա Լևսկի36 (10)
Ազգային հավաքական
2013Բուլղարիա Բուլղարիա (մինչև 17)3 (0)
2014-մ.հ.Բուլղարիա Բուլղարիա (մինչև 19)6 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Ակումբային կարիերա

Բոժիդար Կրաևը ֆուտբոլով զբաղվել սկսել է Վրացա քաղաքի «Բոտևի» պատանեկան թիմում, որտեղ ժամանակին խաղացել է նրա հայրը։ 2008 թվականին միացել է Խրիստո Ստեիչկովի ակադեմիայի «Վիլյաֆրանկ» երիտասարդական թիմին Իսպանիայում[4]։ Երկու տարի անց կիսապաշտպանը վերադարձել է Բուլղարիա և միացել Ետրոպոլեի «Չավդար» ֆուտբոլային ակումբին։ 2013 թվականի հունվարին տեղափոխվել է «Լևսկիի» երիտասարդական թիմ[5]։

2014 թվականի հուլիսի 19-ին կիսապաշտպանը նշել է իր նորամուտը Բուլղարիայի առաջնությունում՝ դուրս գալով փոխարինման Պլովդիվ քաղաքի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղում[6]։ 2014 թվականի սեպտեմբերի 23-ին Բուլղարիայի գավաթի խաղարկության ժամանակ Բոժիդարը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Վառնայի «Սպարտակ» ակումբի դեմ խաղում[7]։

2014 թվականի դեկտեմբերի 12-ին Բոժիդար Կրաևը ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը երեք տարի ժամկետով[8]։ Երկու օր անց Բոժիդարը հրավիրվել է դիտումների Թուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբ[9]։ 2015 թվականի հունվարին կիսապաշտպանը մեկ շաբաթ մարզվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ[10]։

2015 թվականի փետրվարի 27-ին Բոժիդարը խփել է իր առաջին գոլը առաջնությունում՝ «Խոսկովո 2009» ակումբի դեմ տնային խաղում գրավելով հակառակորդի դարպասը[11]։ Նույն թվականի մայիսի 26-ին խփել է 3 գոլ «Մարեկ» ակումբի դեմ խաղում[12]։

Հավաքականում

Բոժիդարը Բուլղարիայի հավաքականի պատանեկան կազմում (մինչև 17 տարեկան) մասնակցել է հանդիպումների Մալթայում կայանալիք Եվրոպայի առաջնության որակավորման փուլում[13][14][15]։ Նա նաև մասնակցել է Հունաստանում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման փուլին[16][17][18]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ