Մանչեսթեր Սիթի

Մանչեսթեր Սիթի (անգլ.՝ Manchester City), անգլիական ֆուտբոլային ակումբ Մանչեսթեր քաղաքից։ Ակումբը հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Կազմավորվել է 1880 թվականին որպես «Ուեստ Գորդոն Սենտ Մարկս», այնուհետև 1887 թվականին վերանվանվել է «Արդվիք Ըսոշիեյշն Ֆուտբոլային ակումբ» և միայն 1894 թվականին՝ «Մանչեսթեր Սիթի»։ 2003 թվականից ի վեր ակումբը խաղում է Սիթի օֆ Մանչեսթեր մարզադաշտում, իսկ մինչ այդ՝ 1923 թվականից խաղացել է Մեյն Ռոուդ մարզադաշտում։ Ակումբի ամենահաջողակ շրջանը եղել է 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին, երբ այն նվաճեց ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը, Անգլիայի գավաթը, Անգլիայի Լիգայի Գավաթը։ Թիմն այդ ժամանակ կառավարում էին Ջո Մերսերը և Մալքոլմ Էլիսոնը։ Պարտվելով 1981 թվականի Անգլիայի գավաթի եզրափակիչում՝ ակումբը գտնվեց անկման եզրին, իսկ 1998 թվականից 3 տարի շարունակ խաղում էր Անգլիայի երրորդ դիվիզիոնում։ 2011 թվականից «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 5 մեծ տիտղոս՝ ներառյալ Պրեմիեր Լիգան 2011-2012 և 2013-2014 մրցաշրջաններում։

Մանչեսթեր Սիթի
Ամբողջական անունManchester City Football Club
Հիմնադրում1880, որպես Ուեստ Գորդոն Սենտ Մարկս
ապրիլի 16, 1894, որպես Մանչեսթեր Սիթի
Երկիր Միացյալ Թագավորություն
ՄարզադաշտՍիթի օֆ Մանչեսթեր
Տարողունակություն53,400
ՆախագահԱՄԷ Խալդուն Ալ Մուբարակ
ՄարզիչԻսպանիա Խոսեպ Գվարդիոլա
Կայք
ԼիգաՊրեմիեր Լիգա
2020-211-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

2008 թվականին ակումբը գնվել է Abu Dhabi United Group ընկերության կողմից, որի արդյունքում ակումբը դառնում է համաշխարհային ֆուտբոլի ամենահարուստ ակումբերից մեկը։ «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչը Խոսեպ Գվարդիոլան է։

Ներկա կազմ

2017 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
1 ԴՊԿլաուդիո Բրավո
2 ՊՇՔայլ Ուոլկեր
3 ՊՇԴանիլո
4 ՊՇՎենսան Կոմպանի
5 ՊՇՋոն Սթոունզ
7 ԿՊՌահիմ Ստերլինգ
8 ԿՊԻլկայ Գյունդոգան
10 ՀՐՍերխիո Ագուերո
15 ՊՇԷլյակիմ Մանգալա
17 ԿՊՔևին դե Բրույնե
18 ԿՊՖաբիան Դելֆ
19 ԿՊԼերոյ Սանե
ԴիրքԽաղացող
20 ԿՊԲերնարդու Սիլվա
21 ԿՊԴավիդ Սիլվա
22 ՊՇԲենջամեն Մենդի
24 ՊՇՏոսին Ադարաբիոյո
25 ԿՊՖերնանդինիո
30 ՊՇՆիկոլաս Օտամենդի
31 ԴՊԷդերսոն
33 ՀՐԳաբրիել Ժեսուս
35 ԿՊԱլեքսանդր Զինչենկո
42 ԿՊՅայա Տուրե
47 ԿՊՖիլ Ֆոդեն
55 ԿՊԲրահիմ Դիաս

Նվաճումներ

Ազգային

Միջազգային

  • ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթ
    • Հաղթող (1). 1969

[[ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող (1) 2022֊23

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանչեսթեր Սիթի» հոդվածին։