Բուխարա

քաղաք Ուզբեկստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուխարա (այլ կիրառումներ)

Բուխարա (ուզբ.՝ Buxoro, Бухоро), Կենտրոնական Ասիայի ամենահին քաղաքներից մեկը, Ուզբեկստանի Բուխարայի մարզի վարչական կենտրոնը։ Բուխարան գտնվում է Ուզբեկստանի հարավարևմտյան մասում։ Քաղաքի տարածքում մշակութային-հնագիտական շերտը կազմում է ավելի քան 20 մ։ Այսպիսի խորությունից հնէաբանները գտել են բնակելի և հասարակական կառույցների մնացորդներ, սպասք, մետաղադրամներ, աշխատանքի գործիքներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-րդ դարով։ Բուխարան քաղաք-թանգարան է, ավելի քան 140 պատմամշակութային կառույցներով։ Իր բնակչության թվով Բուխարան Ուզբեկստանի հինգերորդ մեծ քաղաքն է։ 2014 թվականի ապրիլի 24-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 272,710 մարդ։ Քաղաքը տեղակայված է Մետաքսի ճանապարհի և այդ իսկ պատճառով էլ ժամանակին այն խոշոր առևտրային քաղաք է եղել։

Բնակավայր
Բուխարա
ուզբ.՝ Buxoro
ԵրկիրՈւզբեկստան Ուզբեկստան
Առաջին հիշատակում500
Մակերես39,4 կմ²
ԲԾՄ225±1 մետր
Բնակչություն280 187 մարդ (հունվարի 1, 2020)
Ժամային գոտիUTC+5
Փոստային դասիչ2001ХХ
Պաշտոնական կայքbukhara.uz
Բուխարա (Ուզբեկստան)##
Բուխարա (Ուզբեկստան)

Անվանումը

19-20-րդ դարերի անգլիական գրականության մեջ հանդիպում է Բուխորո տարբերակը կամ Բուհե/Պուհե(捕喝)տարբերակը չինարենում[1]։Համաձայն Encyclopædia Iranica-ի Բուխարա անվանումը հավանաբար վերցվել է սոգդիանական բուխարակ ("Լավ ճակատագրի վայր")[2], որն էլ իր հերթին վերցվել է սանսկրիտի վիհարա բառից, որը նշանակում է բուդդայական տաճարներ։ Հնագույն ժամանակներում Բուխարան, լինելով Մետաքսի ճանապարհի վրա, եղել է խոշոր բուդդայական կենտրոն։

Մուհամմեդ իբն Ջաֆար Նարշակին իր Բուխարայի պատմություն աշխատության մեջ նշում է՝

Բուխարան ունի բազում անվանումներ։ Դրանցից մեկը Նումիջքաթն է։ Շատ հաճախ դրան անվանում են նաև "Բումիսքաթ": Բուխարան ունի արաբերեն երկու անվանում։ Դրանցից մեկը "Մադինաթ ալ Սուֆրիայան" նշանակում է - "պղնձե քաղաք", իսկ մյուսը "Մադինաթ ալ Թուջարն" է, որը նշանակում է "վաճառականների քաղաք": Բայց, բոլորից առավել տարածվածը Բուխարան է։ Խորասանում չկա ուրիշ մի քաղաք, որ ունենա այդքան անվանում[3]։

Սկսած միջին դարերից, քաղաքը հայտնի է Բուհարա անունով/ بخارا արաբական և պարսկական աղբյուրներում։ Ժամանակակից ուզբեկերենում արտասանվում է Բուխորո։

Տրանսպորտ

Բուխարայի գնացքի կայարանը

Բուխարայի օդանավակայանը իրականացնում է ամենօրյա չվերթներ դեպի Ռուսաստան և Ուզբեկստանի այլ քաղաքներ։ M37 մայրուղին միացնում է քաղաքը Թուրքմենստանի խոշոր քաղաքներին, ներառյալ նաև Աշխաբադը։ Բուխարան նաև երկաթուղային կապով կապված է Ուզբեկստանի այլ քաղաքների հետ։

Դեմոգրաֆիա

Ուզբեկստան, Բուխարա, համեմունքների և մետաքսի տոնակատարություն

Համաձայն պաշտոնական տվյալների՝ քաղաքի բնակչության մեծամասնությունը (82%) կազմում են ուզբեկները, 6%` ռուսները, 4%` պարսիկները, 3%՝ թաթարները, 1%՝ կորեացիները, 1%՝ թուրքմենները, 1%՝ ուկրաինացիները, 2%՝ այլ ազգերի ներկայացուցիչներ[4]։ Մինչդեռ, ուզբեկական պաշտոնական տվյալները շատ հաճախ քննադատվում են արևմտյան տեսաբանների կողմից, որոնք նշում են, որ Բուխարայի բնակչության մեծամասնությունը կազմում են պարսկախոս տաջիկները՝ էթնիկ ուզբեկների հետ, որոնք հանդիսանում են աճող փոքրամասնություն[5][6][7]։

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուխարա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 602