Բրանկո Բոշկովիչ

ֆուտբոլիստ

Բրանկո Բոշկովիչ (չեռնոգոր.՝ Бранко Бошковић / Branko Bošković, հունիսի 21, 1980(1980-06-21)[1][2], Bačka Topola, ՀՍՖՀ), չեռնոգորացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Խաղացել է Չեռնոգորիայի ազգային հավաքականում։

Բրանկո Բոշկովիչ
Քաղաքացիությունը Չեռնոգորիա,  ՀՍՖՀ և  Սերբիա և Չեռնոգորիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 21, 1980(1980-06-21)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրBačka Topola, ՀՍՖՀ
Հասակ185 սանտիմետր
Քաշ79 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1996—1998Հարավսլավիա Մոգրեն31 (8)
1999—2003Հարավսլավիա Ցրվենա Զվեզդա123 (30)
2003—2006Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն36 (3)
2005—2006 Ֆրանսիա Տրուա19 (0)
2007—2010Ավստրիա Ռապիդ (Վիեննա)104 (19)
2010—2012Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դի Սի Յունայթեդ43 (1)
2012—2014Ավստրիա Ռապիդ (Վիեննա)29 (4)
Ազգային հավաքական
2002—2005Սերբիա Սերբիա և Չեռնոգորիա8 (1)
2007—2014Չեռնոգորիա Չեռնոգորիա24 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Բրանկոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1996 թվականին Բուդվա քաղաքի «Մոգրեն» ակումբում, որն այն ժամանակ խաղում էր Հարավսլավիայի ստորին դիվիզիոններում։ «Մոգրենի» կազմում անցկացնելով երկուսուկես մրցաշրջան՝ Բոսկովիչը 1998 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա»։ Բելգրադի թիմում անցկացրած չորսուկես մրցաշրջանների ընթացքում Բրանկոն երկու անգամ դարձել է Հարավսլավիայի չեմպիոն (1999/00 և 2000/01 մրցաշրջաններում) և երեք անգամ նվաճել է Հարավսլավիայի գավաթը (1999, 2000 և 2002 թվականներին)։

2003 թվականի ամռանը Բոշկովիչը տեղափոխվել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է երեք մրցաշրջան, ընդ որում՝ վերջին մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Տրուայում»։ ՊՍԺ-ի կազմում Բրանկոն 2004 թվականին նվաճել է Ֆրանսիայի գավաթը։ 2007 թվականի հունվարին տեղափոխվել է Վիեննայի «Ռապիդ», որի կազմում նվաճել է Ավստրիայի չեմպիոնի տիտղոսը 2007/08 մրցաշրջանում և Ավստրիայի Սուպերգավաթը՝ 2008 թվականին։ 2010 թվականի հունիսի 15-ին պայմանագիր է կնքել MLS-ի «Դի Սի Յունայթեդ» ակումբի հետ[3]։ Նոր ակումբում նորամուտը նշել է հուլիսի 16-ին «Սիեթլ Սաունդերսի» դեմ խաղում[4]։

Միջազգային կարիերա

Հարավսլավիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2002 թվականի մարտի 27-ին՝ Բրազիլիայի դեմ խաղում։ Ազգային հավաքականի կազմում առաջին և միակ գոլը խփել է 2003 թվականի հունիսի 11-ին՝ Ադրբեջանի դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ, Սերբիայի և Չեռնոգորիայի հավաքականի կազմում Բոշկովիչն անցկացրել է 12 հանդիպում, որոնցից վերջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 16-ին ընդդեմ Հարավային Կորեայի։ Չեռնոգորիայի անկախացումից հետո Բրանկոն սկսել է հանդես գալ նրա հավաքականի կազմում։ Ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի մարտի 24-ին՝ Հունգարիայի դեմ ընկերական խաղում։ Չեռնոգորիայի հավաքականի կազմում առաջին գոլը խփել է 2008 թվականի մարտի 26-ին Նորվեգիայի դեմ խաղում։

Ընդհանուր՝ 22 հանդիպում / 1 գոլ, 8 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 7 պարտություն

(թարմացվել է 2010 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ)

Ձեռքբերումներ

«Ցրվենա Զվեզդա»
  • Հարավսլավիայի չեմպիոն (2) – 1999/00, 2000/01
  • Հարավսլավիայի գավաթակիր (3) – 1999, 2000, 2002
«ՊՍԺ»
«Ռապիդ (Վիեննա)»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրանկո Բոշկովիչ» հոդվածին։