Բրեմեն

Բրեմեն (գերմ.՝ Bremen [ˈbʁeːmən]), քաղաք Գերմանիայում. Բրեմենհաֆենի հետ միասին մտնում է Բրեմեն երկրի կազմի մեջ։ Բրեմենը մոտ 550 հազար բնակչությունով հանդիսանում է Գերմանիայի մեծությամբ տասներորդ քաղաքը։

Բնակավայր
Բրեմեն
գերմ.՝ Bremen
ԴրոշԶինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումՇրջան 1 Բրեմենի կենտրոն, Bremen-Ost?, Bremen-Süd?, Bremen-West? և Bremen-Nord?
Մակերես317,88 կմ²
ԲԾՄ11±1 մետր, 6 մետր
Բնակչություն569 396 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1][2]
Ժամային գոտիUTC+1, UTC+2 և Կենտրոնական եվրոպական ժամանակ
Հեռախոսային կոդ0421[3]
Փոստային դասիչ28195[4], 28197[4], 28199[4], 28201[4], 28203[4], 28205[4], 28207[4], 28209[4], 28211[4], 28213[4], 28215[4], 28217[4], 28219[4], 28237[4], 28239[4], 28259[4], 28277[4], 28279[4], 28307[4], 28309[4], 28325[4], 28327[4], 28329[4], 28355[4], 28357[4], 28359[4], 28717[4], 28719[4], 28755[4], 28757[4], 28759[4], 28777[4] և 28779[4]
Ավտոմոբիլային կոդHB
Պաշտոնական կայքbremen.de(գերմ.)
Բրեմեն (Գերմանիա)##
Բրեմեն (Գերմանիա)

Քույր քաղաքներ

Բնակչություն

Բնակչությունը 2011թվականի դեկտեմբերի 31-ի (2011 թվականի մարդահամար ) տվյալներով կազմում է 544043 մարդ[6]:.

Աշխարհագրություն

Բրեմենը տեղակայված է Վեզեր գետի երկու ափերին, մոտավորապես 60 կմ հեռավորության վրա, այն տեղից, որտեղ այն թափվում է Հյուսիսային ծով։ Հին քաղաքի շրջանում Միջին Վեզերը (գերմ.՝ Mittelweser) անցնում է Ներքին Վեզեր (գերմ.՝ Unterweser), այնուհետև լայնանալով անցնում է բրեմենյան նավահանգիստ։ Շրջանը, որը տեղակայված է Ներքին Վեզերից ձախ կրում է Վեզերմարշ շրջանի անունը։ Աջից տարածվում է այսպես կոչված Թաց եռանկյունը, ճահճային հարթություն Էլբա և Վեզեր գետերի գետաբերանին։Քաղաքի տարածքը կազմում է 38 կմ երկարություն և 16 կմ լայնություն։ Քաղաքային սահմանների երկարությունը 136, 5 կմ է։

Տեսարժան վայրեր

քաղաքային ռատուշա, տաճար և քաղաքային պառլամենտի

Շուկայական հրապարակը Բրեմենի կենտրոնն է, որտեղ Բրեմենի ռատուշան է` կառուցված 1405-1410 թվականներին և Սուրբ Պետրոսի տաճարը 11-րդ դար։ Շուկայական հրապարակը Եվրոպայի գեղեցկագույն հրապարակներից է։Հրապարակի աջ կողմում գտնվում է 1966 թվականին կառուցված քաղաքային պառլամենտի շենքը ։ Միջնադարյան բյուրգերյան տունը շուկայական հրապարակում հրաշքով պահպանվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի ժամանակ Բրեմենի հին կառույցների 90 տոկոսը տուժել էր։Հրապարակում վեր է խոյանում Ռոլանդի 10․21 մետր բարձրությամբ արձանը, քաղաքի խորհրդանիշ և անկախության մարմնավորում։ Վահանի վրայի կայսերական արծիվը վկայում է, որ քաղաքային իրավունքը ծագել է Կարլ Մեծի ժամանակներում և Բրեմենը ենթարկվում է միայն կայսերը, ոչ թե որևէ այլ հոգևոր կամ ազնվական կառավարչի։

Ռոլանդ, 10․21 մետր

Ռատուշայի առաջ տեղադրված է «Բրեմենյան երաժիշտների» հայտնի քանդակը։ Բրեմենի հայտնի փողոցներից մեկում՝ Բյոտերշտրասեում (գերմ. Böttcherstraße) (երկարություն 100 մետր) գտնվում է 7 շինություն։ 16-րդ դարի կառույցները իրենցից ներկայացնում են ճարտարապետական հուշարձաններ՝ զանգակատուն, երեք թանգարան, պատկերասրահ և թատրոն։Հին քաղաքում կա շրջան, որտեղ պահպանվել են հին շինությունները։ Այն կոչվում է Շնոր (գերմ. Schnoor)։ Շնորում տեղակայված են գարեջրատներ, մանր գեղեցիկ իրերի փոքրիկ կրպակներ։Բրեմենյան համալսարանի տարածքում գտնվում է Ունիվերսումը (գերմ. Universum), գիտական կենտրանը։ Սա գիտության թանգարան է, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է շուրջ 250 ցուցադրանմուշի գործողությունները շոշափել և փորձել ։Բրեմենի կենտրոնում, երկաթգծի կայարանում է գտնվում Քաղաքային այգին, որտեղ կա փոքրիկ կենդանաբանական այգի, որտեղ կան ընտանի կենդանիներ, խոզեր, բադեր, ծովախոզուկներ, ալագադաներ։

Արդյունաբերություն

  • Mercedes-Benz-Werke Bremen, Daimler կոնցերնի գործարաններից մեկն է։
  • GESTRA AG, խողովակաշարային ամրակ ստեղծող և զարգացնող, հատուկ սարքավորումների և ստուգողական համակարգերի շտաբկայան։

Տրանսպորտ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գրականություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեմեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 560