Գեորգի Էրիստով

Էրիստով, Գեորգի Եվսեյի (Էրիստով-Քսանսկի) (1769-1863) –, Իշխան, ինֆաներիայի գեներալ, սենատոր, Կովկասյան արշավների մասնակից[1]։

Գեորգի Էրիստով
Ծնվել է1769
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 3, 1863(1863-11-03)
Մահվան վայրԳորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունռազմական գործիչ
ԱմուսինQ119852030?
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան
ԵրեխաներQ119850259?

Ծնվել է 1769թվականին։ Քաղաքացիական ծառայությանն է անցել 1802- ին, բարձրագույն խորհրդականի կարգավիճակով, սակայն արդեն տարեվերջին տեղափոխվել է բանակ՝ վերանվանվելով Փոխգնդապետի։

Ծառայել է Կաբարդինի հետևակային գնդում[2], մասնակցել է լեռնցիների դեմ( Կովկասյան պատերազմ (1817-1864)) արշավներին։

1803 թվականին Էրիստովը պարգևատրվել է Սուրբ. Գեորգի 4-րդ աստիճանի շքանշանով (№ 641 ՝ Սուդրավսկու ասպետական ցուցակով[3] և № 1543 ՝ Գրիգորովիչ-Ստեփանովի ցուցակով)[4][5]։

Շարունակելով  ծառայությունը Կովկասում՝ Էրիստովը 1807 թվականին ստացել է գնդապետի կոչում, իսկ 1812 թվականի դեկտեմբերի 23-ին՝ gեներալ-մայորի կոչում, եղել է գրենադերական պահեստային բրիգադայի[6] հրամանատար և զբաղեցրել Կախեթիայի մարզային պետի պաշտոնը։

1826 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում[7] և նշանակվել 21-րդ հետևակային դիվիզիայի[8] հրամանատար[9]։ Մասնակցել է 1826-1828 թթ. Ռուս-պարսկական պատերազմին։

Ալեքսանդր Գրիբոյեդովը Աղվերդովայի նամակում[10]։ «1827 թվականի հոկտեմբերին Էրիստովը առանց կռվի[11][12] գրավվեց Թավրիզի բերդը, և նա պարգևատրվեց Սբ. Ալեքսանդր Նեվսկու շքանշանով։[1]

1828-1829 թվականներին Էրիստովը կռվում էր Կովկասում թուրքերի դեմ։ (Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)):

1830 թվականին Էրիստովը տեղափոխվեց Մոսկվա, որտեղ հուլիսի 1-ին նշանակվեց սենատոր։ 1846 թվականի ապրիլի 7-ին նա ստացավ ինֆանտերիայի գեներալի կոչում։ 1847 թվականից Թիֆլիսում Էրիստովը նախագահում էր սենատի հանձնաժողովում՝ Վրաստանի իշխանական և ազնվական արժանապատվության նկատմամբ անձանց իրավունքները քննարկելու համար[13]։

Ի թիվս այլ պարգևների Էրիստովը ունեցել է Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1808 թ.), Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1813 թ.), Սուրբ Աննայի 1-ին աստիճանի (1822 թ., այս շքանշանին  պատկանող ադամանդյա պատվանշանները ստացել է 1827 թ.-ին), Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան (1830 թ.), Սուրբ Անդրեյ Պերվոզվաննու շքանշան (1859 թ., ի պատիվ 90-ամյակի)։

Մահացել է 1863թվականի նոյեմբերի 3-ին Գորի քաղաքում, այնտեղ էլ թաղված է։

Ծանոթագրություններ