Գեներալ-լեյտենանտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գեներալ-լեյտենանտը ռազմական կոչում է, որը գործում է բազմաթիվ երկրներում։ Կոչումը ծագել է Միջին դարերում, որտեղ գեներալ-լեյտենանտը մարտի դաշտում երկրորդն էր, և ենթակա էր գեներալ կապիտանին։
Գեներալ-լեյտենանտ կոչումը ՀՀ-ում
Կոչումը պատկանում է բարձրագույն կոչումների դասին և շնորհվում է ՀՀ Նախագահի կողմից։ ՀՀ Զինված ուժերում այն երրորդն է (բանակի գեներալից և գեներալ-գնդապետից հետո), ՀՀ Ազգային անվտանգության մարմիններում (գեներալ-գնդապետից հետո) և ՀՀ Ոստիկանությունում երկրորդն է (ոստիկանության գեներալ-գնդապետից հետո), բարձրագույնն է ՀՀ Փրկարար ծառայությունում (փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ), մաքսային ծառայությունում (մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ), քրեակատարողական ծառայությունում, քննչական կոմիտեում և հատուկ քննչական ծառայությունում (արդարադատության գեներալ-լեյտենանտ)։ Հարկային և ԴԱՀԿ մարմիններում չի շնորհվում։
Պաշտոնները ներկայացված են կոչման շնորհման օրվա դրությամբ։
Գեներալ-լեյտենանտ (զինվորական կոչում)
Հիմնական հոդված՝ Գեներալ-լեյտենանտ (զինվորական կոչում)
Ոստիկանության գեներալ-լեյտենանտ
Հիմնական հոդված՝ Ոստիկանության գեներալ-լեյտենանտ
Փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ
Հիմնական հոդված՝ Փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ
Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ
Հիմնական հոդված՝ Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ
Արդարադատության գեներալ-լեյտենանտ
Հիմնական հոդված՝ Արդարադատության գեներալ-լեյտենանտ
Բանակային կոչումներ
- Ավստրիական բանակ
- Բելգիական ցամաքային ուժեր (Lt général/Lt generaal)
- Դանիական թագավորական բանակ
- Ֆիննական բանակ (Kenraaliluutnantti / generallöjtnant)
- Գերմանական բանակ
- Եգիպտական բանակ (فريق)
- Հունական բանակ (Αντιστράτηγος)
- Հունգարական բանակ (Altábornagy)
- Հոլանդական թագավորական բանակ
- Նորվեգական թագավորական բանակ
- Շվեդական բանակ
- Թաիլանդի թագավորական բանակ (Pol tho)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեներալ-լեյտենանտ» հոդվածին։ |