Գիվեոն

Գիվեոն Դեզման Էվանս (անգլ.՝ Giveon Dezmann Evans, հայտնի է որպես ուղղակի Գիվեոն (/ˈɡɪviən/)[3], փետրվարի 21, 1995)[4], ամերիկացի R&B երգիչ. Նա համբավ է ձեռք բերել՝ Դրեյքի հետ համագործակցելով իրենց 2020 թվականի «Chicago Freestyle» սինգլի վրա։  Նույն թվականին Գիվեոնը թողարկել է «Take Time» և «When it's All Said and Done» մինի ալբոմները, որոնցից առաջինը առաջադրվել է Գրեմմիի լավագույն R&B ալբոմ անվանակարգում, իսկ երկրորդը հայտնվել է ԱՄՆ-ի լավագույն R&B ալբոմների ցանկի լավագույն տասնյակում։ Նա թողարկել է «Heartbreak Anniversary»-ը որպես «Take Time» ալբոմի երկրորդ սինգլ, որը հայտնվել է ԱՄՆ-ի լավագույն 40-յակում և Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից հավաստագրվել է որպես պլատինե։  2021 թվականին Գիվեոնը Դենիել Սեզարի հետ ձայնագրել է Ջասթին Բիբերի «Peaches» սինգլը, որը դեբյուտ է կատարել Billboard Global 200 և US Billboard Hot 100 հիթ-շքերթներում։ 2022 թվականին նա թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Give or Take»։

Գիվեոն
Գիվեոնը 2020 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Giveon Dezmann Evans
Ի ծնե անունGiveon Dezmann Evans[1]
Ծնվել էփետրվարի 21, 1995 (29 տարեկան)
Long Beach, California, U.S.
Երկիր ԱՄՆ
ԺանրերR&B[2]
Մասնագիտություն
  • Singer
  • songwriter
Գործունեություն2018–present
Լեյբլ
ԿրթությունLong Beach Polytechnic High School?
Կայքgiveonofficial.com

Վաղ տարիներ

Գիվեոն Դեզման Էվանսը ծնվել է 1995 թվականի փետրվարի 21-ին Լոս Անջելես շրջանում[4] (հավանաբար, Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում)[5][6]։ Նա և իր երկու եղբայրները մեծացել են միայնակ մոր հետ։ Նա երիտասարդ տարիքում հասկացել է երաժշտության հանդեպ իր կիրքը՝ հաճախ երգելով ծննդյան երեկույթներին։ Գիվեոնը հավատում է, որ իր մայրը դրդել է իրեն ուսումնասիրելու երաժշտության հանդեպ ունեցած այս վաղ սերը և պաշտպանելու իրեն ու իր եղբայրներին ավազակախմբերի մշակույթի ճնշումներից և աղքատությունից[7]։ Նա սովորել է Լոնգ Բիչի ավագ պոլիտեխնիկական դպրոցում[8], և 18 տարեկան հասակում երաժշտական կրթական ծրագիր է անցել Գրեմմի թանգարանում, որտեղ սիրահարվել է Ֆրենկ Սինատրային, որի ձայնը ոգեշնչել է դեռահասին[2][9]։ Գիվեոնը լսում էր R&B և soul երաժշտություն, ինչպես նաև շատ ոգեշնչված էր Դրեյքից։ Գիվեոնը սիրահարվել է Բարրի Ուայթի և Ֆրենկ Սինատրայի երաժշտությանը Recording academy-ի ծրագրի շնորհիվ, որտեղ երեխաները ծանոթանում էին երաժշտության պատմությանը։ Գիվեւնը ոգեշնչված էր 1960-ականների ջազից և ցանկանում էր արդիականացնել իր լսածը[10]։

Կարիերա

2018–2019։ Կարիերայի սկիզբ

2018 թվականի օգոստոսին Գիվեոնը ինքնուրույն թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «Garden Kisses»[11]։ Դրանից անմիջապես հետո նրան հայտնաբերել է կանադացի պրոդյուսեր Սևն Թոմասը, որը երգը գտել է SoundCloud-ի պատահական երգացանկում, իսկ ավելի ուշ պայմանագիր է կնքել Գիվեոնի և Not So Fast ձայնագրման լեյբլի ու Epic Records-ի միջև[12]։ Պայմանագիրը կնքելուց հետո Գիվեոնը սկսել է կատարել իր օրիգինալ երգերը տարբեր համերգների ընթացքում, ներառյալ «Like I Want You»-ը, նախքան դրանք պրոֆեսիոնալ կերպով ձայնագրելը։ 2019 թվականի նոյեմբերին նա թողարկել է «Like I Want You» սինգլը՝ Սնոհ Ալեգրայի Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում տեղի ունեցող «Ugh, a mini tour again» շրջագայության բացման ելույթ ունենալուց անմիջապես առաջ[13][14][15]։

2020–ներկա։ «Chicago Freestyle» և առաջին մինի-ալբոմներ

2019 թվականին Գիվեոնը հյուրախաղերով հանդես է եկել Սնոհ Ալեգրայի հետ, որտեղ Գիվեոնը հաճախ հանդես էր գալիս ֆրիսթայլ ելույթներով, քանի որ այն ժամանակ թողարկել էր ընդամենը երկու երգ։ Գիվեոնի մենեջերը իր Չիկագոյի ֆրիսթայլ ելույթը ուղարկել է Դրեյքին։ Դա հանգեցրել է նրանց համագործակցությանը՝ «Chicago Freestyle»․ ահա թե ինչպես է սինգլը ստացել իր անունը[10]։ 2020 թվականի փետրվարին Էվանսը ձայնագրել է Դրեյքի հետ «Chicago Freestyle» սինգլը, որն այդ ժամանակ վերբեռնվել է միայն SoundCloud-ում և YouTube-ում[16]։ 2020 թվականի մարտին Էվանսը թողարկել է իր դեբյուտային մինի ալբոմը՝ «Take Time»-ը, որի գործադիր պրոդյուսերն էր Թոմասը[11]։ Մինի ալբոմը գլխավորել Է Billboard-ի Heatseekers ալբոմների հիթ-շքերթը։ «Take Time» ալբոմը նաև ճանաչում է ստացել ժամանակակից երաժշտական քննադատների կողմից, որոնք այն անվանել են «հուզիչ» և «հղկված»[17][18]։ 2020 թվականի մայիսին «Chicago Freestyle»-ը թողարկվել է սթրիմինգի համար Դրեյքի «Dark Lane Demo Tapes»-ի ձայնագրությունների հետ միասին։ Երգը հասել Է Billboard Hot 100-ի 14-րդ հորիզոնականին՝ դառնալով Գիվեոնի առաջին սինգլը, որը հայտնվել է Billboard հիթ-շեքրթում[19]։ Այն նաև ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Շվեյցարիայի սինգլների լավագույն 40-յակում։ 2020 թվականի սեպտեմբերին Գիվեոնը հայտարարել է իր երկրորդ մինի ալբոմի՝ «When it'՛s All Said and Done»[20] թողարկման մասին, որը բաղկացած էր չորս երգերից և թողարկել իր առաջատար սինգլը՝ «Stuck on You»[21]։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին թողարկվելուց հետո մինի ալբոմը իր դեբյուտը կատարել է Billboard 200-ի 93-րդ հորիզոնականով[22]։ Մեյնսթրիմ ուշադրության արագ աճի արդյունքում, Գիվեոնի «Stuck on You» և «Like I Want You» սինգլները 2020 թվականի վերջին սկսել են հայտնվել Billboard R&B հիթ-շքերթներում, իսկ վերջինս 2020 թվականի դեկտեմբերին հավաստագրվել է որպես ոսկե Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից[23]։ Այդ ընթացքում Գիվեոնը ստացել է իր առաջին Գրեմմի անվանակարգը, երբ «Take Time»-ը առաջադրվել է Գրեմմի 2021-ի Լավագույն R&B ալբոմի համար[24][25]։ Նա նաև իր հեռուստատեսային դեբյուտը կատարել է «Jimmy Kimmel Live!» հեռուստաշոուի ընթացքում՝ կատարելով «Stuck on You» երգը[26][27]։

2021 թվականի փետրվարի 27-ից սկսած մեկ շաբաթվա ընթացքում Գիվեոնը Billboard Hot 100-ում վաստակել է իր երկրորդ և երրորդ հորիզոնականները «Heartbreak Anniversary» և «Like I Want You» երգերով՝ հիթ-շքերթում զբաղեցնելով համապատասխանաբար 74-րդ և 95-րդ հորիզոնականները։  Մարտի 12-ին թողարկել է «When It's All Said and Done... Take Time» ալբոմ-կոմպիլյացիան, որը նրա առաջին երկու մինի ալբոմների համադրություն է, ներառում է նոր երգ՝ «All To Me»-ն[28][29]։ Ընդամենը մեկ շաբաթ անց Գիվեոնը ձայնագրվել է է Ջասթին Բիբերի «Peaches» սինգլում[30]։

2022 թվականի սեպտեմբերի 16-ին Epic Records-ը հայտնել է, որ Գիվեոնը ձայնագրել է «Ամստերդամ» ֆիլմի «Time» թրեքը, որի համահեղինակը Դրեյքն է[31]։

Արտիստայնություն

Գիվեոնը հայտնի է իր բարիտոնային վոկալով[32]։ Նա ոգեշնչվում է 1960-ական և 1970-ական թվականների ջազ երաժշտությամբ[32]։ Գիվեոնը նշում է, որ Ֆրենկ Սինատրան, Ֆրենկ Օուշենը, Դրեյքը, Ադելը և Սամֆան իր ոգեշնչման մեծագույն աղբյուրն են[33]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • Give or Take (2022)

Շրջագայություններ

  • Timeless Tour (2021) – Գիվեոնի առաջին շրջագայությունը՝ բաղկացած տասնչորս տարբեր համերգներից, ընդգրկել է ամբողջ Հյուսիսային Ամերիկան։ Համերգներից մեկը կայացել էր Միացյալ Նահանգներից դուրս՝ Կանադայի Տորոնտո քաղաքում, որտեղ հայտնվել էր Դրեյքը[34]։
  • Give or Take Tour (2022) – Սկսվել է 2022 թվականի օգոստոսի 22-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում և ավարտվել 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Կանադայի Տորոնտո քաղաքում։ Նախավաճառքից հետո Գիվեոնը ավելացրեց շրջագայության լրացուցիչ ամսաթվեր՝ երկարացնելով այն վեց համերգով[35]։

Մրցանակներ և ձեռքբերումներ

ԿազմակերպությունՏարիԿատեգորիաԱռաջադրված գործԱրդյունքԾան.
Օսկար2023Լավագույն երգ«Time»Շորթլիստում է[36]
Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն2022Լավագույն տղամարդ R&B արտիստԳիվեոնԱռաջադրված[37]
BET Awards2021Լավագույն տղամարդ R&B/Pop արտիստԱռաջադրված[38]
Լավագույն նոր արտիստՀաղթանակ
Գրեմմի2021Լավագույն R&B ալբոմTake TimeԱռաջադրված[24]
2022Տարվա ալբոմJustice (որպես արտիստ և երգի հեղինակ)Առաջադրված[39]
Տարվա ձայնագրություն«Peaches» (Դենիել Սեզարի և Գիվեոնի հետ) Առաջադրված
Տարվա երգԱռաջադրված
Լավագույն R&B ելույթԱռաջադրված
Լավագույն տեսահոլովակԱռաջադրված
Լավագույն R&B երգ«Heartbreak Anniversary»Առաջադրված
MTV Video Music Awards2021Լավագույն նոր արտիստԳիվեոնԱռաջադրված[40]
Լավագույն համագործակցություն«Peaches» (Դենիել Սեզարի և Գիվեոնի հետ) Առաջադրված
Լավագույն փոփՀաղթանակ
Լավագույն մոնտաժԱռաջադրված
Ամռան երգԱռաջադրված[41]
«Heartbreak Anniversary»Առաջադրված
Լավագույն R&BԱռաջադրված[42]
NAACP Image Awards2021Նոր ականավոր արտիստԳիվեոնԱռաջադրված[43]
2022Արական ականավոր արտիստԳիվեոնԱռաջադրված[44]
Նշանավոր ալբոմWhen It's All Said and Done... Take TimeԱռաջադրված
iHeartRadio Music Awards2022Լավագույն նոր R&B արտիստԳիվեոնՀաղթանակ[45]
Տարվա R&B արտիստԱռաջադրված
Լավագույն նոր փոփ արտիստԱռաջադրված
Տարվա երգ«Peaches» (Դենիել Սեզարի և Գիվեոնի հետ) Առաջադրված
Լավագույն տեսահոլովակԱռաջադրված
Լավագույն համագործակցությունԱռաջադրված
Տարվա R&B երգ«Heartbreak Anniversary»Առաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան