Գլանաձև կնիք

Գլանաձև կնիք, փոքր գլան, մոտ 2.5 սմ երկարությամբ, տառերի կամ պատկերների փորագրություններով, որը հին աշխարհում օգտագործվել է հարթ մակերեսները, հատկապես կավե սալիկները կնքելու համար։ Գլանաձև կնիքները հայտնաբերվել են մոտ մ.թ.ա. 3500 թվականին՝ Մերձավոր Արևելքում, ժամանակակից Շոշի (Իրան) և Ուրուկի տարածքում։ Նրանց ստեղծումը կապված է կավի սալիկների վրա սեպագրով գրելու հետ[2][3][4]։ Գլանաձև կնիքները օգտագործվել են որպես կառավարչական գործիքներ՝ ստորագրության փոխարեն, ինչպես նաև որպես զարդարանք և կախարդական հմայիլ. ավելի ուշ տարբերակները պարունակում են նաև Միջագետքի սեպագրեր։ Ավելի ուշ այս կնիքներն օգտագործվել են կավե սալիկները պաշտոնապես հաստատելու համար։ Դամբարաններում շատ հաճախ ոսկու, արծաթի, մարգարիտի ու տարբեր թանկարժեք քարերի հետ ներառում էին նաև գլանաձև կնիքներ։

Հին բաբելոնյան գլանաձև կնիք հեմատիտից, թվագրվում է մ.թ.ա. 1800 թվականին: Զգեստավորված թագավորը կենդանի է զոհում Շամաշին: Կնիքը ենթադրաբար պատրաստվել է Սիպարում[1]:

Կնիքները սովորաբար պատրաստվում էին կիսաթանկարժեք քարերից, և որոշները նման էին փորագրված թանկարժեք քարերի։ Կնիքի պատրաստման համար օգտագործվում էր հեմատիտ, օբսիդիան, ճարպաքար, ամեթիստ, լաջվարդ և սարդիոն։ Քանի որ Միջագետքում սովորաբար կիսաթանկարժեք քարերը բացակայում էին, մեծ քարերը ենթադրաբար ներկրվում էին Իրանից[3]։ Կնիքների մեծ մասը մարմնի ներսում ուներ սին խողովակ, որի միջով անցկացված թելի միջոցով կապում էին վզին՝ սրանով միշտ կրելով իրենց հետ։

Ծանոթագրություններ