Գլեն Պաուել

ամերիկացի դերասան

Գլեն Թոմաս Պաուել (անգլ.՝ Glen Thomas Powell; հոկտեմբերի 21, 1988(1988-10-21), Օստին, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր[1]։ Առավել հայտնի է «Ճիչերի թագուհիները» (2015-2016) հեռուստասերիալում Չեդ Ռեդուելի դերով։

Գլեն Պաուել
Glen Powell
Ծնվել էհոկտեմբերի 21, 1988(1988-10-21) (35 տարեկան)
ԾննդավայրՕստին, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան և Westwood High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, գրող, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ և կասկադյոր
ԱնդամությունSigma Phi Epsilon?

Նրա մասնակցությամբ այլ հայտնի ֆիլմեր՝ «Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է» (2003), «Ֆասթֆուդի ազգը» (2006), «Մեծն բանավիճողները» (2007), «Թաղված սիրո մեջ» (2012), «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» (2012), «Սեռական դաստիարակություն» (2014), «Անզուսպները 3» (2014), «Բոլորն ուզում են մի քիչ» (2016) և «Թաքնված կերպարանքներ» (2016)։

Կենսագրություն

Գլեն Պաուելը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օստին քաղաքում։ Նրա մայրը Սիդնի Պաուլն է, իսկ հայրը՝ Գլեն Պաուել ավագը, ունի նաև երկու քույր՝ Լորեն և Լեսլի Պաուելները։ Պաուելը Տեխասի միջնակարգ դպրոցի ավագ դասարաններում սովորելու ընթացքում հետաքրքրվել է լաքրոս խաղով։ Նրա առաջին ոչ մեծ դերը եղել է 2003 թվականին «Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են եղել այնպիսի հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են Անտոնիո Բանդերասը և Սիլվեստր Ստալոնեն[2]։

Կարիերա

2007 թվականին՝ քոլեջում առաջին ուսումնական տարվանից առաջ, Գլենը դեր է ստացել ռեժիսոր Դենզել Վաշինգտոնի «Մեծն բանավիճողները» ֆիլմում․ վերջինս ևս ֆիլմում խաղացել է գլխավոր դեր[3]։ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո դերասանը նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում՝ «Ծովային ոստիկանություն։ Հատուկ ստորաբաժանում» (2003), «Ջեք և Բոբի» (2004-2005), «Զուգընկերները» (2010-2016) և «Ստի խաղ» (2011-2013), ինչպես նաև կինոֆիլմերում՝ «Դեպի արևմուտք» (2005), «Թռիչք կամրջից» (2006), «Ֆասթֆուդի ազգը» (2006), «Ընդմիշտ լավագույն ընկերները» (2013), «Ամերիկական հայտնություն» (2013), «Անզուսպները 3» (2014) և «Սեռական դաստիարակություն» (2014)[4]։

Պաուելը 2015 թվականին Fox Broadcasting Company հեռուստաալիքի «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալում, որտեղ նկարահանվել է երկու եթերաշրջանի ընթացքում, ստացել է Չեդ Ռեդուելի դերը։ 2016 թվականին դերասանը ամերիկացի տիեզերագնաց Ջոն Գլենի դերն է խաղացել ռեժիսոր Թեդ Մելֆիի «Թաքնված կերպարանքներ» ֆիլմում։ Այդ դերի համար ստացել է «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ» լավագույն դերասանական կազմ խաղարկային կինոյում կատեգորիայում[5]։

Հետո նկարահանվել է «Առաքելություն Մայամիում» (2016), «Ավելի վատ, քան սուտը» (2016) և «Բոլորն ուզում են մի քիչ» (2016) ֆիլմերում։

Ֆիլմագրություն

Դերասան

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2003ֆԼրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված էSpy Kids 3-D: Game Overխորամանակ տղա
2003սԾովային ոստիկանություն։ Հատուկ ստորաբաժանումNCIS: Naval Crilminal Investigative Serviceսերժանտ Էվան Ուեստկոտ
2003ֆՈւենդելի պատմությունըThe Wendell Baker Storyթղթե տղա
2004-2005սՋեք և ԲոբիJack & Bobbyհարուստ գայլ
2005սԴեպի արևմուտքInto the WestՋեքսոն Ուիլեր
2006ֆԹռիչք կամրջիցJumping Off BridgesԷրիկ Թյորներ
2006ֆՖասթֆուդի ազգըFast Food NationՍթիվ
2006ֆԱմենաշոգ նահանգըThe Nottest StateՋոն Ջիգերման
2007ֆՄեծն բանավիճողներըThe Great DebatersՀարվարդի կռվասերը
2010սԶուգընկերներըRizzoli & IslesԳրեմ Ռենդալ
2011սՍտի խաղThe Lying GameԳևին Թյորներ
2012ֆԽավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդըThe Dark Knight RisesԹրեյդեր № 1
2012ֆԹաղված սիրո մեջStuck in Loveլավ տեսք ունեցող տղա
2013ֆԸնդմիշտ լավագույն ընկերներBest Friends ForeverՆիկ
2013կմ/ֆԱմեն ինչ սկզբից Բրուք Շիլդսի հետStarting Over with Brooke Shields
2014ֆԱնզուսպները 3The Expendables 3Թորն
2015ֆՑուրտWind WalkersՍոնի Չայլդ
2015-2016ֆՃիչերի թագուհիներըScream QueensՉեդ Ռեդվիլ
2016ֆԱռաքելություն ՄայամիումRide AlongԹրոյ
2016ֆԱվելի վատ, քան սուտըMisconductԴագ
2016ֆԲոլորն ուզում են մի քիչEverybody Wants Some!!Ֆիննեգան
2016ֆԹաքնված կերպարանքներHidden FiguresՋոն Գլեն
2017ֆԱվազե ամրոցSand Castleսերժանտ Դիլան Կուտսոն

Սցենարիստ

  • 2011՝ «J.A.W.»

Պրոդյուսեր

  • 2011՝ «J.A.W.»
  • 2012՝ «Mother Hen»

Պարգևներ

Ցուցակը ներկայացված է IMDb կայքի տվյալներին համապատասխան[6]։

  • 2017՝ ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ, (Լավագույն դերասանական կազմ խաղարկային կինոյում), «Թաքնված կերպարանքներ»։
  • 2017՝ Palm Springs International Film Festival (Լավագույն դերասանական անսամբլ), «Թաքնված կերպարանքներ»։
  • 2017՝ «Ուղեկից» մրցանակ (Լավագույն դերասանական կազմ գեղարվեստական ֆիլմում), «Թաքնված կերպարանքներ»։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեն Պաուել» հոդվածին։