Գրանշան

ոչ լատիներեն տառատեսակների ամենամյա մրցույթ

«Գրանշան», ոչ լատիներեն տառատեսակների ամենամյա մրցույթ (նախաձեռնող և հիմ­նադիր՝ Էդիկ Ղաբուզյան

Գրանշան
Տեսակմրցանակաբաշխություն
Հիմնադրվել է2008

Պատմություն

Անցկացվում է 2008 թվականից՝ հայկական տառարվեստի զարգացումը խթանելու համար։ «Գրանշան»-ի միջոցառում­ների հիմնական կազմակերպիչն ու հովանավորողը ՀՀ մշակույթի նախարարությունն է, 2010 թվականից՝ նաև Մյունխենի տպագրիչների և դիզայներների միությունը։ Մրցույթները կազմակերպվել են Երևանում (2008, 2009՝ առցանց, 2012), Դուբլինում (2010), Ռեկ­յավիկում (2011), Ամստերդամում (2013)։ Մրցանակների արժանացած տառատեսակները ցուցադրվել են Լինկոլնում, Լոնդոնում, Հեմփշիրում, Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Չեբոկսարիում, Ալեքսանդրիայում, Հոնկոնգում, Բանգկոկում, Մյունխենում, Երևանում, Օշականում։

2008 թվականին առաջին կարգի մրցանակի արժանացած «Մարիամ» և «Գրապալատ» (հեղ.՝ Է. Ղաբուզան, երկուսն էլ՝ Հայաստանի ազգային գրապալատ) տառատեսակները ՀՀ Կառավարության 2010 թվականի որոշմամբ ընդունվել են որպես պետական պաշտոնական տառատեսակներ և դրվել պարտադիր գործածության՝ պետական փաստաթղթաշրջանառության մեջ։ 2010-2012 թվականներին մրցույթի անվանակարգերում ավելացվել են հունարեն, արաբերեն, հնդկերեն, չինարեն տեքստային տառատեսակները։

2012 թվականին՝ Երևանում, 2013 թվականին Բանգկոկում հրավիրվել են ոչ լատինագիր տառատեսակների խնդիրներին նվիրված «Գրանշան»-ի միջազգային համաժողովեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։