Գրեգորիո Կոմպանկ

Գրեգորիո Պերես Կոմպանկ (իսպ.՝ Gregorio Pérez Compancօգոստոսի 23, 1934(1934-08-23), Բուենոս Այրես, Արգենտինա և Loma Verde, General Paz, General Paz Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[1] - հունիսի 14, 2024(2024-06-14)[2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի գործարար, արդյունաբերող, միլիարդատեր և բարերար։ Առավել հայտնի է «Գոյո»[3] և «Կարդինալ»[4] մականվամբ։

Գրեգորիո Կոմպանկ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1934(1934-08-23)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա կամ Loma Verde, General Paz, General Paz Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[1]
Մահացել էհունիսի 14, 2024(2024-06-14)[2] (89 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունLa Salle College (Buenos Aires)?
Մասնագիտությունգործարար
ԵրեխաներLuís Pérez Companc?

Կենսագրություն

Գրեգորիո Կոմպանկը ծնվել է 1934 թվականին, Բենիտո Բասանի և Խուանա Էմիլիանա Լոպեսի ընտանիքում։ 1945 թվականին նրան որդեգրել է Մարգարիտ Կոմպանկե դե Պերես Ակունյան։ Գրեգորիո Կոմպանկը ընդունվել Լա Սալլե քոլեջի նախապատրաստական դպրոցը սակայն այն կիսատ է թողել։ Նրա որդեգրած հայրը 1946 թվականին հիմնադրել է «Petrolera Perez Companc» նավթային ընկերությունը, որն ավելի է ընդլանվել Կառլոս Մենեմի նախագահության օրոք։ Մասնավորեցումների ժամանակաշրջանում ընկերությունը գնել է YPF-ի ակտիվների մի մասը։

Ընկերության շնորհիվ Գրեգորիոն հետագայում վաստակել է իր հարստությունը։ 1997 թվականին 600 միլիոն դոլարով վաճառել է իր բաժնետոմսերը իսպանական «Banco Santander» բանկին։ 1999 թվականին 400 միլիոն դոլարով գնել է «Molinos Río de la Plata» ընկերության բաժնետոմսերի 60%-ը։ 2002 թվականին Գրեգորիո Կոմպանկը իր «Perez Companc» նավթային ընկերությունը 1 միլիարդ դոլարով վաճառել է Բրազիլական «Petrobras» ընկերությանը։

2009 թվականին Գրեգորիոն դադարեցրել է բիզնեսում իր ակտիվ մասնակցությունը և «Molinos Río de la Plata»-ի իր բաժնետոմսերի 75%-ը նվիրել է յոթ երեխաների։

Հետագայում նա զբաղվել է բարեգործությամբ։ 2016 թվականի նրա կարողությունը գնահատվել է 1,53 միլիարդ ԱՄՆ դոլար։

Գրեգորիո Պերես Կոմպանկը որպես կաթոլիկ հավատացյալ անդամակցում է Օփուս Դեի կաթոլիկ կազմակերպությանը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ