Գրիգոր Ավետյան

հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Ավետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Կարապետի Ավետյան (հունվարի 20, 1870(1870-01-20)[1], Ռաշթ, Իրան[1] - մայիսի 15, 1946(1946-05-15)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935

Գրիգոր Ավետյան
Ծնվել էհունվարի 20, 1870(1870-01-20)[1]
ԾննդավայրՌաշթ, Իրան[1]
Մահացել էմայիսի 15, 1946(1946-05-15)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունԲաքվի ռեալական ուսումնարան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1]
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ[1]

Կենսագրություն

Գրիգոր Ավետյանը ծնվել է 1870 թվականի հունվարի 20-ին Իրանի Ռաշթ քաղաքում։ 1870 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Շուշի քաղաք, որտեղ ստացել է նախնական կրթություն։ Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում։ 1888 թվականին սկսել է բեմական գործունեությունը[2]։ 1889-90 թվերին եղել է Մոսկվայում, սովորել առևտրական ուսումնարանում, երեկոյան դասախոսությունների փոխարեն հաճախում էր մասնավոր դրամատիկական կուրսերի։ Տեսնելով, որ դասընթացը գործնականորեն անօգուտ է, սկսում է թատրոններ հաճախել. ավելի հաճախ Փոքր և Կորչի թատրոնները[3], ուր դիտել է նշանավոր դերասանների խաղը։ 1890 թվականին վերադարձել է Կովկաս և մինչև 1923 հանդես եկել Բաքվում, Թիֆլիսում, Մոսկվայում, Բաթումում, Թեհրանում, Երևանում, Ղարսում, Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում, Միջին Ասիայի, Բուլղարիայի, Ռումինիայի քաղաքներում և այլուր։

Գրել է «Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա» (1933)[4] հուշերի գիրքը, ուր տվել է իր բեմական գործունեության պատմությունը։ Եղել է թատերախմբերի ղեկավար և կազմակերպիչ, ռեժիսոր-դերուսույց, բազմաթիվ պիեսների թարգմանիչ։ Կատարել է գլխավորապես կատակերգական դերեր։ Ավետյանի դերասանական արվեստն աչքի է ընկել կյանքի ճանաչողությամբ, սոցիալական տարբեր խավերի, տիպերի ու կենցաղի իմացությամբ։ Ավետյանի կատակերգական արվեստն առանձին ուժ ու փայլ է ստացել այն դերերում, ուր երգիծանքը միախառնվում է դրամատիկական գույներին և ապրումներին։

Ռեալիստական խաղաոճ, նուրբ, չպարտադրող հումոր, խոսքի բնական հնչերանգ, նախատիպին հարազատ դերապատկեր, բեմական բնավորություն ստեղծելու վարպետություն՝ իր արվեստի այս հատկանիշներով Ավետյանը տեղ գտավ նաև հայ խորհրդային թատրոնում՝ դառնալով անցյալի ռեալիստական ավանդները նոր թատրոնին կապող օղակներից մեկը։ Ավետյանի լավագույն դերերը աչքի են ընկել կերպարի բնավորության, հոգեբանության և սոցիալական միջավայրի ստույգ զգացողությամբ։ Նպաստել է ազգային թատերական մշակույթի ստեղծագործական աճին։ Ավետյանի խաղը նշանավորվել է ինքնաբերականությամբ, հումորով և բարձր ճշգրտության ժեստերով, ինտոնացիաներով[2]։

Համագործակցել է հայտնի հայ դերասաններ Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի հետ։ 1888 թվականին կազմակերպել է թատերախումբ՝ շրջելով Ռուսաստանում, Թիֆլիսում, Բաքվում և Կովկասի այլ քաղաքներում, Թուրքիայում և Ռումինիայում[5]։

1923 թվականից եղել է Առաջին պետական թատրոնի դերասան։ Ստեղծել է մի շարք վառ կատակերգական դերեր։ Ստեղծագործական կյանքի ընթացքում (58 տարի) խաղացել է շուրջ ութ հարյուր դեր։ Սունդուկյանի անվան թատրոնում կատարել է մոտ 60 դեր։ Զբաղվել է նաև ռեժիսուրայով։ Թարգմանել է հայերեն լեզվով մի շարք բեմադրություններ, այդ թվում՝ Մաքսիմ Գորկու «Հատակումը», Անտոն Չեխովի Տաղտկալի պատմութիւն։ (Ծերունու օրագրից)[6]։

Մահացել է 1946 թվականի մայիսի 15-ին Երևանում[2]։

Դերերը թատրոնում

ԴերՆերկայացումՀեղինակ
Տուգոուխովսկի«Խելքից պատուհաս»Ալ․Գրիբոյեդով
Գիքո«Պեպո»Գ․Սունդուկյան
Սաղաթել«Պատվի համար»Ա․Շիրվանզադե
Լոդովիկո,

Բրաբանցիո

«Օթելլո»Ու․Շեքսպիր
Դանիել«Ավազակները»Ֆ․Շիլլեր
Մորտեն«Դոկտոր Շտոկման»Հ․Իբսեն
Գերեզմանափոր«Համլետ»Ու․Շեքսպիր
Սգանարել«Դոն Ժուան»Մոլիեր
Մանուկ-աղա«Մեծապատիվ մուրացկաններ»Հ․Պարոնյան
Լուկա«Հատակում»Մ․Գորկի
Բուբլիկ«Պլատոն Կրեչետ»Ն․Կորնեյչուկ
Բոբչինսկի«Ռևիզոր»Ն․Գոգոլ
Խեղկատակ«Արքա Լիր»Ու․Շեքսպիր
Գորնոստաև«Լյուբով Յարովայա»Կ․Տրենյով
Մինթոև«Մորգանի խնամին»Ալ․Շիրվանզադե

Դերերը կինոյում

Դերֆիլմթվական
Գեներալ[7]Ավազակ Արսեն1923
ՋրաղացպանՇոր և Շորշոր1926
ՅուսուֆՔրդեր-Եզդիներ1932
ԾերունիԱրևի զավակը1933
ԳիքոՊեպո1935
Խուլ ծերունիԶանգեզուր1938
Օղանա-ամիԼեռնային արշավ1939
ՏարեգիրԴավիթ Բեկ1943

Պարգևներ

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Ավետյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 616