Դագ ՄակՄիլոն

Կարլ Դուգլաս ՄակՄիլոն (անգլ.՝ Carl Douglas McMillon, Doug McMillon, հոկտեմբերի 17, 1966, Ջոնսբորո, Արկանզաս, ԱՄՆ), Վալմարտ խանութների (անգլ.՝ Walmart Stores) նախագահ և գործադիր տնօրեն։ ՄակՄիլոնը հաջորդեց Մայք Դյուկին և տվյալ պաշտոնն ստանձնեց 2014 թվականի փետրվարի 1-ին։ ՄակՄիլոնը նախագահում է նաև կազմակերպության տնօրենների խորհուրդը։

Դագ ՄակՄիլոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 17, 1966(1966-10-17)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրՋոնսբորո, Արկանզաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունSam M. Walton College of Business?, Թալսայի համալսարան և Bentonville High School?
Մասնագիտությունձեռնարկատեր և գլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատավայրWalmart
Կայքcorporate.walmart.com/our-story/leadership/executive-management/doug-mcmillon/
 Doug McMillon Վիքիպահեստում

Վաղ տարիներ

ՄակՄիլոնը ծնվել և մեծացել է Արկանզաս նահանգի Ջոնսբորո քաղաքում[3]՝ Մորիս և Լաուրա ՄակՄիլոնների ընտանիքում[4]։ Հայրը՝ ատամնաբույժ էր, ով ծառայում էր Վիետնամի պատերազմի ժամանակ[5]։

1989 թվականին Արկանզասի համալսարանում հաշվապահության ոլորտում ստացավ բակալավրի աստիճան, իսկ 1991 թվականին Թալսայի համալսարանում՝ մագիստրոսի աստիճան[6][7]։

Կարիերա

1984 թվականին ՄակՄիլոնը Վալմարտում իր կարիերան սկսեց որպես առաքման կենտրոնի աշխատակից[7][8]։ 1990 թվականին մագիստրոսի աստիճանի համար ուսանելու ժամանակ նա կրկին աշխատանքի անցավ Թալսայի Օկլահոմա Վալմարտ խանութում[7][9]։ ՄակՄիլոնի 22-ամյա կարիերայի մեծ մասն անց է կացել Վալմարտի ամերիկյան մասնաճյուղի վաճառքի բաժնում[8]։ 2006-2009 թվականներին դարձել է Սամս Քլաբի[7], իսկ 2010-2013 թվականներին՝ Վալմարտ Ինթերնեյշնլի նախագահը և գործադիր տնօրենը[7][10]։ 2013 թվականից Վալմարտի գործադիր տնօրենն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ