Դալի ավազամուկ

Դալի ավազամուկ, Հայաստանում բնակվող, Կարմիր գրքում հայտնված կենդանի։

Դալի Ավազամուկ
Դալի ավազամուկ
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԿաթնասուն (Mammalia)
ԿարգԿրծողներ (Rodentia)
ԸնտանիքՄկներ (Muridae)
ԵնթաընտանիքԱվազամկներ (Gerbillinae)
ՑեղMeriones
ԵնթացեղPallasiomys
ՏեսակԴալի ավազամուկ (M. dahli)
Միջազգային անվանում
Meriones dahli
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Կարգավիճակ

Արարատյան հարթավայրի էնդեմիկ տեսակ է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում[1]։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) անգլ.՝ «Endangered B1ab(iii)» կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տարածաշրջանում անհետացած»` RE:Տարածվածությունը։ Նախիջևան (սահմանամերձ գ. Սադարակի շրջակայք), հավանաբար, Թուրքիայի Արալիխյան ավազուտներ։ Արաքս գետի ձախափնյա շրջանում տարածման մակերեսը գնահատվում է մոտ 300 հեկտար։

Տարածվածությունը Հայաստանում

Հայաստանում հայտնաբերվել է գգ. Գոռավանի, Շիդլուի, Փոքր Վեդու, Ռանչպարի, Մարգարայի շրջակայքում` ռելիկտային ավազուտներում։ Վերջին տարիների հետազոտությունների արդյունքում Հայաստանի տարածքում Դալի ավազամկան պոպուլյացիաներ չեն հայտնաբերվել։

Ապրելավայրեր

Ստենոբիոնտ է՝ տիպիկ պսամոֆիլ։ Հայաստանի սահմաններում ապրելավայրերը կապված են ավազուտային, հիմնականում՝ բլրային, թույլ կապված ավազների հատվածների հետ, ծովի մակարդակից 600–1000 մ բարձրություններում։

Կենսաբանական առանձնահատկություններ

Ակտիվ է կլոր տարի։ Ձմռանը ակտիվ է ամբողջ օրվա ընթացքում մնացած ժամանակահատվածում ակտիվությունը մթնշաղագիշերային է։ Բները, սովորաբար, տեղադրվում են ավազուտային բլուրներում՝ ջուզգունի կամ թամարիքսային թփուտների առկայությամբ։ Սնվում են աճող տարբեր բույսերով։ Ամռանը և ձմռանը հիմնական կերը սերմերն են։ Սնվում են նաև միջատներով։ Բազմացումը տեղի է ունենում մարտի վերջին–ապրիլի սկզբին։ Մեկ տարում տալիս են մինչև 3 սերունդ։ Ձագերի թվաքանակը՝ 2–7 (ավելի հաճախ՝ 4–6)։

Թվաքանակը և դրա փոփոխման միտումներ

Հազվադեպ, սակավաթիվ տեսակ է։ Հայաստանում պոպուլյացիաներ չեն հայտնաբերվել։

Վտանգման հիմնական գործոններ

Մարդու տնտեսական գործունեությունը։ Ենթաարաքսյան պոպուլյացիաների համար՝ նաև գետի վարարումները, որոնք ուժեղացել են՝ կապված կլիմայի փոփոխման հետ։

Պահպանության միջոցառումներ

«Գոռավանի ավազուտներ» արգելավայրում»[2] պահպանվող օբյեկտներից մեկն է։ Անհրաժեշտ է ճշգրտել արդի կարգավիճակը Հայաստանում, արգելել «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում» ցանկացած տնտեսական գործունեությունը։ Ստեղծել կայուն լաբորատոր պոպուլյացիաներ տեսակի բազմացման և ռեինտրոդուկցման համար։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալի ավազամուկ» հոդվածին։