Դանայ Գուրիրա

ամերիկացի դերասանուհի

Դանայ Ջեկեսայ Գուրիրա (անգլ.` Danai Jekesai Gurira, փետրվարի 14, 1978(1978-02-14)[1][2], Գրիննել, Այովա), ամերիկացի դերասանուհի և դրամատուրգ։ Ավելի հայտնի է դարձել «Քայլող մեռյալները» հեռուստասերիալի Միշոնի դերի շնորհիվ։

Դանայ Գուրիրա
անգլ.՝ Danai Gurira
Ծնվել էփետրվարի 14, 1978(1978-02-14)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրԳրիննել, Այովա
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Մաքալիսթեր քոլեջ և Dominican Convent High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի, դրամատուրգ, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, գրող, ուսուցչուհի և սցենարիստ
ԸնտրանիՔայլող մեռյալները
Պարգևներ և մրցանակներ
danaigurira.com

Կենսագրություն

Դանայը ծնվել է Ռոդեզիայից Այովա գաղթած ընտանիքում։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանը և նորամուտն է նշել թատրոնում։ 2005 թվականին գրել է «In the Continuum» պիեսը, որի համար հետագայում արժանացել է Obie և Outer Critics Circle Award մրցանակների[5]։ 2007 թվականին եղել է «Այցելու» ֆիլմի գլխավոր դերակատարը։ Խաղացել է հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ուրվականների քաղաք»-ը, «Վերցրու իմ հոգին»-ն։

2009 թվականին Դանայի նորամուտն է կայացել «Joe Turner’s Come and Gone» պիեսում[6]։ 2010-2011 թվականներին երկրորդական դեր է կատարել «Տրիմեյ» ֆիլմում։

2012 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Դանայը պիտի խաղա Միշոնի դերը «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում[7][8]։

2013 թվականի ապրիլին Դանայի անունը հայտնվել է «100 ամենագեղեցիկ մարդիկ» ամսագրում (ըստ People-ի)[9]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանայ Գուրիրա» հոդվածին։