Դանիան 2012 ամառային օլիմպիական խաղերում

Դանիան մասնակցեց 2012 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 12-ը Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) կայացած 30-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ Մինչ այդ դանիացի մարզիկները մասնակցել են յուրաքանչյուր ժամանակակից Ամառային օլիմպիական խաղերին, բացառությամբ Սենտ Լուիսի 1904 թվականի օլիմպիական խաղերից։ Դանիայի պատվիրակությունը ամենամեծն էր 1996 թվականի օլիմպիական խաղերից հետո։ Ընդհանուր մասնակցում էին 113 մարզիկ, որից 63 տղամարդ և 50 կին։ Նրանք մրցեցին 17 սպորտաձևում։ Հանդբոլը միակ սպորտաձևն էր, որտեղ Դանիան ներկայացված էր թիմային պայքարում։

Դանիան Օլիմպիական խաղերում

Դանիայի դրոշ
ԱՕԿ կոդ DEN
ԱՕԿԴանիայի Օլիմպիական կոմիտե
Կայքwww.coe.es (Դանիերեն) (անգլերեն)
Լոնդոնում կայացած ամառային օլիմպիական խաղերում
մարզիկ113  17 սպորտաձևում
ԴրոշակակիրներԿիմ Կնուդսեն (բացում)
Ալլան Նորեգաարդ (փակում)
Մեդալներ
Դիրք: 29
Ոսկի
2
Արծաթ
4
Բրոնզ
3
Ընդամենը
9
Օլիմպիական պատմություն
Ամառային խաղեր
  • 1896
  • 1900
  • 1904
  • 1908
  • 1912
  • 1920
  • 1924
  • 1928
  • 1932
  • 1936
  • 1948
  • 1952
  • 1956
  • 1960
  • 1964
  • 1968
  • 1972
  • 1976
  • 1980
  • 1984
  • 1988
  • 1992
  • 1996
  • 2000
  • 2004
  • 2008
  • 2012
  • 2016
Ձմեռային խաղեր
  • 1948
  • 1952
  • 1956
  • 1960
  • 1964
  • 1968
  • 1972
  • 1976
  • 1980
  • 1984
  • 1988
  • 1992
  • 1994
  • 1998
  • 2002
  • 2006
  • 2010
  • 2014

Դանիայի պատվիրակությունում ներկայացված էին մի քանի նախկին օլիմպիական չեմպիոններ, այդ թվում վետերան թիավարողներ Էսկիլդ Էբբեսենը և Մորտեն Յորգենսենը։ Հայտնի մարզիկներ էին ընդգրկված թենիսում` Կարոլին Վազնիացկի և լողում` Լոթե Ֆրիսը, ով դարձել էր բրոնզե մեդալակիր Պեկինում։ Բացման ժամանակ դրոշակակիրն էր Կիմ Կնուդսեն, ով Պեկինում եղել էր արծաթե մեդալակիր։

Դանիայի սպորտի միությունը կանխատեսել էր ութ մեդալ[1]։ Նրանք նաև կարծում են, որ Դանիան լավ հնարավորություն ուներ նվաճելու մեդալներ ըմբշամարտում, հրաձգության մեջ, հեծանվավազքում, հանդբոլում, ձիասպորտում, թիավարությունում, աթլետիկայում, բադմենտոնում և առագաստանավային սպորտում։ Մրցույթի վերջում դանիացիները նվաճեցին մեկ մեդալ ավելին քան կանխատեսվում էր։

Դանիան Լոնդոնում նվաճեց ընդհանուր 9 մեդալ (2 ոսկիմ 4 արծաթ և 3 բրոնզ), այն ամենահաջող ելույթն էր Օլիմպիադայում վերջին 64 տարում։ Ոսկե մեդալակիրներն էին թիավարողներ Ռամսուս Քուիստը ու Մադս Ռասմուսսենը և հեծանվորդ Լասսե Նորման Հանսենը։ Դանիացիներից մյուս մեդալները նվաճել էին, առագաստանավային սպորտում, հրաձությունում, բադմենտոնում և կանանց թիավարության մեջ։ Մի քանի դանիացիներ շատ մոտ էին մեդալներին իրենց սպորտաձևում, ներառյալ երկու մարզիկ հունա-հռոմեական ըմբշամարտում։

Մեդալակիրներ

ՄեդալԱնունՍպորտաձևՄրցույթամսաթիվ
 ՈսկիՔուիստ, ՌասմուսՌասմուս Քուիստ
Մադս Ռասմուսեն
Ակադեմիական թիավարությունՏղամարդկանց զույգօգոստոսի 4
 ՈսկիՀանսեն, Լասսե ՆորմանԼասսե Նորման ՀանսենՀեծանվավազքՏղամարդկանց օմինիումօգոստոսի 5
 ԱրծաթԳոլդինգ, ԱնդերսԱնդերս ԳոլդինգՀրաձգությունՏղամարդկանց կանգնածհուլիսի 31
 ԱրծաթԷրիկսեն, Ֆի ՈւբդիՖի Ուբդի ԷրիկսենԱկադեմիական թիավարությունԿանանց մենամարտօգոստոսի 4
 ԱրծաթՀոգ-Կրիստենսեն, ՋոնասՋոնաս Հոգ-ԿրիստենսենԱռագաստանավային սպորտՖինն դասօգոստոսի 5
 ԱրծաթԲյո, ՄաթիասՄաթիաս Բյո
Կարստեն Մոգենսեն
ԲադմենտոնՏղամարդկանց զուգախաղօգոստոսի 5
Կաղապար:Բրոնզե ՄեդալԿասպեր Վինթեր
Մորտեն Յորգենսեն
Յակոբ Բարսո
Էսկիլդ Էբբեսեն
Ակադեմիական թիավարությունՏղամարդկան քառյակօգոստոսի 2
Կաղապար:Բրոնզե ՄեդալՖիշեր, ՅոհակիմՅոհակիմ Ֆիշեր
Կրիստինա Պեդերսեն
ԲադմենտոնԽառը զուգախաղօգոստոսի 3
Կաղապար:Բրոնզե ՄեդալԼանգ, ՊետերՊետեր Լանգ
Ալլան Նորեգաարդ
Առագաստանավային սպորտ49erօգոստոսի 8
Մեդալ ըստ սպորտաձևի
Սպորտ Ընդամենը
Ակադեմիական թիավարություն1113
Հեծանվասպորտ1001
Բադմենտոն0112
Առագաստանավային սպորտ0112
Հրաձգություն0101
Ընդամենը2439

Ծանոթագրություններ